Խաչքարեր

Սեպագրեր

Վիմագրեր

You are here

Բջնի-Արզական-Երնջատափ

Մասնակիցը եղի՛ր մեր հետաքրիր արշավներին

       Գարնանային մի գեղեցիկ օր ճանապարհը ինձ ուղղորդեց դեպի  Բջնի, ապա Արզական և Երնջատափ։ Բջնին գտնվում է Հրազդան քաղաքից ոչ շատ հեռու, փռված Հրազդան գետի գեղատեսիլ  կիրճում։ Արզական գտնվում է Բջնիից ոչ հեռու՝  Հրազդան գետի աջ վտակ Դալարիկի կիրճում՝ պարփակված Ծաղկունյաց  անտառապատ լեռների մեջ /Արզականից վերև գտնվում է հանրահայտ Աղվերան հանգստյան գոտին/։ Երթուղու վերջին կետ Երնջատափը գտնվում է արդեն Արագածոտն մարզում՝ Արա լեռան փեշերն մոտ։
        Հուշարձանառատ են այս երեք գյուղերը։ Բջնիում պահպանվել է հանրահայտ ամրոցի պարսպի հետքերը, Ս. Ասվածածին վանքը՝ կառուցված 11-րդ դարի սկզբին, փոքրիկ Ս. Սարգիս եկեղեցին։ Արզականում կարելի է տեսնել անտառների մեջ թաքնված Բոլորահար-Գհուկ եկեղեցին, Նեղուցի վանքը և Իշխավանավքը /Չորուտ/։ Իսկ Երնջատափի այցեքարտը Ասվածընկալ վանական համալիրն է:
        Իմ ցանկացած շրջայց սկսվում է Սևանա լճի ափամերձ հատվածով:  Շուրջ երկու ամիս Գեղամա թագուհին վերածվել էր Սառցե թագուհու: Վերջապես ցրտերը նահանջեցին և Սևանա լիճը ազատցեց սառցույցի կապանքներից: Վերադարձան նաև ջրլող թռչունները:
Բջնի որոշեցի գնալ Հրազդան քաղաքով:  Ճանապրհը անցնում է Հրազդան գետի երկայնքով: Ջրամբարից հետո գետը խեղճացած է, սակավաջուր: 
Բջնիում նախ որոշեցի այցելել Ս. Սարգիս փոքրիկ եկեեղցին, որը թվագրվում է 7-րդ դարով: Եկեղեցին կառուցված է գյուղի արևելյան մասում բարձրացող բլուրի վրա:
Չնայած իր չափերի փոքրությանը, եկեղեցին միջավայրի հետ կազմելով ներդաշնակ միասնություն անասելի տպավորություն էր թողնում:
Եկեղեցին արևմուտքից: 
Եկեղեցու մոտ պահպանվել էին մի քանի խաչքարների  բեկորներ
Նկարելու պահին դիմացի ժայռի կատարին մի թռչնակ հանգսատնում էր, բնականաբար որոշեցի պահը բաց չթողնել:
Մի կին էր եկել եկեղեցի մոմ վառելու: Երևի մի նվիրական երազանք ուներ, ցանկություն, կամ ուղղակի ցանկանում էր իր գոհունակությունը հայտնել:
Մթության մեջ մի քանի մոմեր իրար կպած վառվում էին, իրենց լույսը դարձնելով հույս :
Խորանը ծանրաբենված էր անթիվ սրբապատկերներով, ինչը վկայում է, որ Ս. Սարգիս տեղացիները , և ոչ միայն, հաճախ են գալիս:
Հետո շարժվեցի դեպի ամրոց։ Այն տեղակայված է գյուղի կենտրոնում, անառիկ ժայռերով կազմված բարձրադիր հրվանդանի վրա։ Անցյալում այս անառիկ ամրոցից չնչին մնացորդներ են մնացել։ Եղածն էլ վկայում է վաղեիմ հզորության ու փառքի մասին։
Հարավ արևմտյան անկյունում պահպանվել է դեպի ներքև տանող գաղտնուղին։ Այստեղից նաև հստակ երևում է պարսպի հաստությունը։
Պալատական շենքերից մեկը։ Դժվար չէ պատկերացնել, թե ինչ փառավոր տեսք է ունեցել ժամանակին
 
Բջնիի ամրոցից հետո մի պահ այցելեցի դեռսև 11 րդ դարի սկզբներին կառուցած Ս. Աստվածածին եկեղեցի և ուղղություն վերցրի դեպի Արզական։ Ս. Աստվածածին եկեղեցու մասին ևս նյութ կտեղադրվի կայքէջում։
Արզականը, ինչպես ասվեց գտնվում է Բջնիից ոչ հեռու, Դալարիկ գետի ափին։  Արզականը ևս հարուստ է հուշարձաններով, որոնք սակայան գտնվում են անմխիթար վիճակում՝ Չորուտ, Գհուկ և Նեղուց։ Որոշեցի գնալ Չորուտի /տեղացիներ ասում են Չորդավանք/ եկեղեցի /Իշխանավանք/, այն կառուցվել է 13-րդ դարի սկզբներին։ Չորուտը տեղակայված է Արզականից ոչ հեռու, հանգստյան գոտիներից մեկի մոտ։ Այստեղ աչքիս զարնեց կանաչապատ այս աստիճանը, մարդու ուտքին կարոտ աստիճան։
Ահա և Չորուտի եկեղեցին, որից միայն հյուսիսային պատն է մնացել։ Կարելի է ասել նա դապարտված է։
Եկեղեցուց ոչ հեռու, հանգստյան գոտու մեջ գտնվում է միջնադարյան գերեզմանատուն, գեղեցիկ խաչքարերով։ Երբ առաջին անգամ այցելեցի այստեղ, մի բան մտքովս անցավ, թերևս հանգստացողներից շատ քչերն են իմանում, որ խաչքարերի վրա գրված է ԱՅՍ Է ՀԱՆԳԻՍՏ։ Կենդանիները հանգստանում են գետնի վրա, իսկ անկնենդանները արդեն գետնի տակ։ Իրոք հետաքրքրիր միջավայր է։
Ահա մի դրվագ այդ միջավայրից։ Այստեղի խաչքարերը առանձնանում են իրենց գեղեցկությամբ։
Արզականում աչքի զարնեց նաև գյուղամիջում /Նեղուց տանող ճանապարհի սկզբում/. գտնվող կիասվեր եկեղեցին՝ պահպանված կամարով։
Արզականից հետո գնացի վերջին հանգրվանը՝ Աստվածընկալ վանք, Երնջատափ գյուղ։
Քանի որ անձրև էր, չհասցրի նորմալ լուսանկարել։ Այդուհանդերձ մեկ-երկու նկար ։ Վանական համալիրի տեղադրությունը ընտրված է բավականին հաջող։ Կիրճի եզրին։
Վանական համալիրը բավականին վնասված է, բայց ընթանում են վերանորոգչական աշխատանքներ։ Հուսանք մեկ օր հուշարձանը կստանա իր նախկին տեսք։
 

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 298946
  • Բոլոր այցելուները: 26093
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 269
  • Ձեր IP-ն: 54.145.124.143
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52