You are here

Ինչու՞ Արցախ

          Հայոց աշխարհի անքակտելի հատվածի՝ Արցախի անվան վերաբերյալ կա մի հետաքրքիր ավանդություն...

          Հայկ Նահապետին իմաց են տալիս, թե այս կողմերում հողը չի դիմանում զանքերին: Ամենափոքրիկ անձչրից հողի վերին շերտը պոկվում է և հասուն արտերը ցեխակոլոլ դարձնում:

         Հայկ Նահապետն իր որդուն՝ Արամանյակին, ուղարկում է այդ երկրամաս և ասում.

        -Գնա և ծառ ու թուփ տնկել տուր: Միայն այդ դեպքում հողը դիմացկուն կդառնա և չի սահի:

        Արամանյակը Հայոց աշխարհի այս ու այն կողմից ոստեր է հանում և տանում ու տնկում սահող հողերում:

         Այդ ժամանակներում ծառին նախ և առաջ ցախ էին ասում, ավելի շատ ցախ, քան՝ ծառ: Եվ մարդիկ իրար ասում էին.

            -Արամանյակի ցախ, Արամանյակի ցախ:

            Այդպես էլ երկրամասը կոչվեց Արամանյակի ցախ, որը սեղմվեց և դարձավ Արցախ:

 

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 1173827
  • Բոլոր այցելուները: 88592
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 314
  • Ձեր IP-ն: 18.204.55.168
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52