Խաչքարեր

Սեպագրեր

Վիմագրեր

You are here

Վա՜յ ձորը, վա՜յ ձորը

Մասնակիցը եղի՛ր մեր հետաքրիր արշավներին

       Վայոց ձորի անվան հետ կապված կա ավանդազրույց , որը մեզ են ավանդել միջնադարյան պատմիչները՝ Կիրակոս Գանձակեցին, Ստեփանոս Օրբելյանը։ Առավել հանգամանալից պատմում է Սյունյաց տան պատմիչը։
         735 թվականին սյունյանց  եպիսկոպոս Ստեփանոս Սյունեցին Մոզում քարոզչության ժամանակ հորդորում է անբարո կնոջը հետ կանգնել սխալ ուղուց։ Մի անգամ սաստիկ շոգին
եպիսկոպոսը հանգստանում է ուռենու ստվերի տակ։ Տեսնելով քնած եպիսկոպոսին անբարո կինը սպանում է նրան։ Ստեփանոս Սյունեցու մարմինը ամփոփում են Թանահատում ։  
                          Բնականաբար եպիսկոպոսի սպանությանը հաջորդում է աստծո ցասումը, որը պարպվում է երկրաշարժի միջոցով։ Տեղի է ունենում հզոր երկրաշարժ. պատմիչը վառ գույներով նկարագրում է. լսենք նրան.«...թանձր խավարը քառասուն օր պատեց ամբողջ գավառը, սաստիկ երկրաշարժ ու դղրդույն եղավ։ Ահեղ տատանումներով ցնցվում էր գետինը՝ խորքերից մինչև մակերեսը, ու այստեղ ծովի ալիքների նման փլչում էր։ Լեռները տապալվում էին, քարաժայռերը՝ հիմքից խախտվում , տներն ու ապարանքները դառնում էին բնակիչների գերեզմանները։ Աղբյուրրները դառնում էին, գետերը՝ կորչում։ Բոլոր ըեղերը սասանման երերում էին։ Անդունդներից և օդի միջիս լսվում էին մարդկային լեզվի ձայներ. «Վա՜յ ձորը, վա՜յ ձորը»։  Տաս հազար մարդ ողջ-ողջ թաղվեցին գետնի տակ։ Մարդիկ այդ թվի մեջ էին՝ ում ճանաչում էին , իսկ անծանոթների հաշիվը ոչ ոք չգիտեր։ Կատարվածի պատճառով  գավառն էկ կոչվեց Վայոց ձոր»։

       Բնական է, երկրաշարժը իրական է եղել, նույնիսկ ենթադրվում է, որ այդ ժամանակ գործել է Վայոցսար հրաբուխը /Սարկողովք/ ,պտմությունը վկայում է, նաև որ Վայոց ձոր անվանումը հիշատակվում է տակավին 5-րդ դարից։  Վայոց ձորի անվան գիտական մեկնաբանությանը անդրադարձել են բազմաթիվ հեղինակներ, որոնք անվան հիմքում տեսնում են էթնիկական ծագում, որոշները՝ դիցաբանական։ Դա արդեն այլ թեմա է։

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 298957
  • Բոլոր այցելուները: 26093
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 269
  • Ձեր IP-ն: 54.145.124.143
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52