Խաչքարեր

Սեպագրեր

Վիմագրեր

You are here

Արծվանիստ

Մասնակիցը եղի՛ր մեր հետաքրիր արշավներին

          2016 թվականի ամռանը տարբեր առիթներով ճանապարհը մեզ մի քանի անգամ  տարավ Արծվանիստ գյուղ: Այն գտնվում է Մարտունի քաղաքից ոչ հեռու, Սևանա լճից ափին, Արծավնիստ գետի հովտում: Արծվանիստը  հարուստ է պատմական հուշարձաններով՝ հյուսիսային եզրում  գտնվում է հանրահայտ Օձաբերդը /Թեյշեբա քաղաքը/՝  Ռուսա 1-ի (մ․թ․ա․ 735-713թթ․) սեպագիր արձանագրությունով, Վանեվան վանական համալիրը՝  ավան-հռիփսիմեատիպ տաճարը, ցավոք ավերակ վիճակում՝ «Վանքով խարաբա», «Խրբեք» կոչված վայրում: Գյուղի հյուսիսային եզրում է գտնվում Արփա-Սևան թունելի վերջնահատվածը: Օձաբերդի անմիջական տակից դուրս գալով և շուրջ 300 մետր բաց հատվածով հոսելով, Արփայի ջրերը շտապում են Սևանա լիճ, օգնելով նրան վերականգնել կորցրած պաշարների մի հատվածը:

         Գեղեցիկ բնապատկեր ունի Արծվանիստը՝  հատկապես եթե դիտվում է Օձաբերդից կամ հարավային մասում գտնվող բարձրադիր հատվածից․ ծառաշատ է, կարելի է մի բառ հորինել և ասել՝ «բարդիաշատ»: Շատ են նաև  մրգատու ծառերը, կլիման, պայմանավորված Սևանա լճի մոտիկությամբ, բարենպաստ է:  

 


         
Արծվանիստի ամենահայտնի պատմական հուշարձանը գյուղի հարավ արևելյան հատվածում Արծվանիստ գետի կիրճում կառուցված Վանեվան վանական համալիրն է, կառուցված 9-րդ դարի վերջերին Մարիամ իշխանուհւ եղբոր՝ Շապուհ Բագրատունու կողմից: Եկեղեցու և բնության ներդաշնակությունը աննկարագրելի գեղեցիկ է: Ասում են Լենկ Թեմուրը արշավի ժամանակ, անցել է վերևի հատվածով, չի իմացել վանքի մասին և բնականաբար վերջինս փրկվել է և չի արժանացել ավերված եկեղեցիների ճակատագրին : Մի հետաքրքիր հանգամանք ևս: Հայ պատմիչ Ստեփանոս Օրբելյանը նշում է, որ Վանեվանում է թաղված Սմբատ Բագրատունի թագավորը, որին․ ինչպես հայտնի է, դաժանորեն սպանել են արաբները 914 թվականին: Դժվար է ասել, հաստատապես, որտեղ է գտնվում հայոց արքայի գերեզմանը, վանքի բակում, թե հարակից ժայռերի ճեղքերում: Հուսանք մի օր պարզ կլինի: Իսկ Վանեվանի մասին առավել մանրամասն կշարադրենք Հուշարձաններ բաժնում, բնականաբար խորհուրդ տալով, հնարավորություն ունենալու դեպքում՝ այցելել:

Ահա Վանեվանի համայնապատկերը հարավից


 

Յուրաքանչյուր գյուղ այցելելու ժամանակ, նախ հետաքրքրվում եմ, թե ինչ պատմական հուշարձաններ կան: Արծվանիստի մասին տեղեկություններ հավաքելու ժամանակ իմացա, որ կա նաև «Վանքով Խարաբա», կամ «Խրբեք» վայր, որտեղ կա հռիփսիմեատիպ եկեղեցի ու բազմաթիվ խաչքարեր: Ամռան սկզբներին, երբ Վանեվանում էի, հոգևոր սպասավորը խորհուրդ տվեց Խարաբեք այցելել խոտքաղից հետո, որպեսզի հնարավոր լինի նկարել խաչքարերը և տապանաքարերը: Սպասեցի մինչև օգոստոսի վերջ․․․

Խարբեքը գտնվում է Վանեվանից շուրջ 2 կմ հարավ, հեռվից հեռու երևում է ավեր եկեղեցու ուրվագիծը: Այստեղ ժամանակին գյուղ է եղել և անունը ըստ Ստեփանս Օրբելյանի՝ Կթանոց:  Բայց մինչև հին գյուղատեղ հասնելը, պետք է զմայլվել Արծվանիստ գետի կիրճով, որը երկու կողմից եզերում են մեկը մյուսից գեղեցիկ ժայռաբեկորները: Ճիշտ է ես դա նկատեցի միայն վերադարձի ժամանակ, քանի որ գնացինք վերևի հատվածով:  Կիրճը ձգվում է մոտ 15 կմ, ընդհուպ մինչև Վարդենիս լեռան ստորոտը:

Վանեվանից անցումը կիրճ կատարվում է բարդիների գեղեցիկ շարասյան ուղեկցությամբ


 

Այնուհետև սկիզբ է առնում գեղեցիկ ճայռերով պարփակված Արծվանիստ գետի կիրճը

Այստեղ ժայռերը գեղեիցկ են ու բազմազան, նույնիսկ նման մռնչող գազանի

 

Կարելի է հանդիպել նաև նման պատկերի

Սակայն, որպեսզի հասնենք հին բնակատեղիին, պետք է ստիպված բարձրանալ վերև, որտեղից էլ բացվում է գեղեցիկ տեսարան՝ հռվում կապույտին է տալիս Գեղամա թագուհին

Ահա Ավան-Հռիփսւմեատիպ եկեղեցին, որից միայն պատերն են մնացել: Նույնիսկ կիսակործան վիճակում, մեծ տպավորություն է թողնում

Եկեղեցու պատեր վրա կանգնած աչքի առաջ նկատելի է դառնում եկեղեցու 8 խորան հորինվածքը: Պատերի հաստությունը, համաչափությունը աննկարագրելի տպավորություն է թողնում:

Խաչքարերի թիվը այստեղ հասնում էր մոտ երկու տասնյակի, որոնք ցրված էին դաշտով մեկ

 

Կարելի կլիներ հատ հատ ներկայացնել խաչքարերը, տապանաքարերը․․․բայց հետագայում, բնականաբար կլինեն նաև հավելումներ, նորանոր տեղեկություններ, հատկապես որ, էլի տեղեր կա Արծվանիստում, արժան այցելության

Արշատյան Ս

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 355876
  • Բոլոր այցելուները: 31857
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 280
  • Ձեր IP-ն: 54.234.45.10
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52