You are here

Սևանավանքի՝ խաչելության տեսարանով խաչքարը

          Սևանի վանական համալիրի Աստվածածին եկեղեցու հարավային պատին հենված է մի  խաչքար , որն իր բազմազան բովադնդակությամբ և նուրբ արվեստով դասվում է սակավաթիվ խաչքարերի շարքին: Քիվին առկա արձանագրությունից իմանում ենք, որ այն կերտել է Տրդատը, 1653 թվականին ի բարեխոսություն  Հայրապետի և Ռեբեկայի:
         Ս(ուր)բ խ(ա)չս բարէխաւս Հայրապէտա, Հրեպէկայի, յիշեց(էք) զՔս. Թվ :ՌՃԲ: (1653): Տրտատ կ(ա)զ(մ)ող 
 Ինչպես նշում է վաստակաշատ արվեստաբան Գարեգին Հովսեփյանը, խաչքարի սկզբնական տեղադրության վայրը եղել է Սևանի ափամերձ հատվածում գտնվող          Նորաշեն գյուղը, որտեղից և 19--րդ դարի վերջերին տեղափոխվել է կղզի /թերակզի/:
           Խաչքարի բազմաբովանդակ պատկերաքանակների մեկնությանն անդրադարձել է Գարեգին Հովսեփյանը իր «Հավուց թառի Ամենափրկիչը և նպանուն հուշարձանները հայ արվեստի մեջ աշխատությունում»
          Խաչարձանի կենտրոնում խաչելությունն է. Հիսուսը խաչված մի զարդարուն խաչի վրա, ուղիղ կանգնած, ծնկներից էլ ցած հասնող, քղանցքները զարդարուն՝ կոլոբիոն հագած, կրունկներն իրար կողքի և ոտների ծայրերն հակառակ ուղղություններով: Քրիստոսի գլխի մազերը երկու ոլորուն և երկար կավիկներով իջնում են ուսերից էլ շատ ցած. Խաչեցյալի երկու կողմից ծունկի են եկել  Հովհաննեսն ու Մարիամը (Հովսեփյանի կարծիքով այդ երկու ֆիգուրները Հովսեփն ու Նիկոդոմեսն են, որոնք Քրիստոսի իջեցնում են խաչից):
          Խաչելության տակ դժոխքի ավերումն է. Հիսուսը դարձյալ երկար կավիկներով, սրածայր մորուքով, գոտեկապ երկար պարեգոտով, ոտքերի տակ «դժոխքի դռներն են», աջով բռնել է Ադամի ձեռքը,որն էլ իր հերթին բռնել է  Եվայի ձեռքը: Հիսուսը ձախ ձեռքով բռնել է խաչագլուխ գավազանը, որի նիզակաձև ծայրը խրել է գալարված վիշապի բերանը: Մի վիշապ էլ քանդակված է աջ կողմից:  Ադամից վերև պատկերված է խաղողի ողկույազներով կենաց ծառ: Պետք է նշել, որ « Դժոխքի ավերման պատկերագրությամբ խաչքարեր Գեղարքունիքում էլի կան։
           Քիվից ներքև, ձախ կողմում կրկին Հիսուսն է՝ «Ամենակալ» տիպի պատկերավորմաբ:Հիսուսի հագին պատկերված զգեստը կարծես արևելյան մոտիվներ ունի՝  երկար պարեգոտի վրա աբբա. գլխի կավիկները իջնում են  կրծքի վրա, մորուքը թավ է, սրածայր:  Աջ ձեռքը աբարձրացրեել է վեր, օրհնելու համար, իսկ ձախը՝ տարել կրծքին: Հիսուսից ներքև պատկերված է առյուծ և եզ, իսկ վերևում մարդ և արծիվ, որոնք ավետարանիչների խորհրդանիշներ են: 
Այս պատկերաքանդակից ներքև Մարիամն է՝ գրկում առած մանուկ Հիսուսին: Ապա պատկերված է երկու կենդանի էշ և եզ, որով Տրդատը ցանկացել է պատկերել Հիսուսի ծննդյան տեսարանը:
           Կենդանիներից ցած էլ պատկերված են երեք թագազարդ ֆիգուրներ, կանգնած իրար կողքի, ձեռքերն աղոթավորի ձևով՝ ափով դեպի ներս, որն մինչև այժմ էլ մնացել է եկեղցեցու մեջ նորընծա ձեռնադրվողների համար, երբ երեսները  դեպի ժողովորդն են դարձնում: Առաջին միտքը, որ առաջանում է, նրանց նույնացնումն է մոգերի հետ, բայց դրանք արդարների դասն են՝ վերջին դատաստանի տեսարանի հետ կապված, իբրև խաչարձանի ձախ կողմի պատկերագրության մաս, այլապես նրանց բերած ընծաները մատնանշված կլիներ կազմողի կողմից:
          Հակադիր կողմում՝ վերից վար, վերջին դատաստանն է պատկերված. ամենից բարձր Հիսուսի գլուխն է, աջից և ձախից Արեգակն ու Լոսինը, իսկ սրանց տակ չորս հրեշտակներ՝ փողերը բերաններին: Այս պատկերաքանդակից ներքև պատկերված է մեղքի և արդարության կշեռքը.  սատանաներից մեը մեջքով բարձրացնում է մի թաթը, իսկ մյուս թայտով ցած քաշում, որպեսզի մեղքն ավելի ծանրանա. մի մոտիվ որը հաճախ կրկված է հայ մանրանկարության մեջ: Իսկ ամենաներքևում մեղավորների դասն է երեք ֆիգուրներով:
Գրականություն
Ս. Բարխուդարյան, Միջնադարյան հայ ճարտարապետներ և քարագործ վարպետներ, Երևան, 1963թ:
Գ. Հովսեփյան,  Հավուց թառի ամենափրկիչը և նույնանուն հուշարձանները հայ արվեստի մեջ,  Նյութեր և ուսումնասիրություններ հայ արվեստի պատմության, հատոր Բ: Երևան 1987թ

 

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 1426203
  • Բոլոր այցելուները: 102589
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 328
  • Ձեր IP-ն: 3.236.214.19
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52