Խաչքարեր

Սեպագրեր

Վիմագրեր

You are here

Գլաձորի համալսարանի հետքերով։

Մասնակիցը եղի՛ր մեր հետաքրիր արշավներին

            Արէգտուրը աշնան վերջին ամսվա առաջին կիրակի օրը /նոյեմբերի 5/ թեմատիկ, ճանաչողական, մշակութային արշավ է կազմակերպում դեպի Վայոց ձոր՝ Գլաձորի համալսարանի պատմա-մշակութային միջավայրին ծանոթանալու համար։ Գլաձորի համալսարանը հայ դպրոցի և մանկավարժության պատմության աչքի ընկնող կրթական և գիտական հաստատություններից է, որն իր ուսումնական մակարդակով, հասրակակական կյանքում խաղացած օգտաշատ դերով մեծապես նպաստել է հայ հոգևոր մշակույթի առաջխաղացմանը։ Պատահական չէ, որ ժամանակակիցները այն հիշում են որպես «երկրորդ Աթենք պանծալի», «մայրաքաղաք իմաստութեան», «մեծ դպրատուն», «գերահռչակ համալսարան» և այլ պատվանուններով։
           Արշավի ժամանակ   կլինենք Վերնաշեն գյուղում գտնող «Գլաձորի համալսրան» արգելոց-թանգարանում, Թանահատի վանքոմ, Հերմոնի վանքում, Քարեվանքում, կծանոթանանք համալսարանի հիմնադրման, գիտակրթական գործունեության պատմությանը, տեղում նաև կանդրառանանք համալսարանի տեղորոշման՝ դեռևս վերջնական պարզաբանում չստացած, բայց  հետաքրքիր, հարցին։ Չձանձրացնելու համար նշեմ, որ ունենք հոդված նվիրված Գլաձորին, այն կարող եք կարդալ այստեղ
        Արկածներ սիրող մարդիկ ևս ձանձրանալու առիթ չեն ունենա, քանզի Քարեվանք բարձրանալու ենք խսիտ թեքադիր ձորակով։ Ժամանակ լինելու դեպքում կայցելենք նաև Արատես։ 
 
Ահա մեր երթուղին։
Նախ կլինենք վերնաշեն գյուղի Ս. Հակոբ եկեղեցոում գտնվող   «Գլաձորի համալսարան» արգելոց-թանգարանում։ Այստեղ ընդհանուր կծանոթանանք համալսարանի ողջ գործունեությանը։ 
       
Այնուհետև ուղղություն կվերցնենք դեպի Թանահատ։ Այսօր քաղաքացիություն է ստացել այն տեսակետը, որ Գլաձորի համալսարանը գտնվել է հենց այստեղ։ Թանահատում Գլաձորին առնչվող հարցերից զատ կքննենքն նաև ճարտարապետական, պատմական հարակից այլ հարցեր։
         Վերնաշենից հետո կշարժվենք Եղեգիսի ձոր, քանզի այստեղ են գտնվում Հերմոնիվանքը և նրանից ոչ հեռու գտվող Քարեվանքը։ Գիտության մեջ շրջանառվում է այն տեսակետը, ըստ որի Գլաձորի համալսարանը կարող է հենց այստեղ գտնվել։ Նկարում սլաքով ցույց է տրված Քարեվանքի տեղադրությունը՝ բավականին բարձր ու գեղեցիկ դիրքում
Մինչև Քարեվանք բարձրանալը կլինենք նաև Հերմոնիվանքում։ 
Ահա և Արատեսի ավեր վանքը
Արշավի համար անհրաժեշտ է՝
Նախ և առաջ ՍԵՐ և ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆ հայրենի մշակույթի նկատմամբ,
Հարմարավետ հագուստ /տաք և սառը եղանակներին համապատսախան, անձրևանոց։ Նախընտրելի է նաև  թևերը փակ հագուստ , Քարեվանքի ճանապարհին փշերի ծակոցներից պաշտպանվելու համար /, ժայռ բարձրանալու համար հարմարավետ կոշիկ,
Ջուր, մեկօրյա սնունդ։
Մասնակցության արժեքը կազմում է 6000 դրամ /տրանսպորդ, գիդ-ուղեկորդ, թանգարանի մուտքավճար/։
Գրանցվելու համար կարող եք գրել հետադարձ կապում, ֆեյսբուքյան էջին, կամ զանգահարել 077 93 76 34՝ Արևշատյան Սևակ։
Ֆեյբուքյան միջոցառումը այստեղ` https://www.facebook.com/events/1649213145098004/?fref=ts
 
Եթե կլինեն մարդիկ, ովքեր կցանկանան արշավից առաջ մանրամասն իմանալ Գլաձորի համալսարանի մասին, կուզենան հավելյալ գրականություն կարդալ,  կարող են ներքևում թողնել մեկնաբանություն, կամ գրել ֆեյսբուքյան էջին։

 

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 298926
  • Բոլոր այցելուները: 26093
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 269
  • Ձեր IP-ն: 54.145.124.143
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52