Խաչքարեր

Սեպագրեր

Վիմագրեր

You are here

ԿԱՐԳ ԱՇԽԱՐՀԱՃԱՆԱՉՈՂՈՒԹՅՈՒՆ

Մասնակիցը եղի՛ր մեր հետաքրիր արշավներին

        Կա՞ արդյոք մեկը, որ գիտե, թե ինչո՞ւ է ստեղծված ողջ տեսանելի Տիեզերքը և, նաև, մարդը` որպես նրա մասնիկ: Չկա այդպիսի մեկը: Եվ չի կարող լինել: Զի նա ընդամենը ստեղծված, արարված է: Կրավորական է: Արարվածը, ստեղծվածը, եթե բանականություն, շունչ չունի` միայն ենթակա է, և կատարող` իր արարողի, ստեղծողի կամքը, որ դրված է իր անշունչ կառույցի հիմքում, որպես նրա գործելու սկզբունք և օրենք: Իսկ եթե նրան տրված է Արարչական շունչ, բանականություն, նա կարող է պարզել միայն, թե ինքն ինչպե՛ս է ստեղծված, և ինչպե՛ս է գործում ողջ տեսանելի Տիեզերքը: Եվ, որ ինքը նրա մասն է միայն: Եվ ունենալ սրա գիտակցումը: Սա այսպես է, զի ստեղծված-արարվածը գոյություն ունի Ժամանակի սկզբից, իսկ Ստեղծող-Արարողը կար Ժամանակից առաջ, մինչ Ժամանակը և Տարածությունը: Ուրեմն, չափելիով, ընդգրկելիով, չի կարելի, անհնար է չափել կամ ընդգրկել Անչափելին, Անընդգրկելին, քանզի արդյունքը, հետևանքը միշտ որոշակի է` ասել է, թե չափ ու սահման ունի, որով որոշվում և ընդգծվում է նրա` Ամբողջի մասը լինելը և նրա չափն ու կշիռը Ամբողջի նկատմամբ: Զի` «սահմանն է Բան Կարճառոտ»: Իսկ Սահմանից անդին Անսահմանն է, Անչափելին, Անընդգրկելին, Անիմանալին, Անկշիռը, Անվախճանը, Անժամանակը: Ուրեմն, տեսանելի Տիեզերքից և Ժամանակից դուրս և վեր` կա Անտեսանելի Տիեզերքը, որպես Նախատեսված Սկիզբ, Օրենք և Համակարգ, որպես Էություն ամենայն Գոյի: Ուրեմն, եղածը արտացոլանքն է միայն Անեղի, գոյը` աստիճանը միայն Անգոյի: Ուրեմն, որպես հարց` չկա ինչուն, այլ կա միայն ինչպեսը: Ուրեմն, գոյի գերագույն զգացական վիճակն է - իր մասնակի էության` Գերագույն և Միակ Էության մասը, նրան նույնական լինելու զգացողությունը, Ամբողջի մասը և, դրանով իսկ, Ամբողջի հետ միասնական լինելու զգացողությունը: Մասն է Ամբողջի և ամբողջը` Մասի ներքո, Փոքրն է Մեծի և Մեծը` Փոքրի ներքո: Եվ, քանզի ամբողջն իր մեջ ներառում է ամենայն Բան, ուրեմն, այն անվերջ է և իր բազմազանության մեջ: Ուրեմն, Ամբողջի ամենայն մաս տարբեր է իր նմանից իր մասնակի էությամբ, ինքնությամբ, բայց և նույնական է նրան` Ամբողջական Էության առնչությամբ: Այսու, ամենայն մասնակի Էություն, Ինքնություն և՛ նույնական է Ինքն Իր հետ և՛, միաժամանակ, տարբեր է Ինքն Իրենից: Էությունն, Ամբողջը, գերակա և գերադաս է Իր ցանկացած Մասից, զի այն Իր արտացոլանքն է միայն և մասնակի արտահայտությունը: Եվ ամենայն Մաս, որ պղծում է իր Ինքնությունը, պղծում է և ամբողջին և մերժվում ու օտարվում է Նրանից, քանզի խախտում է Ամբողջի Ներդաշնակությունը` Սերը, Օրենքը: Միով, քանզի Ամբողջի Ինքնությունն արտահայտված է Իր արտացոլանքների, արտապատկերների ինքնությունների մեջ, ուրեմն, ամենայն Մաս իր մեջ կրում է ամբողջը: Նման է, բայց նույնական չէ Նրան: Ողջ Տիեզերքը, վերից վար, կազմակերպված է ըստ միևնույն սկզբունքների, ինչ որ Ամբողջը` ըստ Արարչական Համակարգի, ըստ Օրենքի: Եվ Նրա յուրաքանչյուր մասը, և Նրա յուրաքանրյուր մասի յուրաքանչյուր մասը` նույնպես: Արամ Սիմոնյան «Ներդաշնակ աշխարհ»

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 300089
  • Բոլոր այցելուները: 26309
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 270
  • Ձեր IP-ն: 54.80.227.189
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52