Խաչքարեր

Սեպագրեր

Վիմագրեր

You are here

Մեսրոպ Մաշտոցը հայկական ավանդություններում

Մասնակիցը եղի՛ր մեր հետաքրիր արշավներին

        Հոգևոր  մշակույթի առաջին մեծ երախ­տավորը,    որի    մասին    ժողարդական ավանդույթններ  են  հորինվել Հայաստանում:  Մեսրոա Մաշտոցն է՝ հայոց գրի ու դպրության, ուսման  ու դպրոցի  հիմնադիրը,   աոաջին հաչ թարգմանիչը, ուսուցիչը, գրողն ու գիտնականը։   Մաշտոցյան ավանդությունները պատմվել են ինչպես  արևելյան,   այնպես  էլ արևմտյան Հայաստանի շատ գավառներում։ Դրանց մի մասը հորինվել է  դեռևս 5-րդ դարում՝ գրերի գյուտի անմիջա­կան ապավորաթյան տակ և կրում է  յուրօրինակ հու­շապատումների բնույթ։ Ուրիշները խմորվել են միջնադարում մեծ լուսավորչի անձի ու գործի վերաբերյալ ժողովրդի մեջ հարատևած հնօրյա հիշողություններից: Կան բանավոր  պատումներ էլ,  որոնք   ծագել  են   նոր   և նորագույն  ժամանակներում, հիմք ունենալով Մաշտոցի լուսավորական գործունեության բախտորոշ ազդեցությունը հարազատ ժողովրդի հետագա ճակատագրի վրա։
         Իրենց  բնույթով     մաշտոցյան     ավանդությունները երկու  կարգի  են՛  ա) բանավոր աղբյուրներից սերող հու­շապատումներ,   որոնք    գրի   են      առնվել     անմիջապես՛ ժողովրդի շուրթերից և ունեն բուն բանահյուսական նկարագիր, և բ) գրավոր աղբյուրներից սերող ավանդու­թյուններ, որոնք արձանագրված են աշխարհիկ ու հոգևոր զանազան պատմա-գրական երկերում։  Վերջիններս կրելով հանդերձ իրենց վրա անհատական ստեղծագոր­ծության որոշակի կնիքը, իրենց ակունքներով առնչվում են   ժողովրդական  բանահյուսության  հետ:  Այս   տեսաա­կետից հատկապես բնորոշ են վարքաբանական   ու տեսիլքային բնույթի ավանդությունները,  որոնց մի զգալի ՚ մասը, ինչպես  դիտված է,  փոխառություն է հնօրյա առասպելներից  ու  հեքիաթներից և անուղղակի     կերպ ու արտացոլում  է ժողովրդական  զանգվածների իրապաշտ մտածողության   և   առողջ     բանականության     նկատելի ներգործությունը։
          Մի շարք ուրիշ հայ հին ականավոր գործիչների նման (Վարդան Մամիկոնյան,  Սահակ  Պարթև,  Գ.  Նարեկացի,   Ն.   Շնորհալի,   Գ.   Տաթևացի   և     այլն)     Մեսրսպ Մաշտոցը  ևս   ժողովրդական   ավանդություններում   հաճախ  հանդես  է գալիս իբրև հրաշագործ ու  գերբնական մի արարած, իբրև յուրահատուկ  մի  «սուրբ»։  Հայ եկեղեցին  դարերի   ընթացքում շատերին  է դասել     սրբերի կարգը, բայց դրանց  մեջ  քչերն  են, որ ընդոլնելոլթյուն ու   տաբածում   են  գտել   հասարակական  լայն   խավերի՝ մեջ։  ժողովրդի ըմբռնումը     «սուրբի»     մասին     էապես տարբերվել Է եկեղեցու ըմբռնումից։ Եթե վերջինիս համար «սուրբ»  Է   համարվել մտացածին  կամ     պատմա­կան այն գործիչը, որը հիմնականում ծառայել է կրոնին,  ապա   ժողովուրդը   սրբացրել   է  գլխավորապես   իրական   ու պատմական  այն դեմքերին,  ովքեր    իրենց     անձը  ի սպաս են բերել հարազատ ժողովրդի անկախության ոի ազատության գործին, ոգորել ու ստեղծագործել ենն հա­նուն նրա։                                                               Մեր ձեռքի տ՛ակ եղած մաշտոցյան ավանդությունների շարքում գրառման ժամանակով հնտգույնը Մովսես Խորենացու «Հայոց պատմության» մեջ նշված հայերեն նշանագրերի գյուտին վերաբերող հայտնի ավան­դությունն Է։ Տեսիլքի բնույթ ունեցող այդ ավանդու­թյամբ, երբ Մեսբոպ Մաշտոցը հայերի համար տառեր գտնելու մտքերով տարված լինում է կես քուն, կես արթուն վիճակում, նրան հանկարծ երևում է աջ ձեռքի  մի թաթ՝ նշանագրեր գծելիս։ Ձյան վրա դրոշմվող հետ­քերի պես նա այդ նշանագրերը տեսնում Է քարի վրա գծագրված։ Ավանդությունն ասում է, որ Մաշտոցն այդ ժամանակ ոչ միայն պարզորոշ տեսնում է գրերի բոլոր հանգամանքները, այլև դրանք հավաքվում են նրա մտքում «ինչպես մի ամանում»։ Դրանից հետո է, որ նա  ուշքի  գալով  ստեղծում է  մեր նշանագրերը։         
          Մի ուրիշ ավանդությամբ, որ բերված Է 13-րդ դա­րի   մատենագիր   Վարդան  Մեծի     «Պատմության»     մեջ, հաղորդվում է,  որ  Մեսրոպ Մաշտոցը  հայերեն  նշանա­գրեր   գտնելու  մտքով  տարված,   Սահակ   Պարթևի   հետ,  իր  անձը   աղոթքի   է   նվիրում.  լսելով     նրա     խնդիրքը, աստված Բալու գավառում գտնվող լեռան կատարին իր աջով  14  հայերեն   նշանագրեր է  դրոշմում,   որոնք   իբր  թե  մինչև այժմ երևում են մարդկանց  աչքին։ Ասում են– նաև, որ տեղացի քրիստոնյա ու այլադավան    բնակիչները,   հավատով  ու   երկյուղածությամբ,  խնկով   ու  մոմով ուխտի են գնում այդ լեռը1։
         Նույն ավանդության մեկ, այլ տարբերակով, որը քաղված է մեր միջնադարյան գրչագրերից, Սահակն ու Մեսրոպը գրեր ստեղծելու մտահոգությամբ քառասուն օր և քառասուն գիշեր քաղցած ու ծարավ ճգնում են լեռներում։ Հանկարծ, գիշերային տեսիլքի ժամանակ, նրանց երևում է հրեշտակը և տալիս է մի խեցու կտոր վրան յոթ գրեր նկարված։ Իրենց ուզածը տեսնելով նըրանք անմիջապես արթնանում են և ուրախացած իջնում լեռներից ։
           Գոյություն ունեն նմանօրինակ ուրիշ ավանդու­թյուններ ևս, որոնք ժողովրդի բերանից գրի են առել XIX  և XX  դարերի  հայ բանահավաքները։     Ղրանցից   է այն   պատումը,  ուր  ասվում  է, թե     Բալու    քաղաքից  ոչ հեռու, Սուրբ Մեսրոպ  կոչված լեռան մոտ կա գերեզմանաքարի նմանվող մի ապառաժ, որը Մեսրոպի գերեզ­ման է անվանվում։ Ասում են, թե տեղացիները ուխտի են գնում այդ քարին և, իրենց նախնիներից լսած լինե­լով, պնդում են, որ հայոց գրերն այդտեղ են գտնվել և որ Մաշտոցը այդտեղ է աղոթել ու ճգնել։
         Ուշագրավ է նաև վրաց նշանագրերի հորինման  մասին   եղած   ավանդությունը։      Ասում   են,  թե   Մեսրոպ Մաշտոցը  հայոց   տառերը     հնարելուց     հետո,   զիջելով վրացիների թախանձանքին,  նրանց  համար էլ է տառեր հնարել,   որոնց  թիվը   սկզբում 35 է   եղել։  Վրաց  հոգևորականներից բանիմաց անձինք Մեսրոպին խնդրել են, որ իրենց տառերն էլ հայոց տառերի հետ թվով հավա­սար լինեն։ Մեսրոպն առաջ ընտրում է վրացիների խնդրած 36-րդ տառը և այն այբուբենի շարքի վերջում տեղավորելով  «հայէ» անունն է տալիս և հայերեն «հ» տառի հնչմունքի հետ հարմարեցնում, որով և միաժա­մանակ պետք է վկայվեր վրաց տառերի հնարողի ով լինելը։ Այնուհետև Մաշտոցը վրացիներին հարցնում է, թե արդյոք նրանք գոհ են նոր ավելացած տառից։ Սրանք վրացերեն «հոյե, հոյե» (այո , այո ) ասելով իրենց հաճությունն էն հայտնում։ Մեսրոպը մի նոր նշանագիր էլ է ավելացնում վրաց այբուբենին, որին տալիս ՛է «էհոյէ» անունը։ Դրանով վրաց այբուբենը 37 տառ, է դառնում։ Վրացիք ուրախանում են, որ իրենց տառերի թիվը մեկով էլ ավելացավ1։
       Որքանո՞վ են բերված ավանդությունները ինքնա­տիպ բանահյուսական երկեր։ Այս իմաստով կասկած չեն կարող հարուցեղ Մաշտոցի գերեզմանի հետ կապ­ված վերևի ավանդություն ր, ինչպես նաև վրաց նշա­նագրերի հորինման հետ կապված պատումը, իբրև ան­միջապես ժողովրդից գրի առնված նյութեր։ Խոսք կա­րող է լինել միայն Խորենացու և Վարդան Մեծի մոտ հղած ավանդությունների մասին։ Մեր կարծիքով սրանք ևս իրենց ծագումով բուն բանահյուսական  ստեղծագորություններ են։ Դա ամենից առաջ երևում է ավյալավանդությունների հրաշապատում տարրերից  (երազ, տեսիլք, հրեշտակ..) և ապա այն փաստից, որ Խորենացու տեսիլքը բացակայում է Կորյունի «Վարք Մաշ­տոցի» մեջ, որը, իրավամբ, համարվում Է հայերեն նշանագրերի ստեղծման վերաբերյալ մ ենահավաստի սկզբնաղբյուրը։ Այն բացակայում է նաև Փարպեցո մոտ, ուր ընդհանրապես քիչ են բանահյուսական հետքերը։
        Դրան  հակառակ   նույն   տեսիլքը   կա  այսպես   կոչված Սուտ  Կորյունի  մոտ,  որը համարվում Է ուշ  շրջանի քաղագրական  մի   գործ,   կազմված   իսկական   Կորյունիդ. Խորենացու   և  այլ     աղբյուրների     հիման     վրա։  Մենք, հակված ենք  կարծելու, որ  Խորենացին,  որից,  ամենայն հավանականությամբ,  քաղել  և և Սուտ  Կորյունը,  տվյալ ավանդությունը  վերցրել Է իր  ապրած ժամանակ  Մաշ­տոցի մասին  ժողովրդի  մեջ խմորվող բանավոր հուշապատումներից։  Նման   կարծիքի  համար   հիմք   է   հանդի֊սանում   առհասարակ   Խորենացու     ուշադիր     վերաբերմունքը   ժողովրդական      առասպելների      ու      զրույցների նկատմամբ,   իբրև   պատմական կարևոր    սկզբնաղբյուր֊ների,  որոնցից նա քիչ չի օգտվել իր Պատմության մեջ։ Նույնը  կարելի է ասել նաև  Վարդանի բերած  ավանդու­թյան  վերաբերյալ,  որի  մասին դեռևս Չամչյանը, իրա­վացիորեն  նկատել   է,   թե՝   «Զայս   ասէ  Վարդան՝ ոչ իբր յիւրմէ, այլ   իբր յաւանդութենէ ռամկաց»։
       Գալով քննության առարկա ավանդությունների բո­վանդակությանը, պետք է նկատել, որ դրանք իրենց բանահյուսական     և հրաշապատում     արտաքին     կեղևիտակ պարփակում     են իրական պատմական     այնպիսի տվյալներ,   որոնք   համընկնում   են   ժամանակակիցների գրավոր   վկայություններին     և որոշակի   վավերականու­թյուն ունեն։
        Կորյունից մեզ լավ հայտնի է, թե մտավոր և հոգե­կան ուժերի ինչպիսի լարում է ապրել Մեսրոպ Մաշտո­ցը հայերեն նշանագրերի դժվարին խնդիրը լուծելիս։ Մեծ հայրենասիրության ու քաղաքական սուր հոտառության հետ միասին, դա պահանջել է նրանից նաև հա­մապատասխան լուրջ պատրաստություն, հայկական բազմաթիվ բարբառների քաջատեղյակություն։ Նույն Կորյունից հայտնի է նաև, որ Մաշտոցը հայերեն նշա­նագրերը ստեղծելուց հետո, ստեղծել է նաև վրաց և  աղվանից գրերը։
         Ժողովուրդն իրեն հատուկ խորաթափանց ներքնա­տեսությամբ լավ զգալով գրերի գյուտի մեծագույն նշանակությունը և միաժամանակ ի վիճակի չլինելոց բացատրելու դրա բուն էությունը, այդ գյուտին տվել է խորհրդավոր   մեկնաբանություն   և  տեսիլքի   ձև։
         Իրականությունից Է վերցված նաև տվյալ ավան­դությունների գլխավոր գործող անձը կամ հերոսը հայերեն նշանագրերի ստեղծիչ «Սուրբ Մեսրոպը»։ Դա ամենևին էլ «ոմն Մաշտոց» չէ, ինչպես մեղանչելով պատմական փաստերի դեմ, պնդել են ոչ ուղղատես որոշ մարդիկ, այլ  աշխարհով մեկ ճանաչում գտած իրական մեծ մի գործիչ, Հայաստանի Մուշ-Տարոն գա­վառի Հացիկ գյուղի բնակիչ Վարդանի որդի նույն ին­քը Մեսրոպ Մաշտոցը։
       Ինչ  վերաբերում     է  այն     հանգամանքին,     որ   որոշ ավանդությունների մեջ   Մաշտոցի  հետ  մեկտեղ,   որպես    նշանագրերի ստեղծող, հանդես է գալիս և Սահակ Պար­թևը,   ապա  դա   էլ   պետք է  դիտվի     իբրև    յուրահատուկ– բանահյուսական արձագանքն այն ըստ  էության  ճշմար­տացի  պատկերացման,   որ     ունեցել     է հայ ժողովուրդը հիշյալ   պատմական  խոշոր  դեմքերի     համագործակցու­թյան  մասին,   դեմքեր,   որոնք Հայաստանի ամենաբախ֊տորոշ      դարաշրջաններից      մեկում,   ձեռք-ձեռքի   տված  համատեղ   պայքարի   են  ելել  իրենց      ժողովրդի   ազգայի ֊քաղաքական անկախությունն  ու մշակութային ինք­նուրույնությունը պահպանելու համար։
          Պատմական հիմքերից զուրկ չեն, մեր կարծիքով, և այն հիշատակությունները, որով հայոց գրերի ստեղծ­ման տեղավայրը կամ օրրանը համարվում է Բալու քա­ղաքը։ Դա Ձորրորդ Հայքում գտնվող Պաղնա գավառի հին Պաղին քաղաքն է, համանուն բերդով։ ճիշտ է՝ ըստ Կորյունի  հայերեն   նշանագրերը   գտնվել   են   ոչ թե Բալույուն,   այլ  Եդեսիա  քաղաքում     (ըստ     ոմանց՝  Սամոսատում)   սակայն   այդ   հանգամանքը,  թվում  է,  թե   չի կարող   հերքել  Մաշտոցի  և  հայերեն,  նշանագրերի    Բա­լուի   հետ  ունեցած  առնչությունը,   մի  քաղաք,   որը  գըտնըվում է  Եդեսիայից  (կամ  Սամոսատից)  դեպի Հայաս­տանի խորքը  տանող ճանապարհի  վրա։   Կորյունի  վկայությամբ   Մաշտոցի  երկու     գործակից     աշակերտներից(որոնց   հետ   համատեղ   նա     թարգմանել     է   Սողոմոնի հայտնի   առակները)   մեկը   ծագումով   եղել  է  Բալուից   և կոչվել է Հովսեփ  Պաղնացի։  Կարծում ենք,   որ սխալված  չենք չինի, եթե ենթադրենք,  որ  Մաշտոյյն իր աշակերտ­ների   հետ   Եդեսիայից   (կամ     Սամոսատից)  Հայաստան՛ վերադառնալիս,   ճանապարհին      այցելել   է   վերոհիշյալ  Պաղիք,  քաղաքը   (հետագայում   Բալու),   «առաքելական»  և տեսչական   նպատակներով     միառժամանակ     մնացել այստեղ,   և տեղի բազմամարդ հայ բնակչությունը  նրա­նից   իրազեկ   է   դարձել   նշանագրերի     հայտնադործման  կարևորագույն   փաստին։   Տվյալ   ենթադրության     օգտին են   խոսում   այն  խոր   հետքերը,      որ   թողել  են   Մաշտոցի անձն  ու գործը   Բալուի հայերի   մեջ,   որոնք  նրա   անվան հետ են   կապել  իրենց  հայրենի քաղաքի առանձին  վայ­րերը,   ուխտատեղի      դարձրել       դրանք      ու   սերնդից  սերունդ հաղորդել Մաշտոցի  վերաբերյալ  իրենց բանավոր–հուշապատումները։
         Նույնը չե՞ն ակնարկում արդյոք և այն տողերը, որոնք ծանոթության կարգով կցված են Վարդանի մեջ­բերած Մաշտոցին ու հայերեն նշանագրերին վերաբե­րող հնօրյա ավանդությանը։  «Աշակերտք Ս, Մեսրոպայ,-գրում է Վարդանը,–ի Սամոսացւոց քաղաքի,. այսինքն ի Սամոս կզզւոջ ասեն լեալ զգիւտ հայկական տառիցս, զոր ոմանք Սամոսատացւոց քաղաք ընթեռ֊նուն  և  կարծեն։  Բալուայ  գիւտդ անճահ   է  այլ թերևս   ոչ անպատճառ, զի ոչ միայն աղօթարան և մատուռն Ս.Մեսրոպվայ պատուի անդ ի գլուխ լերին չորում բերդն Բալուայ, և յիշատակի անդստին ի ԺԴ դարէ, այլ զի և յանչափ անդ լերինն՝ ուր հեղինակս ասէ զաստուածագիծ վէմն գտալ ի նորումս բևեռաքանդակ արձանագիր հին»1։
        Հայկական ավանդությունների մեջ, հատկապես  դրանց բանավոր աղբյուրներից եկող պատումներում, յուրահատուկ արձագանք է գտել նաև Մաշտոցի ուսուց­չական և «առաքելական» անձանձիր գործունեությունը, որով նա պարապել է ինչպես գրերի գյուտից առաջ այնպես էլ դրանից հետո, 45 տաբի շարունակ, «ամառ ու ձմեռ, գիշեր ու ցերեկ»  շրջելով ոչ միայն արևելյան ու արևմտյան Հայաստանի, այլև Վրաստանի ու Աղվանքի կողմերում2։
          Պատմական Հայաստանի Գողթան գավառի սահմաններում, Բստաձոր կոչված վայրում, կա մի ձորակ՝ Մսրվանիս անունով։ Այստեղ է գտնվում նաև Մեսրոպավան գյուղը։ Ավանդությունն ասում է, թե այս գյու­ղի «Սուրբ Մեսրոպ» անվանված եկեղեցում Մաշտոց քարոզել է կռապաշտության դեմ, աղոթել է Հայաստա­նի լուսավորության համար և խրատել է տեղական ժո­ղովրդին հետևելու իրեն։
           Գանձակի գավառի Խաչակապ գյուղից դեպի հյու­սիս, մի գեղեցիկ սարահարթի վրա կա մի սրբատեղի «Թարգմանչաց վանք» անունով։ Տեղացիների՝ ասելով վերջինս  հիմնվել  է  Մաշտոցի   ժամանակ։ .   Վանքի  պարիսպերից ններս կան ութ գեղեցիկ խուցեր, պարտեզ և մի զուլալ աղբյուր, որն ըստ ավանդության բխել է այն ժամանակ, երբ Մեսրոպը քարոզելիս է եղել տվյալ վայրում.  ժողովրդին հրաշք ցույց տալու  համար նա Մովսեսի պես քարին է խփել իր գավազանը և քարից անմիջապես ջուր է բխել
         Աղվանից աշխարհում տարածված մի ավանդության համաձայն, Մեարոպ Մաշտոցն իր աշակերտների հետ վերադառնալով Երուսաղեմից, ուր նա ուխտի է գնացած լինում, բերում ՛է իր հետ ոսկեջրած Տերունյան խաչը։ Գալով Ուտիական գավառը և տեղավորվելով Գիս  կոչված մի լոռաբույս,  ճահճուտ վայրում, նա քա֊րոզչական նպատակներով այստեղից շրջագայելու Է դուրս  գալիս   մոտակա   գյուղերն   ու գավառները։
         Բալու քաղաքի բերդի մոտ եղել Է մի քարայր,  որը տեղացի հայերի կողմից կոչվել Է «Սուրբ Մեսրոպի դպրոց»։ Քարայրի ներսում եղել է բեմի նմանություն ունեցող մի քարաշեն շարվածք, պատերին բազմաթիվ փորագրված խաչեր, իսկ քարայրից դուրս՝ գրատախտակ հիշեցնող մի տաշածո մեծ քար։ Այստեղ գոյություն են ունեցել երկու ուրիշ այրեր ևս, որոնցից մեկի մեջ՝ ջրհոր։ Այրերի պատերը սևացած են եղել խունկ ու մոմի ծխից։ Ավանդության ասելով կանայք եկել են այստեղ իրենց զավակների համար աղոթելու և խելք ու շնորհք հայցելու9։
        Կա մի ավանդություն ևս, ըստ որի Մաշտոցը խնդբում է հոռոմների կայսրից, որպեսզի սա թույլ տա իրեն ու Սահակ Պարթևին իրենց աշակերտների հետ համարձակ շրջելու սահմանամերձ, հայկական գավառներում։ Հոռոմների կայսրը կատարում է Մաշտոցի խնդիրքը և միաժամանակ հրամայում է իր զորավարին, որպեսզի սա հավաքի ՛մոտակայքից հոռոմոց մանուկներին և տա Մեսրոպին՝ հայոց գիրն ոռ լեզուն սովորեցնելու համար, և արքունիքի հաշվին թոշակ նշանակի նրանց։
         Քննության առարկա ավանդություններից պատմական որոշակի հիշողություններ են պարունակում Գողթնի, Գանձակի և Ուտիական գավառների, ինչպես և Բալուի հոռոմոց աշխարհին սահմանակից վայրերի հետ կապված հուշապատումները։ Այդ մասին հավաստի տե­ղեկություններ կան Կորյունի «Վարք Մաշտոցի»–ի մեջ։ Հատկանշական Է այն հանգամանքը, որ վերոհիշյալ բոլոր ավանդություններն Էլ ստեղծվել  են այն վայրե­րում, ուր իրականում ապրել կամ եղել Է Մեսրոպ Մաշ­տոցը, մի բան, որ նույնպես խոսում Է դրանց պատմա­կան ակունքների օգտին։
           Հայ ժողովրդի լայն շրջանների վրա ժամանակին մեծ ազդեցություն է գործել  նաև Մեսրոպ Մաշտոցի վախճանը, նյութ դառնալով համապատասխան ավանդություսների։
         Ասում են, թե Մաշտոցը նախքան մեռնելը օրհնում է իր աշակերտներին, հենց այղ պահին երկնքից լույս է իջնում նրա  վրա  և  հետզհետե  պայծառանալով   տեսանելի է դառնում ՚բրլորին։ Երբ նա մահանում Է Վաղարշապատում, Հայաստանի տարբեր վայրերից այստեղ հավաքված նշանավոր մարդիկ սկսում են վիճել իրար հետ, թե որտեղ է ավալի հարմար թաղել Մաշտոցին։ Յուրաքանչյուրը նրանցից հարմար է համարում, իր ապ­րած տեղը։ Ի վերջո հաղթող է դուրս, գալիս Ավարայրի հերոսներից մեկը, Մաշտոցի աշակերտ, Օշականի տեր Վահան Ամատունին2։
          Ըստ մի  այլ ավանդության, երբ Վահան Ամատունին Վաղարշապատից Օշական Է տեղափոխելիս լինում Մաշտոցի դիակը, հուղարկավորները, շոգից, նեղվելով, ճանապարհին ցած են դնում դագաղը մի փոքր շունչ քաշելու։ Հանկարծ հրաշքով պատռվում  Է մոտիկ ընկած քարը և միջից սկսում Է բխել մի զուլալ ու կաթնահամ սառը ջուր, որից խմելով հագենում են բոլոր ծարավները։
         Ասում են, թե Մեսրոպ Մաշտոցը մեռնելիս պատ­վիրում է համագյուղացիներին իր դիակը դնել սայլին և ուր որ տանելու լինեն եզները՝ այնտեղ էլ թաղել։ Եզնասայլը կանգ  է առնում հացիկեցի Թորեի տան մոտ, աղբյուրի առաջ։ Սակայն գյուղացիները հրաժար­վում են Մեսրոպին այդտեղ թաղելուց, իբրև մի աննշան տեղի,  և դիակը տեղափոխում են Օշական։  Սայլի կանգ առած տեղում  նրանք     թաղում.   են   միայն     Մաշտոցի ճկույթը և վրան էլ մի    մատուռ կառուցում։   Ասում են, թե այդ մատուռը   ժամանակին   կոչվել  է  Մեսրոպի  գե­րեզման   և մինչև   մեծ   գաղթը     ուխտավայր է   եղել   տե­ղացի հայերի համար1։
         Ինչպես   վերը    բերված     ավանդություններում,   այս­տեղ էլ ակնբախ  է իրական-կեն սագրական և առասպելական-հրաշապատում   մոտիվների   միաձուլման   փաս­տը։   Կենսագրական բնույթ ունեն՝ Հացիկ     գյուղի     հետ Մաշտոցի  ունեցած կապի,  Վաղարշապատում վախճանվելու և Օշականում թաղվելու վերաբերյալ եղած հիշատակությունները, որոնց մասին հավաստի վկայություն­ներ կան   Կորյունի,  ինչպես  նաև Խորենացու և  Փարպեցու մոտ2։ Հրաշապատում   են լուսեղեն   տեսիլքի,   քարի միջից  ջուր     հորդելու     և  ճկույթի     պատմությունները, որոնց միջոցով ժողովուրդն     ուզեցել է ասել, թե  Մ՛աշ֊տոցն  այնքան զորավոր է եղել, որ  հրաշքներ   է գործել ոչ միայն կենդանության  օրոք,   այլև   մահվանից հետո։ Մեսբոպ Մաշտոցի    վերաբերյալ   կան   ուրիշ հետա֊քըրքրական ավանդություններ ևս, որոնք  նույնպես բա­ցահայտում  են մեծարելի հերոսի նկատմամբ ժողովրդիդ ունեցած պատկերացումների   այս կամ այն կողմը։
        Իբրև օրինակ հիշենք դրանցից մեկը միայն։ Ասում են, թե հայ մեծ լուսավորչի առաջին և սովորական անունը Մաշտոց է եղել, իսկ   Մեսրոպ հորջորջումը   տրվել է նրան  հետագայում,    իբրև մականուն  և  նշանակում է մեծ րաբուն(== ուսուցիչ) կամ մշու րաբբի։
        Ակնբախ  է   ներկա   ավանդության     ստեղծական  բնույթը։  Այն հիմնված է  տվյալ  անվան     ժողովրդական ստուգաբանության  վրա     և նման     է,   անձնանուններ   ուտեղանուններ   ստուգաբանող      րանահյասական   նման օրինակ  մյուս   ավանդություններին։ Վերջերս    հավանսբեն ստեղծվել է այն ժամանակ, երբ Մաշտոցը իբրև քարոզիչ և ուսուցիչ երկար ժամանակ ՚շրջել է  Հայաս­տանի արևելյան և արևմտյան  գավառներում։ Իմանալով նրա մշեցի լինելը , ճանաչելով, որպես անձնվեր ուսուցչի, ժողովուրդը դրա համեմատ էլ յուրովի բացատ­րել է նրա Մեսրոպ անունը։
          Եզրակացություն։ Դարերի խորքից ժամանակի հո­լովումով մեզ հասած մաշտոցյան ավանդությունները հավաստում են Մեսրոպ Մաշտոցի ունեցած մեծ համ֊բավը։ Հայաստանի բնակչության լայն խավերի մեջ։ Նույն այդ ավանդությունները յուրովի վեր են հանում հայ մշակույթի առաջին մեծ երախտավորի կատարած պատմական աննախընթաց ծառայությունը իր ժողովրդի ինքնաճանաչման, ազգային միասնության, և  հնադար­յան մշակույթի  պահպանման գործում։

Արամ Ղանալայնայն, Մեսրոպ Մաշտոցը հայկական ավանդություններում, Մեսրոպ Մաշտոց (Հոդվածների ժողովածու), Երևան, 1963թ էջ 325-341

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 319906
  • Բոլոր այցելուները: 28054
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 272
  • Ձեր IP-ն: 54.82.112.193
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52