Գալիք միջոցառումները

You are here

Պատմական ժամանակի արագացման օրենքը

     Սոցիալական կարգավիճակներն ու դերերը հանդես են գալիս որպես սոցիալական կառուցվածքի տարրեր։ Նրանց քանակը, զբաղեցրած տեղն ու դիրքը, միմյանց նկատմամբ ունեցած ազդեցությունը կարևոր նշանակություն ունի կոնկրետ հասարակության կառուցվածքի բովանդակության որոշարկման համար։
        Ակներն է, որ հնագույն և ժամանակակից հասարակության կառուցվածքների միջև հսկայական տարբերություն կա։
        Եթե հարթության վրա բոլոր դատարկ բները դասավորենք կողք կողքի, ապա կստանանք հասարակության սոցիալական կառուցվածքի մանրակերտը։Նախնադարյան համայնական հասարակարգում կարգավիճակները շատ չեն՝ տղամարդ, կին, երեխա, երիտասարդ, ծեր, աաջնորդ, շարքային, ամուսին, որսորդ, զինվոր։ ժամանակակից հասարկության մեջ կարգավիճակների թիվը չափվում է հարյուր հազարներով: Միայն մասնագիտական կարգավիճակները հասնում են տասնյակ հազարների։ Այսպիսով՝ սոցիալական կառուցվածքը ստեղծվում Է «մեկ արգավիճակ՝ մեկ բուն» սկզբունքով։ Երբ այդ բները զբաղեցվում են նարդկանցով, մենք յուրաքանչյուր կարգավիճակի համար կստանանք մի սոցիալական խումբ։ ժամանակակից հասարակության մեջ կան միլիոնավոր վարորդներ, ինժեներներ, փոստատարներ, բժիշկներ և այլն։, Համեմատելով հնագույն և ժամանակակից հասարակությունների սոցիալկան կառուցվածքում կարգավիճակների քանակը՝ կարելի է ասնել, թե այն ժամանակներից ի վեր մարդկությունը որքան վիթխարի «առաջընթաց է ապրել»։
         Յուրաքանչյուր պատմական  ժամանակաշրջանում  հասարակությունն ունի իրեն բնորոշ կարգավիճակային պատկերը՝ նրանում գոյություն ունեցող բոլոր կարգավիճակների ամբողջությունը։ Նախնադարյան հասարակարգում կարգավիճակների թիվը չի անցնում երկու տասնյակից։ Ռուսական հասարակությունը 1913 թ. իր սոցիալական կառուցվածքում ուներ այնպիսի կարգավիճակներ, որոնք 1917 թ. հետո անհետացան, օրինակ՝ ոստիկան, ցար, ազնվական։
         Ոչ միայն մարդու, այլն հասարակության կարգավիճակային պատ­կերը ժամանակի ընթացքում փոփոխվում է։ Եթե վերցնենք մարդկու­թյան ողջ պատմությունը նախնադարյան համայնական հասարակար­գից մինչե մեր օրերը և այն տեղադրենք OX առանցքի վրա, իսկ OY առանցքի վրա տեղակայենք կարգավիճակների թիվը, ապա կստանանք հստակորեն արտահայտված կորագիծ)։
Հասարակության զարգացման գծանկարի կարևոր առանձնահատ– կությունը կորագծի կտրուկ վերընթացն է։ Հասարակության սոցիալա­կան կառուցվածքում ընդգրկված կարգավիճակների թիվը հասարակու­թյան արտադրողական ուժերի զարգացմանը զուգընթաց ընդլայնվում, մեծանում է, վերջինս իր հերթին հանդես է գալիս որպես սոցիալական և գիտատեխնիկական առաջընթացի շարժիչ ուժ։
          Որքան մոտենում ենք ժամանակակից դարաշրջանին, այնքան կարգավիճակների թիվը ավելի է մեծանում ե կորագիծն այնքան ավելի է վեր բարձրանում։ Այս միտումը կարելի է մեկնաբանել միայն մի եղանանակով՝ մեր ժամանակներին մոտենալուն զուգընթաց սոցիալական և գիտատեխնիկական    առաջընթացի    արագությունը    մեծանում,   է։
         Միևնույն ժամանակ դա նշանակում է, որ ժամանակակից հասարակու­թյան մեջ հասարակական աշխատանքի բաժանումը մեծանում է, այն, հզոր ֆաբրիկայի նման, արտադրության տեմպերը մեծացնում է։ Այդ «ֆաբրիկան», ինչպես հայտնի է, սոցիալական կարգավիճակներ է արտադրում։
          Պատմական ժամանակի արագացման օրենքի էությունը կայանում է հետնյալում։ Համեմատելով հասարակության էվոլյուցիայի տեմպերը, մարդկային քաղաքակրթության զարգացման տարբեր աստիճանները՝գիտնականները   բացահայտեցին   որոշակի   օրինաչափություններ։
          Դրանցից մեկը կարելի է կոչել պատմության արագացման միտում կամ օրենք։ Այս օրենքը հռչակում է, որ հասարակության պատմության յու­րաքանչյուր հաջորդ աստիճանին բաժին է ընկնում ավելի քիչ ժամա­նակ, քան նրա նախորդին։
          Այսպես՝ կապիտալիզմը ավելի կարճ է, քան ֆեոդալիզմը, իսկ վերջինս իր հերթին ավելի քիչ ժամանակ է ընդգրկում, քան ստրկատիրո­ւթյունը։ Մինչ ինդուստրիալ հասարակությունը ինդուստրիալից երկար է տևել ։ Յուրաքանչյուր հաջորդ հասարակարգ իր նախորդից կարճ է 3-4 անգամ։ Ամենաերկարաձիգը նախնադարյան համայնական հասարակարգն է, որը գոյություն ունեցավ մի քանի հարյուր հազար տարի։ Նյութական մշակույթի հուշարձանների պեղումների միջոցով հասարակու­թյան պատմությունը ուսումնասիրող հնագետները նույնպես խոսում են այդ նույն միտումի մասին։ Պարզվում է, որ քարե դարը, որը բաղկացած է հին քարե դարից, միջին քարե դարից և նոր քարե դարից, շատ երկար է մետաղի դարից, որն իր հերթին կազմված է բրոնզի և երկաթի դարե­րից։ Որքան մոտենում ենք ժամանակակից շրջանին, այնքան պատմա­կան ժամանակի զսպանակը սեղմվում է, հասարակությունը այնքան դի­նամիկ, արագ է զարգանում։
           Այսպիսով՝ պատմության արագացման օրենքը խոսում, է պատմական ժամանակի խտացման մասին։
           Հայտնի է, որ ինֆորմացիայի հոսքը 20 ամիսը մեկ կրկնապատկ­վում է։ Հասարակության մեջ տեղի ունեցող նշանակալի փոփոխու­թյունների միջե ընկած ժամանակահատվածը կտրուկ կրճատվում է։ Այսպես՝ Ռուսաստանում XX դարասկզբին ծնված սերունդը պրակտիկո­րեն ապրեց քաղաքակրթության երեք տիպերում (ագրարային, ին­դուստրիալ և հետինդուստրիալ)։ Հասարակության զարգացման տեմ­պերի մասին վկայում են հետնյալ տվյալները։ Մարդկության պատմու­թյունը, որը սկսվում է կրոմանոնցիներից՝ ժամանակակից մարդու տիպից կազմում է ընդամենը 1600 սերունդ, եթե հաշվենք, որ յուրաքան­չյուր սերունդ համալրվում է 25 տարին մեկ։ Մարդկության 1200 սերունդ ապրել է քարայրներում, 240 սերունդ ունեցել է գրավոր մշակույթ 22 սերունդ տպագիր գրքեր։ Միայն հինգ սերունդ է, որ ապրում է էլեկտրական լուսավորության պայմաններում։ Ավտոմեքենաները, ինքնաթիռները, ռադիոն, կինոն մեր կյանքի մեջ մտան միայն շուրջ հարյու տարի առաջ, հեռուստացույցը գոյություն ունի շուրջ 60 տարի, իսկ համակարդիչները՝ 50։ Հայտնագործության կատարման և նրա գործնական կիրառման միջե եղած ժամանակը կազմում է՝ թղթի համար՝ 1000 տարի, շոգեմեքենայի, համար՝ 80 տարի, հեռախոսի համար՝ 50 տարի,  ինքնաթիռի համար՝ 20 տարի, կիսահաղորդչային տեխնիկայի համատ 3 տարի, ալիքային հաղորդիչների համար՝ 20 տարի, լազերների համար՝ կես տարի, ֆաքսերի համար՝ 3 ամիս ե այլն։
          Յուրաքանչյուր հաջորդ դարաշրջանին բաժին է ընկնում ավելի շատ տեխնիկական ե գիտական հայտնագործություններ, աշխատամքային գործիքներն ու տեխնոլոգիաները արագ են կատարելագորա ում, քան նրան նախորդող ժամանակաշրջանում։ Նախնադարյան հասարակարգում գոյություն ունեին ընդամենը մի քանի տեսակ աշխատանքային գործիքներ, որոնք աննշան փոփոխության էին ենթարկվող հարյուրավոչ սերունդների կյանքի ընթացքում։ ժամանակակից հասարակության մեջ, ընդհակառակը, նույնիսկ մեկ սերնդի կյանքի ընթացքում փոխվում են գործիքների, տեխնիկայի ե տեխնոլոգիաների մի| շարք տեսակներ։
       Նորագույն պատմությունը կազմում է ընդամենը համաշխարհայի պատմության մեկ հազարերորդական մասը։ Սակայն այն սոցիալական մշակութային, տնտեսական և քաղաքական իրադարձություններով բոլորից հարուստ շրջանն է։
          ժամանակակից հասարակությանը մոտենալուն զուգընթաց տեխնիկական և մշակութային առաջընթացը արագանում է։ Շուրջ 2 միլիոն  տարի առաջ ի հայտ եկան առաջին աշխատանքային գործիքները, որրից և սկիզբ է առնում տեխնիկական առաջընթացը։ Շուրջ 15 հազար տաո| առաջ մեր նախնիները սկսեցին կրոնական ծեսեր կատարել և նկարաել քարայրների վրա։ 8-10 հազար տարի առաջ նրանք հավաքչություն  և  որսորդությունից անցում կատարեցին դեպի հողագործության և անասնապահության։ Մոտավորապես վեց հազար տարի առաջ մարդիկ սկսեցին ապրել նաև քաղաքներում, մասնագիտանալ աշխատանքօ այս կամ այն տեսակում, բաժանվեցին սոցիալական դասակարգերի: 250 տարի առաջ տեղի ունեցավ ինդուստրիալ հեղափոխություն, որը սկզբնավորեց արտադրական ֆաբրիկաների և համակարգիչների, միջուկային էներգիայի և ավիակիրների դարաշրջանը։
 
Կրավչենկո Ա․ Սոցիոլոգիա, Ե․ 2004:
Armenian

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 1063159
  • Բոլոր այցելուները: 79937
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 311
  • Ձեր IP-ն: 3.227.2.246
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52