Խաչքարեր

Սեպագրեր

Վիմագրեր

You are here

Դեպի Գետիկվանք ու Ցախաց Քար

Մասնակիցը եղի՛ր մեր հետաքրիր արշավներին

          Հուշարձանառատ Վայոց ձորը այս անգամ հրավիրեց Գետիկվանք ու Ցախաց Քար: Գետիկվանքը գտնվում է Եղեգիս գետի վերին հոսանքում, Վարդահովիտ գյուղից 5 կմ արևելք, ծովի մակերևույթից 2400 մետր բարձրության վրա:  Այն սեզոնային կեցավայր է, ներքևի գյուղի անասնապահները գարնան կեսերից մինչև հյոկտեմբեր սկիզբ այստեղ են հաստատվում․ զբաղվում անասնապահությամբ, մեղվապահությամբ, հողագործությամբ: Գետիկվանքը ժամանակին թուրքերի կողմից անվանվել է Կուդուխվանք, Ղոթուրավան: Ենթադրվում է, որ այն Ս․ Օրբելյանի կողմից հիշատակված Գոտուղավան գյուղն, որի անունը թուրքերը աղավաղել, դարձրել են Ղոթոուրավան, Կուդուխվանք: Քաջբերունին Արարատ ամսագրում՝ 1888թ․ N12, նկարագրում է Եղեգիս կիրճ, այդ թվում Գետիկվանք կատարած այցելությունների մասին: Հիշյալ համարը կարող եք գտնել այստեղ՝ 
       Գետիկվանք հասնելու համար պետք է անցնել Վարդահովիտ գյուղի միջով: Թեև ճանապարհը գրունտային է, այդուհանդերձ անցանելի է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Դեպի Արատես տանող ճանապարհի խաչմերուկից մինչև Վարդահովիտ մոտ 6 կմ է, իսկ Վարդահովիտից մինչև Գետիկվանք՝ 5 կմ:
Վարդահովիտ գյուղ մտնելուց միանգամից աչքիս զարնեցին երկու հոյակապ խաչքարեր, կերտված հեռավոր 13-րդ դարում:
         Խաչքարերը նկարելուց հետո ուղղություն վերցրի դեպի Գետիկվանք: Լեռների գրկում ծվարած փոքրիկ տնակներից բաղկացած գողտրիկ անկյուն:
         Գետիկվանքում ասյօր կարելի է տեսնել նույանուն եկեղեցու ավեր պատերը, որը վերաբնակ թուրքերի կողմից վեր է ածվել տան /քարերի մի մասն էլ օգտագործել են առու անցկացնելու համար/, մի քանի խաչքարեր ու տապանաքաարեր: Հիշյալ հուշարձանները տեսնելու համար ամենահարմար ժամանակը թերևս հոկտեմբերն է, երբ խոտը վերանում է:
         Տեղացի փոքրիկները մեծ սիրով պատրաստակամություն հայտնեցին ցույց տալ նաև Հէկ-ից վերև ընկած բլրում առկա տապանաքարերը:  Նրանք ասացին, որ մեծ հաճույքով են մնում այստեղ /ամառային արձակուրդների ժամանակ/, քանի որ հնարավորություն ունեն անընդհատ լողանալ Հէկ- ամբարված ջրերում: Ինտերնետ էլ չունեին ու չէին էլ նեղվում:
        Տեղացի բարեբամբույր պապիկն էլ մեծ սիրով ցույց տվեց Գետիկվանքի ավերակները:  Ահա նա խոտերից մաքրում է եկեղեցու փլատակները:
        Երբ Գետիկվանքից վերադարձա Վարդահովիտ, իջա Եղեգիսի կիրճ, փորձեցի գտնել «Ջանի» գյուղատեղին, մոտավոր պատկերացնում էի տեղը՝ գետի ձախափին անտառների մեջ բացատում: Բայց մտա ուրիշ բացատ: Գյուղատեղին մեկ ուրիշ անգամ: Ես դեռ պիտի հասնեմ Ցախաց քար:
         Ցախաց Քարը /տեղացիները անվանում են Ղոշուվանք, Զույգ վանք/ գտնվում է Արտաբույնք գյուղից ուղիղ գծով 1 կմ արևելք: Իսկ ճանապարհով պետք է քայլել մոտ 3 կմ: Ես որոշեցի գնալ ուղիղ գծով, ինչի համար պիտի հաղթահարեի կտրուկ՝ 200 մետր բարձրություն ունեցող թեքադիր ժայռը: Դժվար էր, բայց հաճելի: 
        Եվս մեկ պատկեր վերելքի ժամանակ:
         Գեղեցիկ է ու սիրուն Հայաստանի ամեն քար․․․
        Վերևից բացվեց մի հիանալի տեսարան՝ Թեքսարից մինչև կիրճում փռված Արտաբույնք գյուղը:
 
Վերջապես երևաց Ս․ Կարապետ եկեղեցին:
         Քանի որ Ցախաց Քարի մասին շատ ու շատ նկարներ կան կբաբարարվեմ մի քանիսով: Իսկ կառույցների մասին մենք հետագայում կունենանք առանձին հոդված:
Արևմտյան հուշարձանախումբն է՝ հարավ-արևմտյան անկյունից
      Ս․ Ատվածածին քառաբսիդ եկեղեցու անգմբեթ կամարները:
         Բազմաթիվ խաչքարերի մեկը, կերտված 10-11-րդ դդ սահմանագծին: Ի դեպ, Խաչքարերի աշխարհ ֆեյբուքյան էջում դուք կարող եք տեսնել նաև  Ցախաց Քարի /և ոչ միայն/  մյուս խաչքարերը:
Ցախաց Քարի զարդը՝ Ս․ Կարապետը՝ կառուցված 11-րդ դարի առաջին կեսին:
Այստեղ լինելու ժամանակ անպայման ուշադրություն դարձրեք արևելյան լուսամուտին: Ավել քան շքեղ է:

Երկհարկ մատուռ-դամբարանը, 11-րդ դարի խաչքարային արվեստի երկու լավագույն նմուշներով:
Մատուռ -դամբարանից կառանձնացնեմ առաջին սրահի ծաղկանման առաստաղը
Հետդարձի ճանապարհին ևս մեկ անգամ նկարեցի Թեքսարը: Այս հարթակից իրոք որ գեղեցիկ է:
Իջնելուց էլ նկատեցի բնության կողմից կերտած այս քանդակը:
Շատ ու շատ նկարներից սահմանափակվենք այսքանով: Մինչև նոր հանդիպում Հայաստանի ինչ որ անկրկնելի ու գեղեցիկ անկյունում:
Արևշատյան Ս․:

 

 

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 236661
  • Բոլոր այցելուները: 22317
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 262
  • Ձեր IP-ն: 54.80.137.168
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52