Խաչքարեր

Սեպագրեր

Վիմագրեր

You are here

Եվ նա մարդկանց դարձրեց աղավնիներ

           Գեղարքունիքի մարզում, Սևանա լճի արևմտյան ափին վեր խոյացող  Հայրավանքի հետ կապված մի հետաքրքիր ավանդություն կա, որը մեզ է ավանդել Հակոբ Ջահկեցին։ Ինչպես հայտնի է Հայրավանքը անվանում են նաև «Մարդաղավյնաց վանք»
            Եվ այսպես,   Լենկ Թեմուրը , Հայաստանը գրավելով ու ժողովրդին կոտորելով հասնում է Հայրավան։ Վանքի վանահայր Հովհաննես եպիսկոպոսը, կոտորածը չտեսնելու համար, հրաշագործ մի խաչ ուսին կապած իրեն նետում է ջուրը: Բայց Աստծո կամքով վանահայրը չի սուզվում, այլ վազում է ծովի վրայով: Տեսած հրաշքից ցնցված Լենկ-Թեմուրը եպիսկոպոսին խոստանում է կատարել նրա ցանկությունները: Վանահայրը խնդրում է իրեն թողնել այնքան ժողովուրդ, որքան կտեղավորվի վանքի ներսում: Լենկ-Թեմուրը համաձայնվում է և մարդիկ սկսում են մտնել վանքը: Ամբողջ ժողովուրդը լցվում է, դրսում ոչ ոք մնում: Զարմացած բռնակալը մտնում է ներս, և տեսնում, որ մարդ չկա: Եվ այն հարցին, թե որտեղ են մարդիկ, վանահայրը ցույց տալով աղավնիներին , ասում է ՝ ահա նրանք: Այդ օրվանից վանքը սկսել են կոչել վանահոր անունոով՝ Հովհանավանք, ինչպես  նաև Մարդաղավնյաց վանք: 
          Ավանդությունը, ավանդություն բայց հետազոտողները փորձել են դրա հիմքում իրականության հատիկներ տեսնել։ Նախ, ենթադրվում է , այդ  ժամանակ էլ Սևանա լճի ջուրը նահանջ է ապրել և Հովհաննեսը ուղղակի քայլել է ծանծաղ ափերով։ Բացի այդ, ժամանակին հայտնաբերել են գաղտնուղի, որը գավթից տարել է դեպի լճափ։ Ի դեպ, համանման ավանդություն է կապված Հովհաննավանքի հետ, որը թերևս անվան նմանության  հետ կապված վերագրություն է։

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 689890
  • Բոլոր այցելուները: 50818
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 300
  • Ձեր IP-ն: 54.167.18.170
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52