You are here

Ճարտարապետական հուշարձաններ

         Ալավերդի քաղաքում գտնվող կամուրջը Դեբեդ  գետի վրա, որը սովորաբար կոչվում է Սանահինի կամուրջ,  միջնադարյան Հայաստանի նշանավորագույն ինժեներական կառուցվածքներից է։ Դրա հետ միասին  Սանահինի կամուրջը ամենից լավ պահպանված հուշարձանն է, որի օրինակով կարելի է լրիվ  գաղափար  կազմել միջնադարյան   Հայաստանի կամուրջների,...
        Արայի գյուղից հարավ, նրանից  մոտավորա­պես մեկ կիլոմետր հեռավորությամբ, ոչ բարձր բլրի վրա պահպանվել են մի շենքի  ավերակներ։ Տեղացիները այս  շենքը  անվանում են «խան» (այսինքն իջևան, խանապար):
         Ներկայումս շենքն այնքան է  ավերվել, որ նույնիսկ դժվար է նրա հատակագիծը չափագրել։ Այդ պատ ճառով էլ քարավանատուն   ...
         Աղնջաձորի քարավանատունը գտնվում է Վայոց ձորի մարզում, Աղնջաձոր գյուղի եզրում, Վարդենյաց լեքնանցքի հենց սկզբնամասում՝ գետակի ձախափին  Օրբելայնների քարավանատնից 12 կմ հեռավորության վրա։
           Քարավանատան կառուցման անհրաժեշտությունը Օրբելյաննրեի քարավանատնից այդքան մոտ , բխել է տեղանքի, լեռնանցքի դժվարին պայմաններից...
           Տարածված կարծիքի համաձայն՝ Աշտարակի Կարմրավոր, Սպիտակավոր և Ծիրանավոր եկեղեցիների անվանումներն առնչվում են այդ նշանավոր պատմաճարտարապետական կո­թողների որմնաքարերի գույների հետ։ Սակայն մեր ուսումնասիրություններից պարզվում է, որ այդ կարծիքը արդարացի չէ։ Կարմրավոր և Ծիրանավոր եկեղեցիները կառուցված են դարչ­նագույն, իսկ...
            Հայկական միջնադարյան ճարտարա­պետական մշակույթի մեջ արտակարգ տեղ է գրավում Զվարթնոցի տաճարը։ Այն պսակեց կենտրոնագմբեթ սիստեմների զարգացումը, և նրա ձևերը իրենց որոշակի նշանակությունն ունեցան ինչպես նույն VII դարի, այնպես էլ հետագա շրջանների ճարտարապետական մի շարք հորինվածքների կազմավորման հար­ցում։ Զվարթնոցի հորինվածքը...
          Գառնիի հեթանոսական տաճարի արևմտակողմին կպած, բոլորակ հատակա­գծով, զգալի չավարի քրիստոնեական տաճար ենք ունեցել որը հայ ճարտարապե­տության վաղ միջնադարի կարևոր հուշարձաններից է։ Մեզ են հասել տաճարի արևել­յան մասի հիմնապատերը, պատերի ստորին մասի շարքերից փոքր հատվածներ՝ մեծ մասամբ զրկված տուֆի երեսապատումից, ինչպես և մի քանի...
       XIII-XIV  դդ.  աշխարհիկ   պատկերաքանդակների  մեջ հիմնականը  ֆեոդալական  վերնախավի,  իշխանների  պատկերումն է.   հոգևորական դասի ներ­կայացուցիչների  պատկերաքանդակներ   հանդիպում   են   խիստ  եզակի   դեպքե­րում:    Այդ   տեսակետից  բացառությունների  թվին   է   պատկանում  Հաղարծնի կտիտորական   կոմպոզիցիան,   որտեղ  հանդես   են ...

       Եղվարդ քաղաքի հյուսիսային կողմում պահպանվել են եռանավ բազիլիկայի մնացորդները, ընդ որում կառույցն աչքի է ընկնում իր զգալի չափերով և ըստ էության կրկնում է վաղ շրջանի բնորոշ պարզ, առանց կողային հավելվածների հորինվածքը։ Այն մեզ է հասել վերակառուցված։ Հուշարձանն ունի յոթ մուտք, որոնցից շքամուտքով շեշտված են...

          Մեծարժեք, իր ձևով եզակի ժայռապատկերների  հուշարձանախումբը  գտնվում է Վարդենիսի լեռնաշղթայի հարավային վերջավորության՝ Սև սարի հյսուսիս-արևմտյան ստորոտում՝ ոչ բարձր հարթակի վրա: Ըստ   Հարություն Մարտիրոսյանի, այս ժայռապատկերները թվագրվում են մ․թ․ա․2 հազարամյակի վերջ-մ․թ․ա․ 1-ին հազարամյակի սկզբով: Ժայռապատկերները փորագրված...
        Վանեվանը գտնվում է Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղում /գյուղը նախկինում կոչվել է Ալիչալու/՝ լեռնային  գետակի հովտի աջակողմյան մասում՝ բարձրադիր ժայռերով եզերված ոչ մեծ հարթակի վրա:
        Վանական համալիրը բաղկացած է երեք` 903 թվականին կառուցված գմբեթավոր Գրիգոր Լուսավորիչ  եկեցեցուց, որը և...

Pages

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 1507191
  • Բոլոր այցելուները: 106149
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 329
  • Ձեր IP-ն: 35.175.191.36
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52