Խաչքարեր

You are here

Հայ ժողովրդի ծագման և հայոց պատմության պարբերացման խնդիրները

 Հարգելի էքսկուրսավարներ, և ոչ միայն: Մեր հերթական հանդիպման ժամանակ խոսելու ենք հայ ժողովրդի ծագման և հայոց պատմության պարբերացման խնդիրների մասին:
Պատմիացության բնագավառում պարբերացումը կարևոր է. նախ այն ցուցում է մեր վերաբերմունքը անցյալի նկատմամբ` շեշտելով առաջնահերթությունները, բացի այդ համակարգում է մեր գիտելիքները և նվազեցնում պատմության անծիր տիրույթում մոլորվելու հնարավորությունը: Ավելացնենք նաև, որ հայ ժողովրդի պատմության ընթացքը խիստ առանձնահատուկ է, ուստի, պարբերացման ժամանակ պետք է հաշվի առնել այդ հանգամանքը:

Անցյալում , թե՛ ժամանակի գիտական մակարդակի թելադրանքով, թե՛ քաղաքական դրդապատճառներով Հայ ժողովրդի կազմավորման վերաբերյալ առաջ են քաշվել բազմաթիվ վարկածներ։ Եվ, կարծես հիմա էլ, արդիական է դեռև 19-րդ դարի կեսերին վիճակագիր Շոպենի արտահայտած միտք, թե «Հայերի ծագումը, ինչպես հին ժողովուրդներինը, ծածկված է անհայտության խավարով»։

Աhա այս հարցերի շուրջ էլ կընթանա մեր զրույցը։
Հանդիպման վայրը` Այգեձոր 70, «Լեռքի» գրադարան-սրահում, դեկտեմբերի 13-ին, ժամը 17:30:

Մասնակցության արժեքը՝1000 դրամ: Ցանկալի է ունենալ տետր և գունավոր մատիտներ:
Գրանցումը պարտադիր է` https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfXBxSm0yvBsBZ39MeIS6pG-9PZwpBscNy-BMFFOFyOvPb9sA/viewform:
Տեղերը սահմանափակ են:

Հարցերի դեպքում կարող եք օգատգործել ֆեյսբուքյան հարթակը՝ https://www.facebook.com/sevak.arevshatyan, կամ զանգահարել 077 93 76 34 հեռախոսահամարով:

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 1007717
  • Բոլոր այցելուները: 75622
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 308
  • Ձեր IP-ն: 3.94.200.93
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52