Խաչքարեր

Սեպագրեր

Վիմագրեր

You are here

Քիրամի հետքերով դեպի Աշտարակ

Մասնակիցը եղի՛ր մեր հետաքրիր արշավներին

       Աշտարակը Հայաստանի հուշարձանառատ քաղաքներից մեկն է: Այստեղ , ի թիվիս այլ նշանավոր և արժեքավոր հուշարձանների, կարելի է տեսնել նաև միջնադարյան անվանի խաչքարագործ Քիրամի կողմից կերտված խաչքարերը: Քիրամը այն բացառիկ խաչքարագործներից է, որի գործունեության շրջանակները բավականին ընդարձակ են եղել: Գործելով հիմնականում Գեղարքունիքում, նա նաև հնարավորությունը բաց չի թողել Հայաստանի այլ վայրերում խաչքարեր կերտելու համար: Նրա կերտված խաչքարեր կան Նորատուսում /մեծ մասը/ Գավառում, Կարմիրգյուղում, Ներքին Գետաշենում, Եղվարդում, Արզնիում, Բերդում և Աշտարակում: Բացի Աշտարակի և Բերդի խաչքարերից մյուս խաչքարերը տեսել եմ, բնական է անհրաժեշտ էր լրացնել բացերից մեկը:

Գիտեի, որ Քիրամի կերտած խաչքարերը գտնվում են Կարմրավոր եկեղեցու մոտ, բայց չգիտեի այնտեղ հասնելու կարճ ճանապարհը և դա օգտակար եղավ: Երկար ճանապարհը, որ անցնում էր նախկինում «Սովետների անունով կոչված փողոցով»,

տարավ դեպի միջնադարյան եռաթռիչք կամուրջ:

Դեպի կամուրջ պետք է հասնել ոլորապտույտ ճանապարհով: Դիմացը Քասաղ գետի կիրճն է, աջ բարձունքին Ս. Սարգիս եկեղեցին է

Կամրջին չհասած, տեսա ծառի վրա երգող թռչնակ

Վերջապես հասա կամրջին: Այս  կամրջի մասին կարող եք կարդալ Աշտարակի կամուրջը Քասաղ գետի վրա հոդվածում:

Կամրջից դեպի Կարմրավոր նորից պետք է բարձրանալ ոլորապտույտ ճանապարհով: Վերջապես Կարմրավորի  կարմիր գմբեթը երևաց:

Կարմրավորին մոտ, ճանապարհի աջ եզրին այս հսկա սափորը տեսա: Պատկառելի տարիք կունենա երևի: Ցավոք հնագիտական գիտելիքներս  չներեց իմանալ տարիքը:

Կարմրավորին հարակից տարածքում բավականին շատ խաչքարեր կան, որոնց հատ- հատ անդրադառնալը ձանձրալի կլինի: 
Ահա մուտքի մոտի խաչքարերից երկուստ: Ընդ որում ձախակողմյան խաչքարը ստորագիր է, գիտենք կերտողի անունը` Հայրապետ: Խաչքարի մի տեսակ գեղեցկություն են տալիս սև խալերը:

Հանրահայտ Կարմրավորը, իր չափսերով մեղմ ասած համեստ 1400 ամյա կառույցը:

Կարմրավորի մասին ևս նյութ կա, կարող եք կարդալ այստեղ:
         Իսկ մեր հիմնական նպատակը, ինչպես վերնագիրն է հուշում Քիրամակերտ խաչքարերն են, որոնք գտվում էին եկեղեցուց հյուսիս -արևելք:

         Ձյունասպիտակ ֆոնին սև տապանաքարերի մեջ երևացին երեք կարմրավուն խաչքարեր: Գունային ներդաշնակություն` սպիտակ-սև-կարմիր:

          Ահա նրանք. երկու պատվանդանի վրա կանգեցված երեք խաչքարեր, որոնք Քիրամը կերտել է իր արվեստի բարձրակետին` 1602 թվականին:  Արձանագրություններից իմանում ենք, որ խաչքարերը կերտվել են Կարապետ աղի /ձախակողմյան/. Վիրապի, Մկրտիչի /մեջտեղի/ , Գուլփաշի, Շահրի /աջակողմյան/ հոգիների փրկության համար:

         Քիրամի արվեստը շատ տիպիկ է, նրա զարդանախշերը ակնառու և տարբերվող, ինչը հնարավորություն է տալիս Կարմրավորի բակում առնվազան մեկ խաչքար վերագրել մեծանուն վարպետին: Այն գտնվում է Կարմրավորի բակում, եկեղեցուց հյուսիս:
,        Քիրամի խաչքարերը տեսանելուց հետո շավեցի  դեպի  Ծակքար , որը գտնվում է ավելի հյուսիս և ներառվել է նոր գերեզմանոցի մեջ: Այս հսկա կոթողը հեռվից հեռու իր վրա է գամում նայողի ուշադրությունը: Բավական է ասել, որ կոթողի ընդհանուր բարձրությունը կազմում է մոտ 6,5 մ: Քանի որ  Ծակքարը յուրահատուկ է, նրան կանդրադառնանք առանձին` Խաչքարեր բաժնում: 

     Բայց կուզենամ բազմաթիվ խաչքար-տապանաքարերի մեջից առանձնացնել ևս մեկը, ավելի ճիշտ նրա վրա եղած արձանագրությունը`

ԱՅՍ Է ՇԻՐԻՊ ԵՎ ՏԱՄԲԱՐԱՆ
ՈՐ Է ՄԱՐՄՆՈՅ ԲՆԱԿԱՐԱՆ:

Կարծես մեկնաբանությունը ավելորդ է թվում:

Ցուրտը, Գավառ հետ դառնալը ստիպեցին ավարտին հասցնեմ փոքրիկ շրջայցը: Վերջում մեկ անդրադարձ Կարմրավոր եկեղեցուն, որի որմնանկարները գիտությանը հայտնի դարձան միայն վերջերս: Մուտքի աջ մասում Ս, Սարգիսի որմնանկարն է:

Ձախ մասում Ս. Գրիգորն է, խորանին` առաքյալները, իսկ կոնխին` Բարեխոսության տեսարանը: 

Բնականաբար Աշտարակի հուշարձանները նորովի կդառնան  բազում այցերի պատճառ:
Այսքանով ավարտենք մեր նկարագրությունը: Լիահույս եմ, որ այն օգնեց մասնակիցը լինել Քիրամի հետքերով դեպի Աշտարակ կատարած այցելությանը: Մինչև նոր հանդիպում Հայաստանի ինչ -որ անկյունում:

Արևշատյան Ս.:

 

 

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 298945
  • Բոլոր այցելուները: 26093
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 269
  • Ձեր IP-ն: 54.145.124.143
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52