Խաչքարեր

Սեպագրեր

Վիմագրեր

You are here

Դեպի Գոմք և Կապույտ

Գրեթե մեկ տարի է անցել այն օրից, ինչ վերջին անգամ կայքում նյութ տեղադրեցի իմ հերթական շրջագայության  մասին: Բնականաբար այդ մեկ տարվա ընթացքում բազում վայրեր եմ այցելել, որոնց, թերևս,  մոտ ապագայում կանդրառառնամ: Ես մի խաչքարարշավ եմ սկսել, և նպատակ ունեմ հնարավորինս նվազեցնել չնկարված խաչքարերի թիվը. բարդ, բայց հաճելի և հնարավոր նախաձեռնույթյուն է:: Հեթրական անգամ թիրախավորեցի Վայոց ձոր հարավում գտնվող երեք գյուղերը՝ Գոմքը, Կապույտը և Մարտիրոսը: Գոմքում ուզում էի տեսնել խաչքար-մատուռը, Կապույտում ժայռափոր խաչքարերը, իսկ Մարտիրոսում՝ ժայռափոր եկեղեցին, ինչպես նաև գյուղի հիմնադրումը վկայող հսկա խաչքարը:: Նշեմ, որ Մարտիրոս չհասցրի գնալ տեխնիկական պատճառով, ինչը կարելի ասել բարերար ազդեցություն ունեցավ իմ այցի հետագա ընթացքի վրաsmiley:

Սկսեմ նկարներով խոսելwink:  Խաչքարերից զատ, իմ ուշադրությունը գրավում են նաև բնությունը իր ողջ էությամբ՝ ժայռեր, գետեր, ծաղիկներ և բնականաբար նաև  կենդանիները: Առաջին լուսանկարը արել եմ Գեղհովիտում, տապանաքարերը ուսումնասիրելու ժամանակ: Թվում է, թե հասկանում են, որ լուսանկարում եմ. կանգնած են անշարժ և ուղիղ նայում են օբյեյեկտիվին: 

Նկար, որ իր ազդեցությունը թողեց իմ հետագա այցի վրա: Երբ  Գոմք տանող բարձունքից  նկարում Զառիթափ գյուղը , նկատեցիի մեքենայի հետ խնդիր կա: Ստիպված էի Գոմքից Կապույտ գնալ ոտքով: Եվ ոտքով գնալու «պատճառով է», որ Կապույտում ձեռք բերեցի հավես ընկեր: 

Մինչև Կապույտ գնալս, բնականաբար զննեցի Գոմքում գտնվող, իր տեսակի մեջ անկրկնելի հզոր խաչքար-մատուռը՝ կերտված 1263 թվականին Մխիթար և Շնորհավոր վարպետների կողմից: Միայն մեկ տվյալ ասեմ, բուն խաչքարի բարձրությունը հասնում է 3 մետրի: 

Այս հուշարձանի մասին առանձին անդրադարձ կկատարեմ «Խաչքարեր» բաժնում, ուստի անցնենք առաջ.
Գոմքում կա մի ավեր եկեղեցի, կանգուն են պատերը, ծածկի մի մասը, զգացվում է ժամանակի և մարդու գործունեության կործանարար հետքը: Այդուհանդերձ նմանատիպ հուշարձանների համար ես գժվում եմ: Նմանատիպ մի կառույց էլ կա Հուստուն կոչված վայրում՝ Եղեգիս:

Ասել, թե գեղեցիկ է, նշանակում է՝ ոչինչ չասել:  Գոմքից հետո բռնեցի Կապույտ տանող ճանապարհը: Հենց այստեղ է, որ հանդիպեցի Էդգար անունով մի հրաշք մարդու, որն իմանալով իմ այցի նպատակների մասին, առաջարկեց նախ գնալ քիչ հեռու գտնվող լիճը տեսնել, նոր ուղղություն վերցնել դեպի ժայռափոր խաչքարեր: Եվ կանգնած նրա բեռնատարի թաքին բնությունը վայելելով գնացի լճակը տեսնելու: 

Էդգարը ուներ երկու շուն, սկզբից վախենում էի, հետո հասկացա՝ իզուր: Նրանցից մեկը ինձ ուղեկցեց մինչև լիճը, իսկ մյուսին հանդիպեցի արդեն հետ դառնալու  ճանապարհին: Հանդիպելուց ողջունեցինք միմյանցwink

Բնությունը՝ հրաշք, ծաղիկները՝ քնուշ և գերգունային

Ժայռափոր խաչքարերի մոտ, Վանքի ձոր կոչված վայրում /նկատելի են եկեղեցու հետքերը/ կան մի քանի խաչքարեր, որոնցից այս մեկը առանձնանում է  իր չափսերով, գեղեցկությամբ : Ամեն անգամ նմանատիպ խաչքար տեսնելուց, մտածում եմ, հնարավո՞ր է արդյոք, հանդիպել այլ, հզոր ու գեղեցիկ խաչքարերի և զարմանալ։ Փորձս ցույց է տալիս, որ այո՛, հնարավոր է։ Եվ ինչքա՜ն հաճելի անակնկալներ են ինձ սպասում:

Անձիս հետ եմ նկարը դնում, որպեսզի պատկերավոր լինի կոթողի չափերըsad:

Ահա և ժայռափոր խաչքարերը։

Ժայռի վրա հայտնվեց մի մողես և անշարժ մնալով մի քանի րոպե, կարծես հուշում և ստիպում էր՝ նկարել է պետք։ 

Այս տեսարանով զմայլվելուց հետո, ուղղություն վերցրի դեպի հռչակավոր բնական կամարը տեսնելու։ 30 երկար ու ձիգ րոպեներ ՝ բարձրաբերձ ուղղաձիգ ժայռերի ուղեկցությամբ։

Ահա երանելի պահը. Աննման է Հայոց աշխարհը

Չես հացնում շունչ քաշել, որսում ամեն րոպեն հայրենի հողի մի չքնաղ կտորը վայելելու համար։

Աչքս զարնեց երկու ժայռերի ճեղքի մեջ գտնվող ծառին:

Ինչքա՜ն նման է հայ ժողովրդին, ամուր և աննահանջ կառչած իր արմատներին ։

Լիաթոք ուրախ իմ այցելությունից, խորը տպավորություններով բռնեցի հետդարձի ճամփան՝ դեպի Գոմք։ Ճանապարհին նկատեցի, ապա լուսաննկարեցի մեծ հռչակ վայելող Վայոց սարը

Այս սարը նկարել եմ նաև հակառակ կողմից՝ Կարմրաշենից։ Դեպի Հերհեր և Կարմրաշեն  կատարած այցս նույնպես կներկայացնեմ /2017թ. դեկտեմբերին եմ եղել/, և կտեղադրեմ հակառակ կողմից նկարը։

Գոմքում հանդիպեցի հրաշք 4 աղջնակների, դուրս էին եկել խաղալու և ինչքան հասկացա մեծ խողովակներից մեկը նրանց սիրելի ապաստարանն է։ Հյուրասեր, հայրենասեր, ուրախ ու զվարթ երեխաներ՝ հաստատուն  կառչած  հայրենի բնությանը։ Նրանց ներկայությունը մեր Հայաստանի վառ ապագայի երաշխիքն է։ Նրանք ինձ պատմեցին Գոմքի կյանքի, իրենց առօրյայի մասին, որը բավականին աշխույժ է անցնում։ Ինչն է հետաքրքիր, նրանք անընդհատ ինձ ասում էին, որ գյուղում խաչքարեր կան և քանզի ես ահավոր հոգնած էի, խնդրում էի տեղը չասնել, թե չէ ստիպված գնալու եմ:

Երեխաներից ամենափոքրը Էնջնին էր, ընդամենը 3 տարեկան։ Մյուսների անուները փորձեմ մտաբերել՝ Թամարա, Մերի....չէ, մեկին չհիշեցի։

Ահա Էնջին, որին ես անընդհաը ասումէ է Հրեշտակ, և դրա իրավունքը ունեի: Նրան Խնդրեցի, որ երկու թաթիկներով բռնի ձեռնափայտերը, որ լուսանկարեմ։ Թվում է շատ հավես կադր է ստացվել։

Երեխաների հետ զրույցի ժամանակ նկատեցի երկու պայքարող ուլերի, հրաժեշտ տվեցի երեխաներին և շարունակեցի ճանապարհս։

Մի պահ հանձնվեցի երանելի հոգնածության առաջ։  Միայն մի բան ասեմ, եսս շնորհակալ եմ հայ և Հայաստանում լինելու համար։ 
 

Հուսամ այս համեստ տեղեկությունը հետաքրքրեց։ Մինչև նոր հանդիպում Հայաստանի գողտրիկ անկյուններից մեկում  /իսկ մինչ այդ կտեղադրեմ իմ  հետևյալ այցերի նկարագրությունը՝ «Դեպի Մարց և Դսեղ», «Դեպի Կարմրաշեն և Հերհեր», «Դեպի Գանձաքար»/։

Վերջում անհանգստություն պատճառող երևույթների մասին անդրադառնամ. արդեն երկրորդ անգամ է, որ սահմանամերձ գյուղերում ինելու ժամանակ լսում եմ հուշարձան հետազոտելու քողի տակ լրտեսություն անելու մասին: Եվ երկրորդ, խաչքարագողություն, երբ գալիս և խաչքարը տանում են իբր ցուցադրության, բայց այդպես ել չեն հետ չեն բերում իրենց նախնական վայրը:

Հարգանքներով Ա. Ս։ 

 

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 689789
  • Բոլոր այցելուները: 50813
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 300
  • Ձեր IP-ն: 54.167.18.170
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52