Խաչքարեր

Սեպագրեր

Վիմագրեր

You are here

Գլաձորի համալսարանի հետքերով: Եղեգիս, Հերմոնավանք, Քարեվանք, Արատես

Մասնակիցը եղի՛ր մեր հետաքրիր արշավներին

          Գլաձորի համալսարանի տեղի որոշումը հայագիտության ամենտաքրքիր , առեղծվածային և ցասյօր վերջնական լուծում չստացած հարցերից մեկն է: Ժամանակի ընթացքում առաջ են քաշվել տարբեր վարկածներ, որոնցից ամենատարածվածը Թանահատի վանքն է: Վերջերս Վայոց ձորի մեծ գիտակ Տիգրան Մկրտչյանը «Գլաձորի համալսարանի տեղորոշման նոր վարկած» աշխատությունում առաջ քաշեց նոր տեսակետ, ըստ որի, Գլաձորի համալսարանը գտնվել է Հերմոնավանքից դեպի հյուսիս- արևմուտք, բարձր լեռների վրա ծվարած Քարեվանքում: Քարեվանք այցելելու առաջին փորձը, որը կատարեցի անցած տարվա աշնանը, ձախողվեց, և որոշեցի նորից կրկնել, նախապես ճշգրտելով տեղադրության մասին տվյալներ: 
          Բնականաբար Քարեվանքը դարձնելով  այցի հիմնական  նպատակ, ընթացքում այցելեցի այլ հետաքրքիր վայրեր: Գեղարքունիքից Վայոց ձոր գնալու համար անհրաժեշտ է կտրել Վարդենյաց լեռնանցքը: Հաստ ձյունաշերտ ու բացված ավտոմեքենայի արահետ:
      Վարդենյաց լեռնանցքի ամենաբարձր կետը 2400 մետր է: Համեմատության համար նշեմ, օրինակ Հատիս լեռան բարձրությունը կազմում է 2528 մետր: Ճանապարհ լեռների վրայով: Թեև գեղեցիկ է, բայց ձմռան ամսիներին, գարնան սկզբներին մեծ մասամբ կամ փակ է, կամ էլ դժվարանցանելի: Այստեղից կարելի է միաժամանակ  տեսնել Արմաղանը, Սևսարը, ինչպես նաև Գնդասարը: Վերջինս Գեղամա լեռնաշղթայի հարավային վերջավորությունն է: Կարելի է ասել Գնդասարկի կատարին  են հատվում երեք մարզերի սահմանները՝ Վայոց ձոր, Արարատ և Գեղարքունիք: Գնդասարի բարձրություն կազմում է 2878 մետր:  Գնդասար կարելի է բարձրանալ Հորս գյուղից, կամ էլ վերջին ոլորոնից արևմուտք ընկած կիճով
Գնդասարը մի քիչ է բարձր Արմաղանից, որի բարձրությունը 2829 մետր է: 
        Վարդենյաց լեռնանցքում է գտնվում հանրահայտ քարավանատունը, կառուցված Չեսարե Օրբելյանի կողմից, 14-րդ դարի 20-ական թթ:  Ժամանակը փոխում է տեղի դերն ու նշանակությունը: Միջնադարում այս քարավանատունը ցուրտ եղանակներին անցորդների, առևտրականների ամենաբաղձալի վայրերից մեկն էր: Իսկ հիմա կարծես դարձել է իր դիրքի և ժամանակի գերին:
        Իսկ այցի նպատակը Եղեգիսի կիրճն է: Հիշեցի, որ այստեղ հին գյուղատեղի է եղել՝ Հոստին անվանված, ուր եկեղեցի կա՝  պատերին ամրակցված ե շատ խաչքարերով: Եկեղեցին գտա Արտաբույնքի և Եղեգիսի  ճամփաբաժնից քիչ հեռու, գետի ափին մոտ:
       Եկեղեցին եռանավ բազիլիկ էր՝  մեծապես վնասված, կողային թաղերը չկան /միայն պահպանվել են թաղակիր կամարները/: Իսկ ահա կենտրոնական թաղը և խորանը, վերջինիս գմբեթարդը  պահպանվել են:
      Նայելուց կարծես աստղալից երկինք լինի:
       Ահա խաչքարերից մեկը, ամրացված հյուսիսային ավանդատան պատին: Խաչքարը տեղադրված է հորիզոնական դիրքով, այն կարծես զոհ է գնացել կոսրուկտիվ  պահանջներին․ ուղղահայաց դնելուց ամուր չէր լինի: Ինչի պատճառով զրկվել է ամբողջական ներկայանալու հնարավորությունից: 
      Վերջապես հասա, այն հատվածը, որտեղից պետք է նախ բարձրանամ Հերմոնավանք, այնտեղից էլ Քարեվանք:
      Ահա նկարի  վրա Քարեվանքը՝ նշված կարմի սլաքով, որը գտնվում է ճանապարհից մոտ 400 մետր բարձր և մոտավորապես 600 մետր հեռու: Այդ թվերը չնչին կթվային, եթե Վայոց ձորի կտրտված լեռնային տեղանքում չլինեին:
       Ստեփանոս Օրբելյանը պատմում է, երբ 936 թվականին Սյունյաց իշխան Սմբատը որսի է դուրս գալիս Եղեգիսի կիրճում, հանդիպում է ճգնավորների:Ի մանալով, որ վերջիննես ապրում են Քարեվանքում, լեռների կատարներին,  հրամայում է ավելի ցարծ մի  հարթ տեղում  վանք կառուցել: Վանքն էլ առաջին հոգևոր սպասավորի՝ Ահրեմոնի անունով կոչվում է Ահրեմոնի: Հետագայում Ահրեմոն անունը դարձել է  Հերմոն:
       Ի դեպ , Հերմոնի վանքի տեղադրությունը երկար ժամանակ մնում էր անհայտ: Իսկ այս վանքը տեղում հաստատված թուրքերը անվանում էին Գյունեյ, ինչը նշանակում է արևկող: Ս.Ջալալյանցն էլ թարգմանաբար վանքը անվանել է Արեգունի: Հիրավի, գեղեցիկ անուն է Արեգունին: 
        Անցած դարի 60-ական թթ, վիմագրագետ Ս․ Բարխուդարյանը վանքում վիմագիր արձանագրությունների վերծանման ժամանակ հյուսիսայի մույթը արևելյան պատին կապող կամարի կենտրոնում հայտնաբերում է  ԵՐՄՈՆԻՎԱՆՔ գրությունը, ինչից և ենթադրում է, որ հենց սա է Հերմենի վանքը: Արձանագրությունը կարելի է տեսնել, ճիշտ է հստակ չի երևում: Հերմոնի վանքը Գլաձորի գործունեության դադարումից հետո դառնում է հզոր կրթամշակութային օջախ, որտեղ բեղնավոր գործունեություն է ծավալում Տիրատուրը:
        Վանքը ներկայումս խիստ վնասվել է, իսպառ բացակայում է ծածկը, պարսպապատի որոշ հատված նույնպես չկան: Միայն պատմությունն է հուշում, որ ժամանակին այստեղ կրթա-մշակութային կյանքը եռացել է: 
       Հերմոնի պահպանված կամարից բացվում է մի հիանալի տեսարան դեպի կիրճ ձախակողմյան բարձրաբերձ լեռները:
         Հերմոնավանքից հետո անհրաժետ էր բարձրանալ արդեն հիմնական նպատակակետ՝ Քարեվանք: Ուղղություն վերցնլով նկատելի ակոսով երկատված ժայռի դիմացի խորշը՝ սկսեցի վերելքը: Ճանապարհը բավականին դժվար էր, մացառուտ, ծակող փշեր, անկանոն ռելիեֆ և ի վերջո անծանոթ ճանապարհ:
           Տեղանքի գեղեցկությունը, վեհաշուք ուղղաբարձ ժայռերը, ի վերջո Քարեվանքը գտնելու ձգտումը, անհընդատ ինձ հրում էին  դեպի վերև: Վերելքի ընթացքում ժայռի վրա նկատեցի հսկա մողես, որը երկար ժամանակ անշարժ կանգնած սպասում էր իմ նկարելուն: Չնայած իրեն ավելի շատ արևի ջերմությունն էր պահում քարի վրա, քան թե նկարվելու ցանկությունը:
        Ամենադժվար և հետաքրիքրր հատվածը հենց խորշից է սկսվում,այդպես շարունակվում  մինչև վերնամաս: Հսկայական քանակությամբ մանր քարեր, որոնք հաճախ սահում էին ոտի տակ: Իսկ ժայռերը մոտիկից առավել քան հիասքանչ էին:
Հատկապես տպավորիչ է խորշի վերնամասից բացվող տեսարանը:

        Բարձունքի վերջում կա ծառերի խումբ, որի ձախակողմյան հարթակում և գտնվում է փնտրելի Քարեվանքի ոչինչ չասող ավերակները:
        Ոչինչ չասող, բայց մի գուցե հենց այս վայրի հետ է կապված միջնադարյան Հայաստանի փառավոր էջերից մեկ Գլաձորի համալսարանը:
        Իրոք Քարեվանքի տեղը շատ գեղեցիկ է և խորհրդավոր, Հերմոնի վանքը անմիջական դիտարկման կետում է,  հարյուրավոր մետրի ուղղահայաց դատարկություն: Մոտ 2 ժամ վերելքից հետո, հոգնած ու տեղանքից ազդված ցանկություն չի առաջանում իջնել: 
        Էջքը նույնպես դժվար է, իներցիան հրում է առաջ, վերելքից հոգնած մարմինդ հազիվ է արգելակում: Ի վերջո 30-40 րոպե տևացող և կարճատև դադարներով  ուղեցկվող էջքից հետ հայտնվեցի ճանապարհին:Հետադարձ հայացքը հուշում է դժվար ու հետաքրքիր վերելքի մասին:
        Քարեվանքից հետո ճանապարհ վերցրի դեպի Արատես: Ճանապարհին որոշեցի գնալ Գողթանիկ, ապա 11 կմ հեռավորության վրա գտնվող Կարմրաշեն: Կարմրաշեն տանող ճանապարհը փակ էր: Գողթանիկում հեռվից նկատեցի գերեզմանաքարեր, հետո իմաց ադրբեջանական է: Եվ երբ հարցրի ինչպե՞ս գնամ այնտեղ, տեղացիներից մեկը պատասխանեց, «հայկական խաչքարերը թողած, ադրբեջանականնն գերեզմանաքարերն  էս նկարու՞մ»: Հետո ասաց, որ Գողթանիկի հանդերում, ձորերի խուլ անկյուններում շատ են խաչքարերը: Պայմանավորվեցինք անռանը գնալ:
        Գողթանիկից հետո որոշեցի գնալ Վարդահովիտ: Ընթացս ուշադրություն դարձրի Եղեգիս գետին: Մինչև հէկ Եղեգիսի հունը խեղճացած է, ցամաքաց, ջրերը բանտարկված:
      Բայց հէկ-ից հետո, կարծես, ազատություն ձեռք բերած ջրերը վազում էին:
     Վարդահովիտը հետաքրքրում էր այնքանով, որ դեպի Վարդենիս գագաթ հիմանակոնւմ վերելք կատարվում է այստեղից, բացի կան  խաչքարեր և տապանաքարեր: Ցավոք ճանապարհը ստիպեց կես ճամփից հետ դառնալ:
       Վարդահովիտից հետո վերջապես որոշեցի գնալ Արատես: Անցած այցի ժամանակ, տնկված եղևնիները տեսնելուց հետո մտածեցի ասյտեղ թեև սակավաթիվ, բայց ընտանիքներ կան: Բայց երբ հասա ու ճանապարհը տեսա չմաքրված, հասկացա, Արատեսը անմարդաբնակ է: Հէկում աշխատողը ասաց, որ միայն հերթափոխող աշխատողներն են բնակվում այստեղ: 
       Մի ժամանակ Արատեսը փայլում էր իր գեղեցկությամբ․ այն Նորավանքի եպիսկոպոսների ամառանոցն էր: Ասում են Արատես նշանակում է «արի՛ տես»․  տեղացիները հպարտանալով եկեղեցով, կանչում էին այն ցուցադրելու համար:
      Այսօր եկեղեցին հոգեվարք է ապրում: Կիսավեր եղածն էլ անընդհատ  ենթարկվում է բնության հարձակումներին: Եվ քանզի Արատեսի մասին կունենանք առանձին նյութ, այսքանով կսահմանափակվենք:
       Հետդարձի ճանապարհին փոքրիկ կանգառներ եղավ Եղեգիսի եկեղեցիների մոտ: Զորաց եկեղեցին թերևս Եղեգիսի այցեքարտն է: Ասում են, այս հետաքրքիր կառույցի հեղինակը նույնպես Մոմիկն է և նախատեսված է եղել մարտից առաջ զինվորների համար մատուցվող պատարագի համար:
      Հատկապես գեղեցիկ էին արևելյան հատվածի խորշերը, որոնց վերնակամարի շուրջ կան վիմագիր արձանագրություններ:
Բնականաբար շատ ասելու բան կա․․․սահմանափակվենք այսքանով: Մինչև նոր հանդիպում Հայաստանի ինչ որ անկյունում
 

 

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 298949
  • Բոլոր այցելուները: 26093
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 269
  • Ձեր IP-ն: 54.145.124.143
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52