You are here

Պատժված Կիր Մարկոսը: Պատմում է Մատթեոս Ուռհայեցին

           Դրանից հետո Գագիկն  ու Հայոց վարդապետները  հեռացան կայսեր մոտից և առոք-փառոք գնացին իրենց երկիրը։ Շահնշահ Գագիկը ելավ գնաց ե հասավ Գամիրքի  Կեսարիա   քաղաքը։   Նա   դեռ    վաղուց     շատ   էր  զայրացած հույների   դեմ,   դրա   համար   ցասումնալից  հարձակվեց   Կեսարիայի    մետրոպոլիտի    վրա, որի       տնունր   Մարկոս    էր, քանզի  այս  չար   ու   պիղծ  հերետիկոսը   հայերին   շատ   էր անարգում։ Անօրենն այն  աստիճան էր լրբացել,  որ նույնիսկ իր   շան   անունը    Արմեն      էր  դրել։      Հայոց    արքա    Գագիկը վաղօրոք   լսել    էր   այդ      բոլորի      մասին    և   շատ    զայրացել, բայց   լինելով  հոռոմոց շրջապատում,   ոչինչ չէր  կարողանում աներ:   Մետրոպոլիտը   համայն    հունաց    երկրում    անուն    էր հանել   նա   մեծ էր և   ահարկու,   բայց   նա շատ  էր   անարգում մեր  հայ   ազգը   և  բոլոր  շներին  Արմեն  էր   անվանում։   Սա, երբ  իմացավ,   որ   կայսրը  ուզում   է   հոռոմ  մկրտել   հայոց թագավորազուններին,      աննկարագրելի        փորձանք      բերեց հայոց   գլխին։   Գագիկը   որտեղ      որ   իջևաներ,      հայոց   բոլոր  զինվորներին   հրաման   էր      տալիս    խայտառակել   հոռոմոց  երնելի   կանանց։  Նա  նրանց   անարգում  էր,   քանզի   որոշել   էր այլևս    ոտք   չդնել   Կոստանդնուպոլիս,   այլ       գնալ      պարսից սուլթան   Աբասլանի մոտ     և   տիրանալ     հայոց  երկրի թագավորական   գահին։   Սուլթանը   բազմիցս  էր   հրավիրել   Գագիկին,   բայց    քրիստոնեական     հավատքը   թույլ   չէր   տալիս գնալ։    Գագիկը   երբ   մոտեցավ   մետրոպոլիտին,   ցանկություն հայտնեց    նրա    մոտ    իջևանել։   Գագիկի  ներկայացուցիչները գնացին  և,  դիմելով հերետիկոս  Մարկոսին,  ասացին.  «Հայոց  Գագիկ   արքան   ուզում   է  այսօր  քեզ  մոտ իջևանել»: Գիր Մարկոսը,  լսելով  այդ,   ուրախացավ   և  հրաման  տվեց  իր ամբողջ  տունը     զարդարել,     կամա֊ակամա,    քահանաներով հանդերձ,   գնաց   Գագիկին     ընդառաջ     և  մեծ  պատիվներով նրան  բերեց   տեղավարեց   իր   տանը։   Մարկոսը   մեծ  ճաշկերույթ տվեց,  բայց Գագիկը  ամբողջ  օրը շատ  Էր զայրացած։
     Երբ գինու ազդեցության տակ սկսեց ուրախանալ, Գագիկն ասաց Կիր Մարկոսին. «Լսել եմ, որ դու մի զորեղ շուն ունես, մենք ուզում, ենք նրան տեսնել»։ Մարկոսը գլխի ընկավ, թե ինչի համար Է նա այդ բանը կամենում և սսելու տվեց։ Երբ Գագիկն իր ասածը, կրկնեց, կանչեցին շանը, բայց նա չէր գալիս, որովհետև .չէին համարձակվում Արմեն անունով կանչել։ Գագիկն ասաց.«Անունը տվեք, որ գա»:  Այն    ժամանակ    Մարկոսը . գինու   ազդեցության տակ   շանը կանչեց և ասաց, «Արմե՛ն, Արմե՛ն»։ Շունը եկավ, նա առյուծի Էր նման։ Գագիկը, տեսնելով նրան, ասաց, «Այս շան անունն Արմե ն Է»։ Մարկոսը շատ ամաչեց և ասաց, «Քաջ է, դրա՛ համար Է, որ Արմեն ենք ասում նրան»։ Գագիկը պատասխանեց. «Հիմի  կտեսնենք ով Է քաջ, Արմե՞նը,.թե" Հոռոմը»։ Նրանք պատրաստել Էին մի պարկ, և Գագիկի ազդանշանով թիկնապահները շրջապատեցին շանը և մեծ դժվարությամբ գցեցին պարկի մեջ։ Կիր Մարկոսը, կարծելով, որ ուզում են շանը իրենց հետ տանել, զայրացավ և. սկսեց գոռալ սպասավորների վրա։ Գագիկը ժպտաց, ձեռքով նշան արեց սպասավորներին, որոնք շրջապատեցին անօրեն Մարկոսին և բռնությամբ ոլ քաշքշելով պարկի մեջ գցեցին Արմեն կոչեցյալի մոտ։ Գագիկն ասաց, «Տեսնենք ով Է ուժեղ և քաջ հոռոմ մետրոպոլիտը,  թե՞ նրա կողմից Արմեն կոչված շունը»։ Գագիկը հրաման ՚ տվեց սաստիկ ծեծել շանը, որը կատաղած հարձակվեց Մարկոսի վրա և ատամներով բզկտեց նրան: Օրվա մեծ մասի այդպես ծնծում Էին շանը, իսկ շունը  գազազած թափում Էր պիղծ, հերեոիկոս Մարկոսի արյունը: Մրկոսն ուժեղ ու աղիողորմ աղաղալում Էր։ Ահա, այսպպիսի ահավոր պատերազմ Էր գնում պարկի մեջ և ատամների կրճտոց ու սրտի հառաչ Էր դուրս գալիս պարկից, այսպիսի տանջանքներով սատակեց չար և պիղծ անարգիչը, դառնալով շան ճարակ։ Այնուհետև Գագիկը հրամայեց ավարի մատնել Մարկոս^ տունը, նա մեծահարուստ Էր և շատ անվանի։ Հափշտակելով ոսկու և արծաթի անհամար գանձեր, նրա վեց հազար ոչխարը, քառասուն լուծ գոմեշը, քսան լուծ եզը, Գագիկը՝ ձիերի և ջորիների մեծ երամակով վերադարձավ իր տունը։ Ահա, Գագիկի հոոոմոց մեջ կատարածը, մի բան, որ ոչ նախկինում, ոչ Էլ հետագայում որևէ մեկը համարձակվեց անել։ նա այլևս ոտք չդրեց Կոստանդնոլպոլիս, ոչ էլ ուշա՛դրություն    դարձրեց   հոոոմոց   կոչին․․․․։

Մատթեոս ՈՒռհայեցի, Ժամանակագրություն, Երևան 1973 թ․, էջ 1119-120:

 

 

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 1426124
  • Բոլոր այցելուները: 102589
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 328
  • Ձեր IP-ն: 3.236.214.19
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52