You are here

ՇՆՀԵՐԻ ԿՈՒՍԱՆԱՑ ԱՆԱՊԱՏ

Շնհերի Կուսանաց անապատն ունի մի քանի առանձնահատկություններ, որոնցով նա տարբերվում է, Հայաատանի ուշ միջնադարի վանքերից և անապատներից: Նախ և առաջ նա առանձնանում է իր տեղադրությամբ: Երբ XVII դարի Սյունիքի մենաստանները, որպես օրենք, կառուցվում էին բնակա-վայրերից հեռու, ամայի, անմատչելի տեղերում, լեռնագագաթների մոտ, ապա Շնհերի Կուսանաց անապատը կառուցված է հենց գյուղի մեջ: Այս երևույթը բացատրվում է նրանով, որ XVII դարում կուսանոցների համար առավել ապահով վայրը ոչ թե ամայի լեոներն էին, այլ բնակավայրերը, որոնց պաշտպանությանը միայն կարող էին նրանք ապավինել:
       Շնհերի Կուսանաց անապատը կառուցված է նույնանուն գյուղի հարավային ծայրում, Որոտանի անդնդախոր ձորի քարափներից մեկի գլխին: Երեք կողմից շրջապատված է կառուցապատումով և մոտենալ հնարավոր է միայն ողջ գյուղը անցնելուց հետո: Սակայն այս կողմից էլ համալիրը շրջապատված է ամուր, բարձր պարիսպներով, որով լրիվ մեկուսանում է բնակավայրից: Իսկ չորրորդ՝ անդունդի կողմից անսամբլը բացվում է դեպի Որոտանի ձորը դեպի Սյունիքի հրաշագեղ բնությունը:
Անսամբլը բաղկացած է եկեղեցուց, որը մեկ զույգ մույթերով եռանավ բազիլիկա է, նրան հարավից կից գավթից, նույն կողմում գտնվող սեղանատնից և պարիսպներին կից սենյակներից:
          Եկեղեցին ունի երեք շինարարական արձանագրություն հարավային մուտքի տիմպանի վրա, ներսում, բեմի հյուսիսային որմնասյան և հարավային կամարի վրա: Այդ արձանագրություններից պարզվում է հուշարձանի կառուցման ճշգրիտ ժամանակը, կառուցող մեկենասը և ճարտարապետը:
        Բազիլիկան՝ ս. Աստվածածնի եկեղեցին կառուցել է Ագուլիսցի Մահտեսի Ազարիան 1676 թ.: Շինարարությունն սկսվել է ապրիլի 4-ին և ավարտվել նույն թվականի սեպտեմբերի 30-ին, այսինքն տևել է ուղիղ կես տարի:
           Բեմի հարավային կողմի որմնասյան վրայի արձանագրությունից պարզվում է, որ այն վերանորոգել են 1720 թ, գողթնեցի Մահտեսի Բենիամինը և նրա որդի Ազարիան: Այս արձանագրության տակ, հարավ-արևելյան ավանդատան բարավորի վրա երեք տողով փորագրված է «Ցիշեցէք ուստա Մուրատն որ է յերկրէն Քրդստանի»: Մինչև վերջերս բոլոր հրատարակողները (Ջալալյան, Ալիշան, Լալայան) այս արձանագրությունը միացրել են նախորդի հետ: Սակայն ըստ Բարխուդարյանի դա ճիշտ չէ, և այս երկու արձանագրությունները միմյանց հետ կապ չունեն: Հետևաբար պետք է եզրակացնել, որ վասպուրականցի Մուրադը եկեղեցին կառուցող ճարտարապետն է, այլ ոչ թե վերանորոգողը: Սեղանատան արևմտյան մուտքի բարավորի վրայի շինարարական արձանագրությունից պարզվում է և ուշ միջնադարի աշխարհիկ ճարտարապետության այս հետաքրքրական հուշարձանի կառուցման ժամանակը և մեկենասը՝ այն շինվել է 1720 թ. ցղնեցի Հովհաննեսի և նրա որդի Աստվածատուրի կողմից:
          Պարիսպներին կից սենյակները, ընդհանուր պատշգամբով, կառուցվել են XIX դարի վերջին որպես եկեղեցական-ծխական դպրոց:
          Լալայանի կողմից հիշատակվող խցերը, բաղնիքը, պարիսպների երեք աշտարակները այժմ չեն պահպանվել:
        Ելնելով եկեղեցու շինարարական արձանագրություններից, մինչև այժմ գրականության մեջ ընդունված է այն կարծիքը, որ Շնհերի Կուսանաց անապատն ընդհանրապես հիմնվել Է 1676 թ.: Սակայն, դեո 1668 թ. Շնհերի Կուսանաց անապատն է այցելել Ջաքարիա Ագուլեցին, որի օրագրի համաձայն այդ թվականին մենաստանի միաբանների թիվը հասնում է 60-ի: Հետևաբար պետք Է ենթադրել, որ Շնհերի անապատը ստեղծվել է ամենաուշը XVII դարի կեսերին:
         Շնհերի համալիրը հյուսիսից և արևելքից շրջապատված Է պարիսպներով, իսկ արևմուտքից և հարավից նրա բնական սահմաններն են ուղղաձիգ, դեպի ձորը գահավիժող ժայռերը: Այս երկու կողմերից պաշտպանական կառուցվածքների կարիքը չկար և բնակելի սենյակների, եկեղեցու ու սեղանատան առջև բացվում է Որոտանի կիրճի գեղատեսիլ համայնապատկերը: Այս առումով Շնհերի անապատն առանձնանում է նույն ժամանակաշրջանի Հայաստանի մյուս ճարտարապետական անսամբլներից, որոնք, որպես օրենք, բոլոր կողմերից պարփակված են բարձր և խուլ պարիսպներով, լրիվ մեկուսանալով շրջապատից, բնությունից: Իսկ Շնհերում, ընդհակառակը, բնությունը օրգանապես մտնում է անսամբլի մեջ, դառնում նրա բաղկացուցիչ մասը: Տեղադրության այս գործոնն ազդել է կառուցապատման վրա: Եթե ուշ միջնադարի հայկական մենաստանների մեծ մասը ունեն սիմետրիկ կամ էլ ասիմետրիկ, բայց խիստ երկրաչափական հորինվածք (Վայոց ձորի վանքերը, Տաթևի Մեծ անապատը, Խոր-Վիրապը), ապա Շնհերի համալիրը կառռւցված է ազատ հատակագծման սկզբունքով, ելնելով միայն տեղանքից և կողմնորոշումից: Աչքի է ընկնում ռելիեֆի հմուտ օգտագործումը: Եթե մյուս մենաստանները, որոնք կառուցված են թեքադիր տեղանքի վրա, հողային աշիատանքների (հիմնականում լիցքի) շնորհիվ պարսպապատերի ներսում ունեն միանգամայն հարթ տարածություն, ապա Շնհերում ռելիեֆը թողնված է անփոփոխ և կառուցապատումն է հարմարեցված տեղանքին: Հողամասը նեղ է և երկար՝ այն ձգվում է քարափի եզրով: Այդ պատճառով կատարվել է շինությունների խմբավորում, ելնելով նրանց ֆունկցիոնալ նշանակությունից սենյակները ընդհանուր բակով առանձնացած են համալիրի հյուսիսային մասում, իսկ եկեղեցին, գավիթը և սեղանատունը՝ հարավային: Երկու խմբերի միջև կա ընդհանուր բակ-միջանցք, դեպի ուր բացվում է համալիրի մոււոքը :
          Եկեղեցին կառուցված է թեքադիր տեղանքի վրա: Նրա հյուսիսային պատը փաստորեն հենապատ է և իր բարձրության կեսի չափով խրված է հողում: Այս պատճաոով պատը մեկ լուսամուտից բացի ուրիշ բացվածքներ չունի: Եկեղեցու միակ մուտքը, որը հարավային պատում է, բացվում է ուղղանկյուն փոքր գավթի մեջ: Գավթի առջև կառուցված սեղանատան հյուսիսային պատը նույնպես հենապատ է ծառայում և լրիվ թաղված է հողի մեջ: Այնպես որ սեղանատան կտուրի վերին նիշը հավասար է գավթի հատակին և սեղանատան տանիքը փաստորեն բակ է ծառացում եկեղեցու համար: Տեղանքի նման հմուտ օգտագործումը տվել է այն արդյունքր, որ անսամբլն ըստ բարձրության բաժանվում է երեք տարբեր, բայց փոխադարճ կապված գոտիների: Առաջինը՝ վերին անապատի բակն է, սենյակներով, որից աստիճաններով իջնում են դեպի եկեղեցին, գավիթը և նրանց առջևի հարթակը: Այդտեղից նույնպես աստիճաններով ընկնում են երրորդ, ամենաներքևի գոտին, որտեղ գտնվում Է սեղանատունը: Համալիրի նման տարածական կազմակերպումը, ռելիեֆի և կառուցապատման օրգանական միասնությունրը զգալի հարստացնում Է անսամբլի ճարտարապետություն արտահայտչականությունը:
        Հետաքրքիր է կազմված շարժման գրաֆիկը և դիտողական տեսակետից: Դարբասով մտնելիս կարելի է թեքվել ձախ և շրջանցելով եկեղեցու արևմտյան պատը, անմիջապես հասնել գավիթ կամ ցած իջնելով` սեղանատուն: Սակայն այս դեպքում այցելուն իր ճանապարհի երկու կողմում կունենար պարսպի և եկեղեցու արևելյան պատի բարձր, ուղղաձիգ հարթությունները, որոնք նրան լրիվ մեկուսացնում են շրջապատի բնությունից: Այս պատճառով եկեղեցին այցելելու համար կա մի այլ, ավելի երկար, բայց անհամեմատ ավելի գեղատեսիլ ճանապարհ: Այս դեպքում ճանապարհն անցնում է եկեղեցու հյուսիսային պատի երկայնքով և այցելուն իր դիմաց տեսնում է Որոտանի կիրճի անտաոապատ սարերը, իսկ աջից` անապատի ներքին բակը և նրան եզերող Г-աձև հատակագծով սենյակների խումբը: Շրջանցելով եկեղեցու հյուսիս-արևմտյան անկյունը և իջնելով արևմտյան պատի կողքով, Որոտանի ձորի համայնապատկերը երևում է արդեն մի նոր անկյան տակ, նախկինից ընդարձակ: Ավելի իջնելով և թեքվելով դեպի սեղանատուն, երևում են գյուղի պտղատու այգիները, որոնք տերասաձև հանում են ձորի թեք լանջերն ի վար:
         Շնհերի Կուսանաց անապատն իր ժամանակի մյուս համալիրների համեմատ բավական ինքնատիպ է: Այստեղ է միայն, որ բնությունը ճարտարապետության հետ համատեղ մասնակցում է անսամբլի արտահայտչականության ստեղծմանը: Լրիվ և բավականին հաջող օգտագործված է ռելիեֆի հնարավորությունները՝ չկա ճարտարապետության և տեղանքի ամենափոքր հակադրությունը նույնիսկ:
 
Մ. Հասրաթյան, Սյունիքի, XVII-XVIII դդ. ճարտարապետական հուշարձանները, Երևան, 1973, էջ 33-37:

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 1426190
  • Բոլոր այցելուները: 102589
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 328
  • Ձեր IP-ն: 3.236.214.19
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52