Խաչքարեր

Սեպագրեր

Վիմագրեր

You are here

Ֆուտուրշոկ

        Մշակույթն արագորեն վերափոխում է շրջակա միջավայրը, հասարակությանը, մարդկանց կենցաղը, այդ իսկ պատճառով այն գնահատվում է որպես կենսագործունեության ստեղծագործական գործոն, որպես հասարակական նորամուծությունների անսպառ աղբյուրԼ Այստեղից էլ առաջանում է մշակույթի հնարավորությունների՝ նրա ներքին պաշարների բացահայտմանը, նրա ակտիվացման հնարավորությունների որոնմանն ուղղված ձգտումը։ Մշակույթը դիտարկելով որպես մարդկային ինքնաիրագործման, ինքնաարտահայտման մի­ջոց՝ կարելի է բացահայտել նոր, ուժգին մղումներ, որոնք կարող են բարերար ազդեցություն ունենալ պատմական պրոցեսի և հենց մարդու զարգացման վրա։ Մարդկության պատմության մեջ կաբելի է առանձնացնել դարաշրջան­ներ, երբ զարգացումը դանդաղ էր ընթանում, նվազ նշմարելի էր։ Հին Չի­նաստանում ավանդույթները կարգավորում էին ամբողջ կենսակերպը։ Ցանկացած արարք ծիսականորեն պայմանավորված էր։
        Ժամանակը կարծես, թե կանգ էր առել նաև Հին Եգիպտոսում։ Սերունդ  առ սերունդ ապրում էին նույն կյանքով։ Եվ ահա եկեք այն համեմատենք XIX դարի Ֆրանսիայի հետ՝ հեղափոխությունները հաջորդում են մեկը մյուսին, մարդու վրա թափվում է փոփոխությունների հարահոս տարափըԼ
          Շատ ուսումնասիրողների կարծիքով XX դարում տեղի ունեցավ հասա­րակական և մշակութային զարգացման շրջափուլերի խզում։ Դա, ըստ էու­թյան, մեր ժամանակի պատմական օրինաչափություններից մեկն է:  Մշա­կութային փոփոխությունների տեմպերը դարձել են առավել ուժգին։ Այժմ մեկ կյանքի ընթացքում կարող են հերթագայել մի քանի մշակութային շր­ջաններ։ Հեռավոր գյուղում ծնված մարդը կարող է ընդունվել բուհ և ձեռք բերել միանգամայն այլ մշակութային կարգավիճակ, նա կարող է վերադառ­նալ հայրենի գյուղ և այստեղ բերել նրան անծանոթ մշակույթի տարրեր: Սովորական դարձած շատ պատկերացումներ տեղաշարժվում են։ Իմ հարևանուհին ասում է, որ այս տարի իր տղան դպրոց չի գնա, քանի որ դպ­րոցական համազգեստի և դասագրքերի համար փող չկա։ Փողոցների ան­կյուններում, անցումներում կաբելի է հանդիպել երաժիշա-կատարողների, որոնց մի ժամանակ մենք կտեսնեինք ֆիլհարմոնիայի բեմում։
         Ինչպես հայտնի է նույնիսկ գայլը կարող է կաթվածահար լինել,եթե այն տարածությունը, որում նա ապրում է, հանկարծակի նեղանա, սեղմվի: Իսկ ի՞նչ տաեղի կունենա այն մարդու հետ, որը հանկարծ կիմանա, որ ինքը չի կա­րող ոտք դնել մյուս թաղամաս, ուր ապրում են այլազգիներ։ Արժեքները միան­գամից փոխվեցին։ Երբեմն  ուսուցիչը չգիտե, թե ինչ պատմի իր աշակերտնե­րին՝ ժամանակները փոխվել են։ Ուսուցիչը ցնցված է իր հասարակական կար­գավիճակի կորստից։ Նախկինում հեռաանկար ունեցող ձեռնարկության ծա­ռայողը հանկարծակի դարձել է գոբծազուրկ: Սովորական կենսակերպն աղե­տալի արագությամբ քայքայվում է, անցյալը դառնում այն, ինչ միայն վերջերս մեր կեցության իմաստն էր կազմում։ Փոփոխվում են կողմնորոշումները, պղծ­վում են սրբությունները։ Կտրվում են մերձավորների հետ մեզ կապող թելերը... , Վերահաս անորոշության դեմ հանդիման մարդը մնում է միայնակ։  Սակայն մի՞թե միայն այսօր է մարդկությունը կանգնել նման հիմնա­հարցերի առջև։ Արդյուք մեր երկրռւմ է միայն մարդը դուրս մղված իր սովո­րական հունից։ Սիջնադարյան մարդուն ապագան երևում էր որպես մի խորհրդավոր և մութ ուժ։ Պատերազմները, համաճարակները, սովը ընկալ­վում էին որպես առաջիկա աշխարհի վերջի նշաններ։ Տաճարներում ահեղ դատաստանը պատկերող որմնանկարները տագնապով էին լցնում հավա­տացյալների սրտերը միայն այն մտքից, թե այնկողմնային աշխարհում ի– րենց ինչ է սպասվում։
       Թվում էր, թե նոր հազարամյակի սկզբնեբին մարդկությունն այլևս ապա­գայից չպետք է սւսրսավփ։ Նոր տեխնիկայով զինված մարդիկ սովորեցին կանխատեսել իրենց կյանքը մի քանի տասնամյակներով, բայց ահա և դժ­բախտությունը՝ կանխատեսումը տխուր է։ Համարյա մինչև հատակը երկրի հարստությունները սպառված են։ Շուտով ամենակուլ ինդուստրիալ քաղա­քակրթությանը ոչնչով սնել հնարավոր չի լինի։
         Ստեղծելով հզոբագույն տեխնիկական միջոցներ՝ մարգն իր կյանքի ռիթմն ու ընթացքը փոփոխել է։ Եվ ահա պարզվում է, որ բուն դժբախտու­թյունը բոլորովին էլ արտադրության հումքի անբավարարության, շրջակա միջավայրի աղտոտման մեջ չէ։ Դիտական միտքը փորձում էր մեղմացնել այդ աղետները՝ ստեղծելով հումքախնայող տեխնոլոգիաներ և էկոլոգիա– պես մաքուր արտադրություն։ Դժբախտությունն այն է, որ մարդու հոգեբա­նական պաշաբները անսահման չեն։ Բանն այն չէ, թե օզոնային անցք է ա– ռաջանամ կամ նավթային հորանցքը ցամաքում է՝ ամենից շատ կարող է չդիմանալ մարդկային հոգեկանը։
        Հենց այդ մասին սրանից շուրջ երեսուն տարի առաջ նախազգուշացրեց ամերիկյան հրապարակախոս և փիլիսոփա Օլվին Թոֆլերը։ Մասնավորա­պես նա գրում է, որ մարդկությունը ընկնում է նախկինում գոյություն չունե­ցող հոգեբանական մի վիճակի մեջ, որն իր ազդեցությամբ կարող է հավասարվել լուրջ հիվանդությանը։ Այդ «հիվանտւթյունն» ունի իր անվանումը՝ «ֆուաուրոշոկ» (շոկ ապագայի նկատմամբ):
         Այն բնութագրվում է իրականության զգացողության, կյանքում կողմնորոշվելու կարողության հանկարծակի շշմեցուցիչ կորստով և առաջանում է գալիքի նկատմամբ ունեցած սարսափից։ XXI դարի նախաշեմին միլիոնա­վոր սովորական, ֆիզիկապես առողջ և հոգեպես նորմալ մարդիկ հանկարծ դեմ առ դեմ բախվեցին ապագայի հետ։ Կկարողանա՞ն արդյոք նրանք հար­մարվել փաստերի, գիտելիքների, գիտության, տեխնիկայի, տարաբնույթ ին­ֆորմացիաների գնալով ահագնացող ճնշումներին։ Այդ բոլորը չե՞ն հանգեց­նի արդյոք բավական լուրջ սոցիալական և հոգեբանական հետևանքների։
        Սակայն աշխարհն ականջալուր չեղավ Օ.Թոֆլերի նախազգուշացում­ներին, ապագան կանխատեսող ժամանակակից ֆուտուրոշոկը մեզ կարող է շատ բաներով վախեցնել։ Սրայն մի խումբ ողջախոհ մարդիկ փորձեցին փոխել իրենց կյանքի ոճը, ավելի ճիշտ՝ փորձեցին այն հեռու պահել արմա­տական շարժումներից։ Խոսեցին այն մասին, թե մարդու համար որքան կարևոր է կեցության ամրության զգացողությունը։ Մշակութային շրջափուլերը հերթափոխում են մեկը մյուսին՝ այդ ընթացքում առաջացնելով քաղա­քակրթական ցնցումների հեղեղներ։
       Ֆուտուրշոկի պատճառը Օ.Թոֆլերը տեսնում է միայն մեքենայի մեջ, այդ նրա արագությունն է առաջացնում փոփոխությունների չլսված տեմպ, այդ իսկ պատճառով միլիոնավոր մարդկանց պատել է ահագնացող վախի զգացումը։ Նրանք չեն կարողանում կողմնորոշվելիրենց կյանքում, կորցնում են իրադար­ձությունների բանական ղեկավարման կարողությունը։ Անվերահսկելի սարսա­փը, զանգվածային նևրոզները, բանական բացատրության չենթարկվող բռնա­րարքները, ըստ ամերիկյան փորձագետի, միայն թույլ արտահայտված ախտանիշներն են այն հիվանդության, որը մեզ կհասնի շատ մոտ ապագայում։
        Բոլոր դեպքերում հետխորհրդային իրականությունը զգալիորեն փոփո­խել է թոֆլերյան ախտորոշումը։ Բանը միայն մեքենայի մեջ չէ, տեխնիկա­կան քաղաքակրթության կողմից մեզ պարտադրված կյանքի տեմպերի մեջ չէ։ Վերափոխվում է սոցիալական և մշակութային կեցությունը։ Մարդը ոչ միայն միանում է չտեսնված արագացումների ընդհանուր հոսքին, նա, կա­րելի է ասել, բազմիցս «վայրէջք է կատարում» այլ աշխարհներ։  Դեռևս երեկ խոստումնալից համարվող անհատը հանկարծ վերածվում է թշվառի։ Իր նախնիների հողում ապրողը դառնում է փախստական։ Ուղղա­փառը հայտնվում է մահմեդականների շրջապատում։ Ամբողջ կյանքում բարոյական կարգով ապրած մարդը հանկարծ տեսնում է, որ ինքը պետք է գոյատևի գողական հրոսակախմբի մեջ։ Սպասում են, որ թափառաշրջիկը իր մեջ ի հայտ կբերի հմուտ առևտրականի հատկություններ։ «Ապակոլտնտեսականացված» գյուղացին կդառնա հողատեր, երբ հնարավորությունչունի այդ հողը մշակել՝ չկա տեխնիկա, սերմնացու և այլն։ Իր արժեթղթերը սպիրտի և մի տուփ բրնձի հետ փոխելու պատրաստ մարդուն վերապահ­վում է կապիտալի համատիրոջ դեր։
        Եվ կրկին հարցնենք՝ միայն մեր ժամանակների՞ն է հատուկ այս երևույ­թը։ Արդյո՞ք նախորդ հարյուրամյակներում մարդկանց վիճակված չէր բախ­վել նման իրադրությունների հետ։ Իհարկե, նման երևույթներ կարելի է նկա­տել ցանկացած պատմական դարաշրջանում։ Պատկերացրեք գերեվար­ված և անտիկ Հունաստանում կամ Հռոմում ստրկության վաճառված բար­բարոս սկյութի վիճակը։ Կտրվելով մանկուց իրեն հարազատ շրջապատից և դեմ առ դեմ բախվելով անծանոթ մշակույթին՝ այդ մարդն ըստ երևույթին I կսայբեր հոգեկան շոկի վիճակ։
        Վերցնենք մեկ այլ օրինակ։ Հիշենք Մարկ Տվենի «Իշխանն ու աղքատը» հայտնի վեպը։ Անհայտ աղքատ պատանին բախտի բերմամբ դառնում է թագաժառանգ։ Բայց, իր բախտին փառք տալու և կյանքի վայելքներից օգտվելու փոխարեն, նա անսովոր իրականության նկատմամբ մշտական տագնապի, սարսափի մեջ է։,
          Անծանոթ միջավայր ընկած մարդկանց մեծ մասը կամ ապրում է հարա­զատ երկիր, սովորական իր կյանքին վերադառնալու հույսով, կամ մխիթա­րում է իրեն այն մտքով, թե ցանկացած պահի կարող է կրկին հայտնվել «իր» շրջապատում։ Մեր երկրում սոցիալական և մշակութային կերպարա­նափոխությունների մասշտաբները ֆանտաստիկորեն վիթխարի են։ Դրա հետ մեկտեղ այն աշխարհը, ուր տանում են երազանքն ու հույսը, անդառ­նալիորեն կորուսված է։ Հետևում փլատակներն են, առջևում՝ հոգեբանորեն անտանելի տառապանքները։
        Իրոք, մարդուն կտրեք հարազատ մշակույթից, հողից և տեղափոխեք բո­լորովին նոր շրջապատ, ուր նա վայրկենապես պետք է կողմնորոշվի ժամա­նակի, տարածության, աշխատանքի, կրոնի, սիրո մասին իր համար բա­ցարձակապես նոր բազմաթիվ պատկերացումների մեջ և դուք կտեսնեք, թե նա ինչպիսի ապշեցուցիչ մոլորվածության մեջ է։ Իսկ եթե դուք նրանից խլեք հարազատ միջավայր վերադառնալու հույսը, ապա շփոթմունքը կվերածվի ընկճվածության, դեպբեսիայի: Հոգեբանները երբեմն ախտորոշում են՝ հո­գեբանական ընդարմացում: Դա մեր օրերի սոսկալի ախտանիշն է։
         Փորձենք պատկերացնել, թե ինչ աստիճանի կապակողմնորոշվի մարդը, եթե վրա հասնի քաոսը և արժեքների ամբողջ աստիճանակարգը՝ հիերար­խիան, մշտապես փոփոխվի։ Պատկերացնենք, թե մեր նկարագրած աշ­խարհ են բերել ոչ թե միայնակ մի մարդու, այլ տարբեր տարիքի մարդկանց մի ողջ հանրություն, ներառյալ նաև ամենաթույլերին, սրանք բոլորովին չեն կարող համակերպվել նոր պայմաններին։ Դրա արդյունքը կլինի ոչ թե սոսկ ֆատուրոշոկը, այլև մեկ ուրիշ բան, որը թերևս անվանում չունի։
        Մեր շուրջը կատարվող փոփոխությունները նման են գահավիժող հսկա­յազանգված ձնահոսքի։ Մարդկանց մեծ մասը բոլորովին դրան պատրաստ չէ։ Ողջ կյանքում իր թաղման համար փող խնայած տատիկն այժմ գիտակ­ցում է, որ այն աշխարհ կգնա առանց պատշաճ թաղման կարգի։ Կոոպերա­տիվ շենքի բնակիչները, որոնք վաղ էին հավաքել իրենց բնակարանների նորոգման համար, տեսնում են, որ իրենց հավաքած փողերը նույնիսկ ներ­կեր գնելուն չի հերիքի։ Աթեիզմի հիմնահարցերով զբաղվող ակադեմիկոսն այժմ ընկել է ուղղափառ երկիր։ «Լիրիկներին» արհամարհող ֆիզիկոսն արդ զրկվել է աշխատանքային պատվերից...
       Եվ բանը միայն նրանում չէ, որ մենք փոփոխությունների ոլորտը ընդլայնեցինք, դրանք դարձրեցինք մասշտաբային, մենք փոխեցինք նրանց տեմ­պը։ Մեր վրա թափվում է արտակարգ արագությամբ իրար փոխարինող իրադաձությունների հոսքը, որն արմատապես փոխում է ժամանակի մեր ընկալումը։ Նախորդ սերունդների համեմատ մենք կյանքը «զգում ենք» միանգամայն այլ կերպ։
        Փորձենք փոքր-ինչ երևակայել,պատկերացնենք մի իրադրություն, միջ­նադարյան ասպետը մրցախաղի ժամանակ հանդիպել է մի գեղեցկուհու և սիրահարվել է նրան։ Ձգտելով փոխադարձ սիրո՝ նա գեղեցկուհուն գրում է կրքոտ ուղերձներ, և սուրհանդակը, մեծ խորամանկություններով հաղթա­հարելով հանկարծակի առաջացող բազում խոչընդոտներ, նամակները հասցնում է այդ տիկնոջ ամրոց, որը գտնվում է թագավորության մյուս ծայ­րում։ Պատկերացնում եք, թե որքան ժամանակ կանցնի, մինչև այդ նամակ­ները գեղեցկուհուն կհասնեն, և նա մերձավորներից թաքուն ծանրութեթև անելով՝ կգրի իր պատասխանը, որն ավելի մեծ զգուշավորությամբ կուղարկի սիրեցյափն։
         Այս շրջանում զգացմունքները կարծես թե մահանում են։ Մարդիկ ընդու­նակ են աոաջին հանդիպման ժամանակ առաջացած հոգեվիճակը բազում անգամ վերապրելու... Անփոփոխ է մնում այն իրավիճակը, որի մեջ գտնվում են մեր հերոսները... Տեղեկությունները, որոնք կարող էին փոփոխել նրանց զգացմունքները, տեղ են հասնում դանդաղորեն։ Նման սիրավեպը կարող է տարիներով երկարել՝ ըստ էության բոլորովին չզարգանալով։
         Միջնադարյան դժբախտ սիրահարները ավեփ մեծ շանս ունեն մեռնելու իրենց սիրո Փոխադարձության մասին լուր ստանալուց առաջ, քան մեր ժա­մանակակիցները։
        Այժմ, բջջային հեռախոսի, փոստի և կապի այլ միջոցների դարում մեր սի­րահարները երկարուձիգ հուզումներ ապրելու կարիք չունեն, քանի որ առա­ջին հանդիպմանը սրընթացորեն հաջորդում են երկրորդ, երրորդ հանդիպում­ները... տեղի են ունենում նորանոր իրադարձություններ, և հաճախ նրանք ժամանակ չեն ունենամ սեփական զգացմունքները վերահսկելու համար։
        ժամանակակից մարդու ճակատագիրը քիչ է նման իր ծնողների ճակա­տագրին։ Սերունդներին բաժանող անդունդն արագորեն խորանում է։ Այ­սօր այն ինձ բաժանում է իմ հորից, վաղը՝ կրտսեր եղբորիցս։ Նախորդ դա­րերում կյանքը շատ դանդաղ ընթացք ուներ։ Մեր գեղեցկուհու պատմությու­նը կարող էր պատահել նաև նրա տատիկի, ինչպես նաե թոռնուհու հետ։ Կյանքի չափավոր ռիթմը սերունդներին իրար էր միացնում ամուր կապերով , թույլ չտալով, որ  «ժամանակի կապերը» կտրվեն իրարից։
         Փոփոխությունների տեմպն արագացնելով՝ մենք ընդմիշտ կտրվում ենք անցյալից, հրաժարվում նախկին մտածելակերպից, զգացմունքներից, կյանքի փոփոխվող պայմաններին հարմարվելու նախկին հնարներից։ Հենց դա էլ կասկածի տակ է դնում հարմարվելու, նոր միջավայրում վերապրելու հնարավորությունը: Կարո՞ղ է արդյոք մարդը հարմարվել ստեղծված նոր կանոններին։
         Կյանքի տեմպերի կտրուկ արագացումը գնալով ավեփ քիչ է տեղավոր­վում մարդկային նորմալ գոյատևման շրջանակների մեջ, նրաա ճնշման տակ հսարակության բոլոր հիմնարկները խարխլվում են։ Բայց փոփոխություն­ների տեմպերի արագացումն ավելի քայքայիչ ազդեցություն է թողնում մեր հոգեբանության վրա, այն խախտում  է ներքին հավասարակշռությունը, փո­խում է մեր մտածելակերպն ու կյանքը։
       Արդյունքում՝ արտաքին արագացումը վերաճում է ներքին արագաց­ման։ Փոփոխությունների արագացումը կրճատում է կենսական իրադրու­թյունների տևողությանը/ժամանակի որոշակի կտրվածքում ժամանակա­կից մարդը հարկադրված է վերապրել շատ ավելի կենսավիճակներ, քան նրա նախնիները։ Դա քայքայիչ ազդեցության է թողնում նրա հոգեբանու­թյան վրա: Պլանավորելով սոցիալական նորամուծություններ, լրջորեն քն­նելով հնարավոր հասարակական վերափոխումների մանրամասները՝ անհասժեշտ է հաշվի առնել նաև նշված երևույթի ախտանիշները ևս, մի բան, որ հստակորեն պարզաբանված է մշակաթաբանաթյան մեջ։ Կատարյալ ան­տարբերությունը դեռևս չի նշանակում խաղաղ ողջախոհության, իսկ հոգե­բանական ընդարմացումը բոլորովին չի համընկնում նորամուծությունները հնազանդորեն ընդունելու հետ։
 
Գուրևիչ Պ, Մշակութաբանություն, Երևան,  2002, էջ 6-11:
Armenian

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 498824
  • Բոլոր այցելուները: 41984
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 292
  • Ձեր IP-ն: 54.81.76.247
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52