You are here

ՆԱԽ ԵՎ ԱՌԱՋ ՀԱՅԱՍՏԱՆ, Համլետ Դավթյան

 
    Գեղեցիկ երկիր Սրմենիա...
  Սա Արմավիրում հայտնաբերված նոր թվարկությունից առաջ III դարի հունարեն արձանագրություն է)։ Ապշելու բան է. այն ժամանակներում, երբ մարդկային մեծագործություն­ներն անգամ ոչ միշտ էին արձանագրություն դառնում, մի հայ (հրա­մանով թե ցանկությամբ՝միևնույն է) քարի վրա հավերժի համար փորագրում է՝ Գեղեցիկ Երկիր Սրմենիա։
  Սա երգ չէ, բանաստեղծություն չէ, որ հիանաս կամ անտարբեր մնաս, արձանագրություն է, և Երկիր նվաճելու մասին էլ չէ, որ սառսռաս կամ հպարտանաս՝ սիրելու մասին է, ուրեմն երևի թե մարդ ու երկիր նույնության ու միաձուլվածության խոստովանություն է։ Այդ­պես էր հավանաբար մինչև այն պահը, քանի դեռ քրիստոսապաշ­տությամբ Աստված-Երկիր-Մարդ եռամիասնությունից դուրս չէր մղ­վել Երկիրը, և հայ մարդու հոգին ղրանից հետո շրջապատի ու նաև իր համար չէր դարձել անըմբռնելի։
Տարբեր դարերում Հայոց ազգային կյանքը կարգավորելու հա­մար հիմնականում Երեք միջոց է առաջարկվել.
   ա) հայերը կրոնական ազգ են, և եկեղեցին նրանց գոյության հիմքն է, հետևաբար նրանք պետք է նվիրված լինեն եկեղեցուն։ Սա այն տիրապետող գաղափարն էր, որը հենց սկզբից հաստատապես արմատավորեցին հայի գիտակցության մեջ ու դեռևս XIX դարում ջերմեռանդորեն տարածում էին կրոնապահպանողական հոսանքի ներկայացուցիչները (Գաբրիել Այվազովսկի և ուրիշներ)։ Այս հա­մոզմունքը գրեթե նույնությամբ առ այսօր քարոզում է Հայաստանյաց եկեղեցին։
  բ) Հայերը Հայաստանից պիտի տեղափոխվեն առավել անվ­տանգ երկիր (Շերենց և ուրիշներ)։ Տվյալ տեսակետն ունեցողներն ամենայն անկեղծությամբ կարծում էին, որ հայերի նման քրիստոնյա հալածյալ մի ժողովրդի համար միշտ կարելի Է հիմնավորումներ բերել և արդարացնել հայրենիք փոխելու անհրաժեշտությունը Անշուշտ, ասվածը հանկարծածին գաղափար չէր, այլ անմի­ջականորեն բխում էր վերը նշված միջոցից և դարեր շարունակ հա­յության առջև էր դրվում որպես հետագա գոյատևման հնարավորու­թյուն տվող գրեթե միակ կերպ։ Ի վերջո, ըստ ծրագիրը կազմողնե­րի, միայն եկեղեցին է միշտ ժողովրդի մեջ և ժողովրդի հետ (բնավ զարմանալի չէ, որ սփյուռքահւսյերից շատ-շատերն իրենց առաջին հերթին եկեղեցու զավակ, ապա նոր միայն հայ են համարում)։
  գ) Հայերի անընտրելի ապագան է մշակութային ազգ դաոնալը, «հոգևոր Հայաստան» կերտելը (Վահան Տերյան և ուրիշներ)։ Բա­նաստեղծը երիտասարդական հորդուն եռանդով կոչ էր անում «հայրենաշեն, ազգակառույց գործի» լծվել, իսկ նման պայծառամտության ոգեշնչված նրա համախոհներն էլ հայտարարում Էին, թե «մեր փրկությունը մեր կուլտուրական կյանքի մեջ է» ։ Նույնիսկ Վալերի Բրյուսովն Էր հեռվից գեղագիտական խնդիրներ դնում հայության առջև, համոզված, որ «հայ ժողովրդի զարգացման ողջ ընթացքը հուշում է, թե նրա պատմական առաքելությունը Արևելքի և Արևմուտքի սինթեզը որոնելն ու գտնելն է»։ Այս ճանա­պարհը առաջին երկուսից պակաս վտանգավոր չէր և դրանց շարու­նակությունն էր։ Նշված բոլոր ուղիներն էլ հայությանը հասցնում էին անհող ու անարմատ կրոնական համայնքի վիճակի՝ օտար եզեր­քում թե հայրենիքում։ Բարեբախտաբար, 1918-ին Առաջին հանրա­պետության հիմնադրումով բոլորը ջնջվեցին։ Կրկին մնացին հողն ու մարդը։
   Եվ հիմա, եթե պիտի խոսվի հայ ժողովրդի պատմական առա­քելության մասին, ապա հստակ է, որ հայ մարդու առաքելու­թյունն այս կյանքում միմիայն իր լեռնաշխարհում վերահաստատ­վելն ու ապրելն է։ Մնացած ուրիշ նպատակները շփոթեցնում ու անհասկանալի են դարձնում նրան։ Ինչ վերաբերում է Հայաստանյայց եկեղեցուն, ապա ազգի համար լիարժեքության զգացո­ղություն և շրջապատի հետ անպահանջ դրացիություն ապահովե­լու գործում նա պիտի գտնի իր անելիքը, այլապես հայ հասարա­կությունը, ի վերջո, կընդունի նրա ինքնամեկուսացումը։ Իսկ պա­հանջն ամենևին դա չէ։
   Հայաստանյայց Եկեղեցու՝ հայությանը հասցված վեց խոշ­որ վնաս ենք նշել և հիմա ավելացնենք յոթերորդը որպես բոլորի պսակ, եկեղեցին կամեցավ և փոխարինեց հայկական պետականությանը։ Վերջինիս անչափելի վնասն այն է, որ ժամանակի ընթացքում հայը դադարեց զգալ պետության կա­րիքը։ Այսօր էլ ազգային պետության ավելորդության մասին հա­յացքները լայն տարածում ունեն մեր իրականության մեջ և պե­տության գլխին վտանգ կախվելու դեպքում կարող են ընդհուպ մինչև քաղաքացիական անտարբերությամբ դրսևորվել, ինչը ուղղակիորեն կհարվածի պետության գոյությանը։ Սակայն այս անգամ կպետականազրկվենք ոչ թե եկեղեցու անմիջական ցան­քերով, այլ ապագաղափարւսկան մարդկանց կողմից Երկիրը վատ կառավարելու պատճառով։ Դա իսկապես կլինի ազգի վախ­ճանը, որովհետև մեր ժամանակներում պետականություն չունե­ցող ժողովուրդները, որպես կրոնական համայնքներ, զուտ ազ­գագրական հետաքրքրություն են ներկայացնում, իսկ հայն այլևս նման փորձությանը չի դիմանա։ Վկա՝ հայկական սփյուռքի այ­սօրվա վիճակը, մեր աչքի առաջ երկրներ են դատարկվում (Եգիպտոս, Իրաք և այլն) ու դպրոցներ փակվում (Կիպրոսի Մելգոնյան հռչակավոր վարժարան)։ Արևելքը արագորեն հայազրկվում է ։
   Ուրեմն, միայն ազգային ծրագիրը և ազգային պետությունն են հայ ժողովրդի հարատևության գրավականը։ Եվ եթե հայերի համար ոչ թե տարածք ունենալու, այլ Հայոց երկիր կառուցելու համար ինչ­պես դարեր առաջ ամենևին կարիք չկար Ավարայր կազմակերպելով ժողովուրդ փրկել, այլ հարկավոր էր միայն ճանաչել հայկական պե­տությունը, այնպես էլ հիմա պետք է եկեղեցին ընդունի, որ աշխարհի չորս ծագերում հայությանը հայ պահելու ճիգերից առավել պարտա­վոր է թեքվել դեպի Հայոց պետությունը, նրա հզորացման համար ամեն ինչ անել ու այդ ճանապահով ժողովուրդ պահել։ Եկել է քարե­րը հավաքելու ժամանակը, անցյալում նա հայկական պետություն­ներին շատ է վնասել, մինչև իսկ ի չիք է դարձրել նորերի ստեղծման հնարավորությունները (Փայտակարանի պայմանագիր, Կիլիկիայի և Մեծ Հայքի միացյալ պետության Լևոն Մեծագործի ծրագիր), և հիմա իհարկե ի տրիտուր, իբրև պարտապան պիտի ծառայի հայ ժողովրդին։ Հայաստանյայց եկեղեցին պետք է մասնակից դառնա հայ մարդու նոր հոգեբանության ու մտքի ձևավորմանը։ Եթե մինչ օրս հայի համար գերագույն արժեք ու նպատակ են եղել եկեղե­ցասիրությունն ու ազգապահպանությանը, ապա այժմ առաջին հերթին պետք է լինի պետականապաշտությունը։ Եկեղեցին իր հերթին համոզմունքով ու քարոզչությամբ պիտի երևա նորիմաստ հոգենորոգության ասպարեզում, որպեսզի վերջապես ի հայտ գան պե­տություն կառավարելու հոգսն իրենց ուսերին վերցնող այնպիսի մարդիկ, ովքեր մեկ նշանաբան կունենան՝ Նախ և առաջ Հայաստան։ Եվ կլինի անպայման այն ընդհանուր պահանջը, երբ ժողովուրդը կընդունի ու կպաշտպանի նման մարդկանց։ Եվ միաբանվելն էլ իմաստ կունենա, որովհետև պարզ կլինի, թե հանուն ինչի, իսկ միասնությամբ փրկվելու միտքն էլ հասկանալի կդառնա...
   Եվ կգա վստահաբար այն ժամանակը, երբ պետության հնարա­վորություններն ու կարողությունները սեփական շահերին ծառա­յեցնելու ցանկությունն անգամ չեզոքացնելու համար նման հակում ունեցող պաշտոնյայից կամ քաղաքական ուժից սթափեցում կպա­հանջվի հետևյալ կերպ. «Դադարիր պետության մասին մտածել այնպես, ինչպես դու ես մտածում»։ Պահանջի ձևակերպումը ծանոթ կարող է թվալ, որովհետև իր նախօրինակն ունի։ Առաջին Տիեզերա­կան ժողովներում հերետիկոս համարվածներին ասվում էր. «Դա­դարիր Աստծո Որդու մասին մտածել այնպես, ինչպես դու ես մտա­ծում» ։ Դրանից հետո համառող հերձվածողին համա­պատասխան ճակատագիր էր սպասվում։ Այսօր եկեղեցին պետու­թյան դեմ կատարված ցանկացած ոտնձգություն պիտի համարի իր հեղինակությունն ու անվտանգությունը վնասող քայլ։
   Փիլիսոփա Ւսոսե Օրտեգա-ի-Գասսետը կարծես հենց մեզ է հու­շում, երբ գրում է, թե ինչքան էլ ժողովրդավարություն քարոզվի, այնուամենայնիվ, պետք է վերջապես գիտակցել, որ «լավ կազմա­կերպված հասարակության մեջ մարդկային հավաքականությունն ինքնընթաց չի գործում։ Այլ է նրա դերը։ Նա գոյություն ունի, որպես­զի իրեն առւսջնորդեն, ուղղորդեն, որպեսզի հարկ եղած պահին իրեն ներկայացնեն, եթե իհարկե ինքը դեռ չի դադարել հավաքա­կանություն լինելուց։ Եվ քանի որ հավաքականությունն անկարող է ինքնուրույն որևէ բան իրականացնել, ապա նա պետք ունի հետևելու ընտրյալ փոքրամասնությանը՝ հանուն բարձրագույն գա­ղափարի»։
Համամիտ եմ և ավելի լավ չեմ կարող ասել։ Ցանկանանք և սպա­սենք ընտրյալ փոքրամասնությանը։ Նրանք կլինեն «քաոսի մեջ կարգ մտցնող մարդիկ» և պատասխանատվություն կկրեն հասա­րակության համար, որպեսզի այսուհետ Հայոց պետականությունը չընդհատվի։ Այս պահանջը մեսիականություն չէ, որ պատմական անհրաժեշտությունը ժամանակի ընթացքում նրա պես անձև սպա­սումի տեսք ստանա ու վերածվի աղոթքի կամ մաղթանքի, այլ հիմնավոր ու ծաղկուն երկիր կառուցելու  պարտադիր պայման է, որն անտարակույս առաջին հերթին պարտավոր են ապահովել մտավո­րականությունն ու հոգևորականությունը՝ դադարելով սպասարկել միայն օրվա իշխանությանը։ Եվ այս ամենն ամենևին երազանք կաճ ցնորք չէ, որովհետև ժամանակակից պատմության մեջ կան օրի­նակներ ։
   Գեղեցիկ երկիր Արմենիա։
   Մատներդ սահեցրու տողի վոայով, պահիր հուզմունքդ, բառերի ուժն ստացիր ու հպարտ եղիր, որ սիրում ես Հայրենիքդ։ Եվ գործով ասա, որ հավատամքդ է՝ Նախ և առաջ Հայաստան...
 
Հատված Հ. Դավթյանի  «Մեզ անծանոթ Վարդանանց պատերազմը» աշխատությունից, էջ 276-280

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 1434453
  • Բոլոր այցելուները: 102913
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 328
  • Ձեր IP-ն: 3.238.96.184
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52