Խաչքարեր

You are here

Չորս օրում երեք բերդ: Արցախյան արկածներ

         Օրերից մի օր, ես  և իմ հզոր ընկերներ Աշխենը, Արևը և Լիլիթը որոշեցինք քառօյա արշավ կազմակերպել Արցախ: Թիրախավորեցին նշանավոր բերդերից երեքը՝ Հանդաբերդ, Կաչաղակաբերդ և Խոխանաբերդ, և մեկ վանական համալիր՝ Խաթրավանք:  Որոշեցինք նաև այցելել Դադիվանք, Գանձասար, Խոխանաբերդին մոտ գտնվող Հավապտուկ, և Քոլատակում գտնվող Կոշիկ անապատ:             
           Արշավի ընթացքը մի քիչ, շատ քիչ, խառնեց մեր ծրագրերը: Սկսվեց նրանից, որ Խաթրավանք չգնացինք: Խոխանաբերդ չբարձրացանք, Հավապտուկ նույնպես: Դրանց փոխարեն ունեցանք աևրկածներով լի արշավ Հակառակաբերդ, որը գտնվում է Չափար գյուղից ոչ շատ հեռու: Բայց ամեն ինչ հերթով:
         Եվ այսպես առաջիը այցելեցինք Թարթառի հովտում գտնվող Քնարավան գյուղ, որից քիչ հեռու վեր խոյացող ժայռի վրա և գտնվում է Հանդաբերդի նշանավոր ամրոցը:
       Մի հետաքրքիր դրվագ: Երբ մտանք գյուղ մի մեծ շունիկ տեսանք, բնականաբար վախեցանք: Բայց զգացինք, որ շունը այնքան էլ ագրեսիվ չէ: Մոտ կանչեցինք, հաց տվեցինք, կարծես՝ ընկերացանք: Բայց, երբ ես փորձեցի մտնել մոտակա տուն, բան հարցնելու համար, շունը սկսեց հաչալ և զգացնել տվեց, որ այդ տունը իր պահպանության գոտում է գտնվում: Տան բակում երեխա էր խաղում: Շան հավատարմություն:
        Երբ գյուղից դուրս եկանք, անտառում երեխաների հանդիպեցինք, ճյուղերից տնակ էին սարքում: Նրանք և մեզ ցույց տվեցին ամրոց տանող ճանապարհը: Հետ դառնալուց հետո մենք պետք է լինեինք նրանց հյուրը:

Իրականում Հանդաբերդ տանող ճանապարհը այնքան էլ դժվար չէ (բացառությամբ մի հատվածի): Հանգիստ քայլելու դեպքում հնարավոր է մեկ ժամից շուտ հասնել: Մենք ունենք մի սովորություն: Ճանապարհին հայկական եռագույնով ծածկված  մեր ձեռնափայտերը ուղղում ենք դեպի նպատակակետ: Հանդաբերդը բացառություն չէր:
Ահա և մենք: Ուժներս տեղը, զվարթ և նպատակասլաց:
Հանդաբերդի ամրոցը գտնվում է ժայռի վրա, ընդգրկելով նրա վերին ողջ անկանոն մակերեսը: Ամրոցի մասին առաջին անգամ հիշատակվում է 854 թվականին: Այն պատկանում է Ծար գավառի պաշտպանական համակարգի շարքին:
Մեր այցելած ամրոցների շարքում միայն Հանդաբերում էր, որ պարիսպները ավելի լավ էին պահպանվել: 
Պարիսպները լինելով ուղղահայաց ժայռերի շարունակությունը, ամրոցը վեր են ածել անառիկ կառույցի:
Ամրոցին կարելի է մոտենալ միայն հյուսիսային նեղ կածանով: 

Երբեմն պետք է մագլցել ժայռերի վրայով: Վախն ու հիացմունքը խառնվում են իրար:
Ամրոցի մուտքը բավականին լավ է պահպանված: Այս հատվածը ուղիղ նայում է Թարթառի կիրճը, որտեղով անցնում է ճանապարհը: 
 
 
Ամրոցի ներսում կարելի է տեսնել հենց ժայռի մեջ փորված թոնրանման ամբարներ:
Ամենածանրաբեռնվածը ես էի, քանի որ անընդհատ պետք է որսայի գեղեցիկ կադրեր: 
Դա այնքան էլ դժվար չէ, հաշվի առնելով տեղանքն ու մասնակիցների ճիշտ դիրք ընտրելը:
Հանդաբերդից իջնել էր պետք, դեռ էլի տեղեր ունեինք գնալու: Բարձր տրամադրությամբ և էներգիայով լի իջանք: Մեզ դիմավորած երեխաները դեռ իրենք գործն էին անում: Մեզ սպասվում էր անակնկալ: Հրավիրեցին իրենց տնակ: Բնականաբար չմերժեցինք: Գնացինք, սկսեցինք զրուցել, բանից պարզվեց մեկ գերդաստանի զավակներ են (Փիլիոսյաններ): Ահա նրանք, երկիրը շենացնողները
Ամրոցից հետո ցանկություն առաջացավ այցելել նաև եկեղեցի։ Բայց քանի որ մենք այլ նպատակակետ ունեինք, այն է Խաթրավանքը, որոշեցինք չմտնել: Ամեն ինչ դեռ առևում է․․․․
Շարունակելի․․․․․
 

 

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 1007711
  • Բոլոր այցելուները: 75622
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 308
  • Ձեր IP-ն: 3.94.200.93
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52