Նորավանք

ԵՐԵՔ ՆՈՐԱՎԱՆՔ: Սյունյաց տան պատմիչ Ստեփանոս Օրբելյանի վկայությամբ՝ Սյունյաց աշխարհում գործել են երեք Նորավանքեր, որոնցից միայն երկուսի տեղն է հայտնի: Առաջինը, որ եղել է հայ գրչության X-XI դարերի նշանավոր օջախներից մեկը, գտնվում է Սյունիքի մարզում՝ Կապանից դեպի Գորիս գնացող մայրուղու ձախակողմյան անտառի մեջ, պատմական Ծղուկ գավառում, «Դժոխաձոր» կոչվող վայրում և հայտնի է Բղենո Նորավանք անունով: Այստեղ է ընդօրինակվել փղոսկրկա կազմով հանրահռչակ «Էջմիածնի ավետարանը» (982
Armenian

Ձեռագիր մատյաններին խնամքով վերաբերվերլու կոչ և խնդրանք

Միջնադարում գոյություն են ունեցել գրչությամբ զբաղվող մարդիկ՝ «գրիչներ», ովքեր  ընդօրինակել են ձեռագիր մատյանները: Տպագրության բացակայության պայմաններում գրիչներն անչափ շնորհակալ գործ են կատարել, ինչպես նոր երկեր ստեղծելու, այնպես էլ բնագրեր արտագրելու և դրանք կորստից փրկելու համար: Հաստատապես կարելի է ասել,  եթե չլինեին միջնադարյան գրիչները, ապա հայոց հին մատենագրությունից փշրանքներ կհասնեին մեզ (ավելին իմանալու  համար կարող եք կարդալ  «Ձեռագրական  արվեստը Հայաստանում»  հոդվածը)

Armenian

Կորյուն

Կորյունը հեղինակն է հայերեն առաջին գրքի, որը նվիրված է Մեսրոպ Մաշտոցի կենսագրությանն ու գրերի գյուտի պատմությանը։ Գրքի արժանիքը առավել ևս մեծ է նրա­նով, որ հեղինակը ժամանակակիցն ու մասնակիցն է մշակութային, այդ կարևոր իրադարձության։

Կորյունի մասին կենսագրական որոշ տեղեկություններ պահպանվել են իր երկում։ Հայտնի չեն ոչ նրա ծննդյան տարին և ոչ էլ վայրը, միայն գիտենք, որ եղել է Մաշտոցի ավագ աշակերտ­ներից Վաղարշապատի վարդապետարանում հայկական առաջին, դպրոցում։

Armenian

Ֆրիկ

Միջնադարյան հայ բանաստեղծության ամենատաղանդավոր և ինքնատիպ դեմքերից է Ֆրիկը։ Նրա կյանքի վե­րաբերյալ մեր ունեցած տեղեկությունները, ցավոք, կցկտուր են ու հակասական։ Դրանք հիմնականում ցրված են բանաստեղծի տա­ղերի մեջ, մասամբ էլ՝ կողմնակի աղբյուրներում։ Հենվելով այդ տեղեկությունների վրա, Ֆրիկով զբաղվող բանասերները տարբեր ու, հաճախ, իրարամերժ եզրակացությունների են հանգել բանաս­տեղծի կենսագրության այս կամ այն փաստի (անունը, ծննդավայ­րը, ծննդյան և մահվան թվականները, ծնողները, ընտանեկան վի­ճակը, ստացած կրթությունը, սոցիալական դրությունը, աշխարհա­կան կամ հոգևորական, լինելը և այլն) առթ

Armenian

Արենիի սբ. Աստվածածին եկեղեցի

Հայկական ճարտարապետության եզակի հուշարձաններ են հայտնի որտեղ առկա է կառույցի ճիշտ թվագրությունը,  նրա ճարտարապետի ստորագրությամբ հանդերձ։ Այդպիսի կառույցներից է Արենիի եկեղեցին, որի շինարարական արձանագրությունը գրված է Սյունիքի արքեպիսկոպոս Հովհասնես Օրբելյանի անունից։ Վերջինս իրեն հայտարարում է    «շինող    սուրբ    եկեղեցւոյ»,    թեն   նույն    այս    արձանագրությունն  ավարտվում է  տաճարի  իրական   կառուցողի  ստորագրությամբ:

«ԹՎ ՉՀ (1321) ՇԱՐԺ ԵՂԵԻ.   ՄՈՄԻԿ ՎԱՐԴՊԵՏ»

Armenian

Բանավեճ դարձած մեր Էրեբունին...

Նոր էր ավարտվել «Էրեբունի-Երևան» համաժողովրդական տոնակատարությունը, երբ տոնականորեն տրամադրված Ոզնուն այցելեց ոչ տոնականորեն տրամադրված գեղանկարիչ Կարեն Սմբատյանը և ասաց.

Armenian

Ո՞վ է հովանավորել Գառնիի տաճարի կառուցումը, կամ ի՞նչ է ասում Գառնիի հունարեն արձանագրությունը:

          Երբ խոսվում է  անտիկ ճարտարապետության գոհար, մեր հպարտություն և ուրախություն Գառնիի կառուցման մասին, նշվում է՝ այն կառուցել է հայոց արքա Տրդատի /52-88թթ./  կողմից՝ 77 թ.-ին: Ճիշտ է կառուցողը Տրդատն էր /ի դեպ նա նաև Հայաստանի գերագույն քուրմն էր/ , բայց կա մի փոքրիկ նրբությունը:

Armenian

Մեսրոպ Մաշտոցի դիմանկարը

Ստեփանոս  Ներսիսյանի դիմանկարչական ժառանգության մեջ մեծ տեղ են գրավում մշակութային գործիչների պատկերնե­րը: Այդ ստեղծագործություններում նա ավելի ազատ ու հստակորեն է արտահայտում իր գաղափարական-գեղարվեստակա՚ն ըմբռնումները և, որ կարևոր է, ավելի լայն ու խորությամբ է ներկայացնում ժամանակակից և պատմական խոշոր   անձանց   կերպարները։

Armenian

Pages

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 1434488
  • Բոլոր այցելուները: 102913
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 328
  • Ձեր IP-ն: 3.238.96.184
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52