Խաչքարեր

Սեպագրեր

Վիմագրեր

You are here

Սևանա լճի անվանումների հետ կապված ավանդությունները

           Պատմական անցյալում Սևանա լճի անունը բազմիցս, փոխվել Է՝ Գեղամա ծով, Գեղարքունի, Գյոկչա, Գոկչա, Դարյա-Շիրին, Քուքչա-Դարյա, Քուքչա-Թենգիզ։ Սրանցից յուրաքանչյուրի հետ լեգենդներ են կապված։ Այսպես՝ իբր, Վանի հայերը վերաբնակվեցին Սևանի ափերին, կարծելով, որ սա Էլ մի այնպիսի լիճ է ինչպիսին Վանա լիճը։ Սակայն դաժան ձմեռը փշրեց նրանց հույսերը, և նրանք վշտացած բացականչեցին՝ «Սև Վան եկավ մեր գլխին...», այստեղից էլ լճի անունը մնաց Սևան։
          Գիտությունը ասում է , որ Սևան անունը գալիս է սապագրային ժամանակաշրջանից և ծագում է «սիուննա» կամ «շանա» բառերից, որը նշանակում է «լճային աշխարհ»։

          Գեղամա ծով» անվանման մեկնաբանությունը գտնում ենք Խորենացու մոտ։ Հնագույն  մայրաաղաք Ար­մավիրում .Ամասիային ծնվում է արու զավակ՝ Գեղամը։  Մեծանալով ու առնականալով Գեղամը անցնում է լեռների այն կողմը և դուսր է գալիս Սևանի ափ, բարեկարգում է երկիրը, որից էլ ծովն ստանում է Գեղամա ծով անվանումը։         

        Մինչև XIX դարի կեսերը, ավելի ճիշտ մինչև Արևել­յան Հայաստանը Ռուսաստանի կազմի մեջ մտնելը (1828թ.) , լիճը կոչվում Էր Գյոկչա կամ Գոկչա, և այդ անվանումը հանդիում է գրական շատ աղբյուրներում, որ նշանակում է «Կապույտ ջուր»։ Հհետաքրքրական մի լեգենդ կա «Գոկչայ» անվան  հետ ։

         Ըստ այդմ , իբր թե Լենկ Թեմարը Սևանի ավազանը նվաճելուց հե­տո հարցնում Է Մելիք Մանուչարին, թե որքա՞ն է նրա հարստությունը

       — Թող ապրի խանը,– աատասխանոսք   է Մելիքը,-ես այնքան հարուստ եմ, որ քո ողորմածությամբ կարող եմ ձեթով   ոռոգել   Մազրայի   դաշտը։

       — Գյոկչա (գեղեցիկ է),– բացականչում է ակնապիշ Լենկ Թեմուրը,– չոխ գյոկչա (շատ գեղեցիկ է) այն բոլորը, ինչ ես տեսնում եմ։

          Այդ օրվանից լիճը կոչվեց Գյոկչայ

Պարսիկները լիճն անվանում էին Դարյա Շիրին, որ նշանակում Է քաղցրահամ լիճ, թուրքերն անվանում էին՝ Քուքչա– Դարյա կամ Քուքչա Թենգիզ,  որ նշանակում է կա­պույտ ծով։

 

Օգտագործված գրականություն, Հ. Գաբրիելյան, Մարգարտյա Սևան, Երևան, 1980թ.։

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 484325
  • Բոլոր այցելուները: 40581
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 287
  • Ձեր IP-ն: 54.92.173.9
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52