You are here

Գառնիի տաճարի առանցքի ուղղվածութունը

            Անտիկ  ժամանակաշրջանի տաճարաշինության  (Ինչպես նաև քրիստոնեական եկեղեցաշինության մեջ )  առանցքային նշանակություն ուներ տաճարների ուղղվածությունը: Այս հարցին անդրադարձել է հռոմեացի նշանավոր ճարտարապետ-տեսաբան Վիտրուվիոսը /մ.թ.ա.1 դար/:
           Ինչպես հայտնի է, քրիստոնեական եկեղեցաշինության մեջ արևելք-արևմուտք ուղղվածություը անխախտելի սկզբունք է` անկախ ամեն ինչից: 
            Իսկ ահա հեթանոսական տաճարաշինության մեջ, տաճարի ուղղվածությանը մեծ դեր տալով, Վիտրուվիոսը նաև առաջ էր քաշում խախտելու «անհրաժեշտությունը»:
           Նա նշում է. եթե շրջակա միջավայրը խոչընդոտ չէ, ապա տաճարի առանցքը պետք է ունեան արևելք-արևմուտք ուղղվածությունը, այնպես, որ վերջինս մուտք, բնականաբար նաև աղոթասրահում դրված  կուռքը նայեն դեպի արևմուտք: Իսկ բացատրությունը հետևյալն է` որպեսզի սրբարան մուտք գործող, դեպի կուռքը քայլող  անձը դեմքով դառնա դեպի արևելք: Եթե շրջակա միջավայրը խանգարում է, տաճարի առանցքը պետք է այնպես ուղղված լինի, որ սրբարանից երևա քաղաքի, բնակավայրի առավել մեծ հատված, եթե այն ճանապարհներին մոտ է, ապա այնպես պետք է ուղղված լինեն, որ անցորդը կարողանա հեշտությամբ նայի տաճարին ճակատամասին` կուռքի ուղղությամբ:
             Գառնիի պարագայում մենք տեսնում ենք, որ տաճարի ուղղվածությունը որոշվել է հաշվի առնելով բնական միջավայրը՝ հյուսիս-հարավ: Ամրոցի մուտքը միայն հյուսիսից է, և բնական է տաճարը իր ճակատամասով պետք է ուղղված լիներ հենց այդ կողմը: 
         Շատերն են գնացել Գառնի: Ճիշտ է այն Միհր-Արևի աստվածության տաճարն է, այնուհանդերձ տաճարի կողմից նման «ընդունելության» համար, կարելի էր խախտել ուղղվածությունը.....
 
 
 

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 1474332
  • Բոլոր այցելուները: 104506
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 329
  • Ձեր IP-ն: 3.80.5.103
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52