You are here

ԱՐՎԵՍՏԻ ԳԱՂՏՆԻՔԸ

    Ատաղծագործ Ցինը զանգակի համար մի շրջանակ սարքեց: Շրջանակն իր գեղեցկությամբ հիացմունք պատճառեց բոլորին: Թագավոր Լուն տեսավ շրջանակն ու հարցրեց վարպետին.
    - Ո՞րն է քո արվեստի գաղտնիքը:
   - Երբ ձեր ծառան որոշում է զանգակի շրջանակ պատրաստել, նա չի համարձակվում իր հոգևոր ուժերը զուր վատնել և անպայման պաս է պահում, որ խաղաղեցնի իր սիրտը: Եռօրյա պասից հետո ես ազատվում եմ պատիվների ու պարգևների, գովեստի ու պարսավանքի մասին մտքերից: Հնգորյա պասից հետո ազատվում եմ վարպետության ու ապաշնորհության, տիտղոսների ու վարձատրության մասին մտքերից: Իսկ յոթօրյա պասից հետո այնպիսի մտասևեռման եմ հասնում, որ մոռանում եմ նաև ինքս ինձ: Արվեստն ամբողջովին կլանում է էությունս, և գործից շեղող ամեն ինչ դադարում է գոյություն ունենալ: Այդժամ ուղևվորվում եմ անտառ և սկսում կատարյալ նյութ որոնել: Որոնման ընթացքում մտքով կառուցում եմ շրջանակը: Եվ երբ արդեն պարզորոշ տեսնում եմ նրա մտակերպարը, ուրեմն աշխատանքն սկսելու ժամանակն է: Ահա և հիացնող արվեստի ողջ գաղտնիքը:
 

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 1426249
  • Բոլոր այցելուները: 102589
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 328
  • Ձեր IP-ն: 3.236.214.19
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52