Խաչքարեր

Սեպագրեր

Վիմագրեր

You are here

Զաքարիա Քանաքեռցին նկարագրում է 1679 թվականի երկրաշարժը

Մասնակիցը եղի՛ր մեր հետաքրիր արշավներին

        1128 (1679) թվի հունիս ամսի 4ին աստվածասաստ բարկությունը իջավ Արարատյան երկրի վրա, 
քանզի Աստված բարկությամբ նայեց իր արարածներին:
 Համբարձման երկրորդ շաբաթից հետո օրվա երրորդ ժամին հանկարծակի երկիրը գոռաց ինչպես ամպերը. 
գոռալուց հետո ահավոր թնդումով շարժվեց: 
        Արարատյան երկիրը առհասարակ դողում ու երերում էր ըստ խոսքի, թե ո՞վ է նայում երկրին եւ նրան 
դողացնում եւ թե երկրի հիմքերը տատանվում էին: Այս երկրաշարժը եկավ Գառնու կողմերից, փլվեցին բոլոր
 շինվածքները, գեղեցկահարկ բնակարանները, վանքերը, եկեղեցիները: Հետեւյալ եկեղեցիներն են ավերվել 
Աղջոց վանքը , Այրիվանքը , Հավուց թառը , Տրդատակերտը , Խոր Վիրապը , Ջրվեժը , Ձագավանքը
Երեւանի երեք եկեղեցիները, Նորագավիթը , Նորագեղը , Ձորագեղը, Նորքը, Գամրեզը , Երեւանի 
բերդը հիմքից խորտակվեց, մզկիթ ու մինարեներ:
      Շատ տեղերում աղբյուրներ բխեցին, բազմաթիվ աղբյուրներ խցվեցին: Փլվեցին քարափներ, լցվեցին 
առուներ, արգելվեցին ջրերի հոսանքներ: Քանդվեցին բազմաթիվ գյուղեր: Քանաքեռ գյուղում մի
 հավաբուն անգամ չմնաց: Զարմանալին այն էր, որ նույն Քանաքեռում մի տան մեջ փլվեցին 
չորս պատերը, իսկ տանիքը չորս սյուների վրա անշարժ մնաց, ինչպես օդից կախված: Երկրաշարժը 
հասավ մինչեւ գյուղաքաղաք Կարբի, որտեղ երեք մարդ մեռավ: Օհանավանքի Սուրբ ուխտում 
փլվեցին բոլոր գեղեցիկ ապարանքները, իսկ եկեղեցինխախտվեց, մենք հազիվ ազատվեցինք մահից: 
Իսկ նրանք, որ հողի տակ մնացին, ինչքան որ կարողացան հանել, հանեցին, իսկ ինչ չկարողացան, 
գերեզման եղան նրանց համար նրանց տները: Մեռելները ավելի շատ էին, քան ողջերը: Չնայած 
ամեն տեղ չկարողացան իմանալ մեռյալների (թիվը), բայց իմ հայրենի գյուղ Քանաքեռում հաշվեցին
 հազար երկու հարյուր քսանութ: Ոչ շուն մնաց, ոչ կատու, ոչ հավ:
     Երկրաշարժը տեւեց մինչեւ հոկտեմբեր ամիսը: Ամեն օր երկիրը գոռում էր, օր կար երեք, օր կար չորս, 
օր կար հինգ անգամ, ապա սկսվում էր երկրաշարժը: Սակայն վնասը առաջին օրը եղավ: Ովքեր
 կենդանի մնացին, կարպետե վրաններով բնակվում էին այգիներում, պարտեզներում, անշեն տեղերում:
1%D5%A3%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6.%20%D5%80%
D5%A1%D5%B5%D5%B8%D6%81%20%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B4%D5%B8%D6%82%
D5%A9%D5%AB%D6%82%D5%B6

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 298959
  • Բոլոր այցելուները: 26093
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 269
  • Ձեր IP-ն: 54.145.124.143
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52