You are here

Ովքե՞ր ն ինչո՞ւ են արտագաղթում Հայաստանից

     Արտագաղթի ինքնակամ վճիռ կայացնելու հա­մար մարդն արդեն իսկ ինչ-որ չափով պետք է խզած լինի իր հոգեկան կապ­վածությունը սեփական էթնոմշակաթային համակարգի հետ, որպեսզի հո­գեբանորեն հնարավոր դառնա փաստացի հեռացումը։
      Եթե, օրինակ, նկատի ունենանք մեր պարագան, երբ հսկայածավալ արտագաղթի ալիքն իր մեջ է առել ողջ րնտանիքներ, ապա պարզ է, որ ընտանիքի յուրաքանչյուր անդամ, լինելով առանձին անհատականություն, տարբեր սաաիճանի հոգեբանական պատրաստվածտթյամբ է մեկնում հայրենիքից: Ընտանիքի անդամների մի մասը կարող է ունենալ մեկնելու ու­ժեղ մոտիվացիա, իսկ մյուսները հաճախ մեկնում են ստիպված։ Այս իմաս­տով, կարծում եմ, հատկապես ոչ բարվոք վիճակում են գտնվում երեխա­ներն ու դեռահասները, որոնց մեկնման վճիռը կայացնում են ոչ թե իրենք, այլ ծնողները։ Թեև ընտանիքի մեկնման, այսպես ասած, ամենահիմնավոր արդարացածներից մեկր ծնողները համարում են հենց «երեխաների հա­մար ապագայի  հեռանկաբի բացակայությունը», այնուհանդերձ, այստեղ, ըստ էության, ոտնահարվում են երեխայի իրավունքները։ Կան բազմաթիվ դեպքեր, երբ, օրինակ, դպրոցահասակ երեխան օտարության մեջ շատ ծանր հոգեվիճակի մեջ է ընկնում  և ադապտացիայի լուրջ՝ ախտաբանակա­նի հասնող դժվարություններ է ունենում։ Անհրաժեշտ է նաև շեշտել, որ այ­սօր Հայաստանն արտագաղթողների մի ճնշող մասը արտագաղթելու որո­շում կայացրել անելանելի վիճակում գտնվելու՝ «այլ ելք չունենալու» պատճառով, առանց ոգևորության։ Ինչպես վկայում են մեր կողմից իրակա­նացված հետազոտության արդյունքները, այսօր ԱՄՆ դեսպանատան առջև մեկնելու իրենց հերթին սպասող մեր քաղաքացիների մեծ մասի մոտ ֆրուստրացվածության բարձր աստիճան է գրանցվել։ Սա ինչ-որ չափով հիշեցնում է հայրենիքից բռնագաղթվածի հոգեվիճակը և իր Յուրահատուկ դերն է խաղում նաև նրանց հետագա ադապտացիայի գործընթացում։
        Մեր կողմից անցկացված հետազոտությունը (հետազոտվել է 60 մարդ՝ 30-ը Հայաստանում, 30-ը՝ Մոսկվայում, միջին տարիքը՝ 32) բացահայտեց, որ հեռանալու որոշում կայացրածների սոցիալական ֆրուստարացվածության աստիճանը փոքր–ինչ ավելի բարձր է (1,8), քան նրանցը, ովքեր մտադիր չեն հեռանալ Հայաստանից (1,5)։ Հետազոտությունը չբացահայտեց դրական կոռելյացիա նյութական ապահովվածության (ըստ հարցման ենթարկվածների՝ սեփական նյութական վիճակի տված գնահատականի) և  արտագաղթի վճիռ կայացնելու միջև։ Ստացվեց այսպիսի տվյալ, հնարավորության ունենալու դեպքում անգամ Հայաստանից հեռանալ չեն ցանկանամ հետազոտվածների 54%ը։ Ընդ որում, այդպիսի դիրքորոշում ունեցողնորից և ոչ մեկը իր նյութական վիճակաչի բնութագրել որպես «ապահով»:
         Այսպիսի տվյալները թույլ են տալիս եզրակացնել, որ երկիրը լքել չլքելն ունի ավելի խոր հոգեբանական արմատներ, քան «կուշտ» կամ «քաղցած» լինելու հանգամանքն է։ Այստեղ առաջնային նշանակություն են ստանում էթնիկական ինքնագիտակցության բնութագրի հետ կապված խն­դիրները՝ սեփական էթնոսի հետ հոգեբանական նույնացման աստիճանը, էթնոցենտրիզմի աստիճանը, մարգինալացման նկատմամբ հակման աստի­ճանը և այլն։ Հասկանալի է, որ բոլոր նշված գործոնները էթնիկական սո ցիալականացման բովանդականությունից բխող ածանցյալներ են։ Ընդ որում, Հայաստանից հեռանալ չցանկացողների միջին տարիքը 38-ն է։
         Այժմ անդրադառնանք այն դիրքորոշումներին, որոնք բացահայտված են հարցման ենթարկվածների մյուս՝ 46%-ի մոտ, այսինքն՝ նրանց, ով­քեր կհեռանային Հայաստանից, եթե ունենային այդ հնարավորությունը։ Այս խմբին պատկանողներն ավելի երիտասարդ են, նրանց միջին տարքը 24-ն է։ Եթե առաջին դեպքում որպես Հայաստանից հեռանալ չցանկանալու հիմնական պատճառ նշված էր հայրենիքի նկատմամբ սերը և հարազատ­ներին լքել չցանկանալը, ապա այս դեպքում առկա դիքորոշման հիմնական պատճառն է «Հայաստանում հեռանկար չկա» պատճառաբանությունը։
        Անհրաժեշտ է ընդգծել, որ այս արտահայտությունը ստերեոտիպացման միտում ունի և, չնայած որոշակի իրական հիմքին, ավեփ շատ հանդես է գափս որպես ռացիոնալիզացիա՝ շղարշելու համար էթնիկական ինքնա­գիտակցության աղավաղումները և սեփական էթնոսից էապես օտարված փնելու փաստը։
 
 
Կարինե Նալչաջյան, «Երեք ակնարկ էթնիկական հոգեբանությունից»:
Armenian

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 1474322
  • Բոլոր այցելուները: 104506
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 329
  • Ձեր IP-ն: 3.80.5.103
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52