Խաչքարեր

Սեպագրեր

Վիմագրեր

You are here

Թե ինչպես է Րաֆֆին գրել Բայազետի հրդեհի տեսարանը «Խենթը» պատմավեպում: Պատմում է Ա. Քալանթարը:

      Շատերն են կարդացել Րաֆֆու «Խենթը» : Պատմավեպի սկզբանմասը մեծանուն գրողը նվիրել Բայազետի պաշարմանը: Ընթերցելով այդ հատվածը, մարդ զգում է պատերազմի մահաբեր շունչը: Եվ հատկապես սոսկալի է հրդեհի դրվագը, որին և նվիրված է այս նյութը: Իրականում Րաֆֆին այդ հրդեհը նկարագրելիս օգտվել է Թիֆկլսում բռնկված հրդեհի տեսարանից, որին պատահամբար ականատեսն է եղել, ինչի մասին և  պատմում է  «Մշակի» խմբագիր Արշատես Քալանթարը (1834-1913 թթ.): Լսենք նրան:
         Րաֆֆիի հետ ես ծանոթացա 1879 թվի դեկտեմբեր ամ­սին։
          Նոր ավարտած իմ կրթությանը Պետրոսյան երկրա­գործական ակադեմիայում և մի քանի ամիս Ռուսաստանում գիտական ճանապարհորդություններ կատարելուց հետո, ես վերադառնամ էի  հայրենիք,  Թիֆլիսի  վրայով։
         Ծանոթությունը տեղի ունեցավ «Մշակի խմբագրա­տանը։
          Գր. Արծրուինն ծանոթացնելով ինձ Րաֆֆիի հետ հաղորդեց, որ Րաֆֆին վերջացրել է իր մի նոր վեպը, որը  պետք է լույս տեսնի «Մշակում», բայց նախքան տպվելը Րաֆֆին ցանկանում է կարդալ իր վեպը խմբագրությանը` մոտ  անձերի   շրջանում։ Ասելով այդ՝ Արծրանին հրավիրեց ինձ ևս գալ երեկո­յան խմբագրատուն,  միասին լսելու  Րաֆֆիի  վեպը։
        «Մշակի» խմբագրատունը այն ժամանակ զետեղված էր նախկինում Արծրունու գալլերեայում, Դվորցովայա փողոցի վրա, և խմբագրատան, լուսամուտները նայում էին դեպի  փողոց։
        Նշանակված ժամին ես խմբագրատանն էի։
          Այնտեղ սպասում էր Գր.Արծրունին, իր տիկնոջ հետ միասին։ Եկան Հ. Տեր-Մարկոսյանը և Հ. Տեր-Գրիգորյանը,, Ա.   Մամյանը,  Մ.  Սաղաթելյանը։
           Րաֆֆին տետրը  ծրարած պահել էր  ձեռքին։ Սկզբում տեղի ունեցավ զրույց աոօրյա հարցերի  մա­սին։ Եվ հազիվ պատրաստվում էինք լսելու վեպի ընթերցա­նությունը, որ հանկարծ լսվեց աղմուկ փողոցի կողմից և մի ինչ-որ օտարոտի իրարանցում։
         Մենք վազեցինք դեպի լուսամուտը 7 տեսանք, որ կրակ է ընկել մի խանութ՝ դիմացի տան ստորին հարկում։
        -Նալամբեկյանների    խանութն է այրվում,— բացականչեցին շրջապատողները։ Հրդեհը սկսեց  ծավալվել։ Խանութի մեջ այրվում էին իրերը։ Մի քանի ժամանակից հետո լսվեցին պայթյուններ։ Գր. Արծրանին դարս վազեց կարգադրություններ անե­լու, որպեսզի իր տանը գտնվող հրաշեջ գործիքը պաշտպա­նի տանը  հրդեհի  տարածման դեմ։
         Բարձրացան խմբագրատուն մի քանի կողմնակի մար­դիկ և բացատրեցին, որ մագազինը   անհայտ   պատճառից կրակ է ընկել։ Պայթյունների մասին հայտնեցին, որ մագա­զինում եղել են զենքի    պարագաներ,    որոնք    բռնկվել ենհրդեհից։
          Րաֆֆին և ես կանգնած էինք միասին լուսամատի առաջ և դիտում էինք հրդեհի զարգանալը։ Հրեղեն լեզուները ձգվում էին վերն, և լիզում էին պատերը։ Մենք    ցույց էինք տալիս միմյանց  հրդեհի  այս և  այն  նոր   նվաճումները։
           Մեր շրջապատողները թեև հանգստացնում էին տիկին Արծրանուն, թե հրդեհը չէ կարող տարածվել և չէ կարող անցնի գալերեային, բայց որոշ աստիճան երկյուղ պատել էր բոլորին։
         Արծրունու հրշեջ գործիքը ողողում էր ջրով Արծրանու տան պատերը և թույլ չէր տալիս, որ պատերը չափազանց տաքանան։
        Շուտով եկան   հրդեհաշեջները   և  սկսեցին  եռանդունկերպով հանգցնել կրակը։
        Այլևս տրամադրության չմնաց լսելու Րաֆֆիի վեպը։  Վճռվեց հետաձգել ընթերցումը մինչև հաջորդ երեկո։
         Հրդեհը վերջացավ, Գր. Արծրունին և տիկինը հանգստացան։ Փոքր-ինչ զրույց արինք հրդեհի վնասների և  նրա բռնկման ենթադրությունների մասին և ցրվեցինք։
         Հետևյալ  երեկո   նորից   հավաքվեցինք։
        Րաֆֆին խոսեց ինձ հետ երեկվա հրդեհի մասին և  ասաց.
      — Ես օգտվեցի կրակի տեսարանից ավելի լավ խմբա­գրելու և ավելի համապատասխան բառեր գործածելու Բայազետի   հրդեհի   տեսարանում։
Նրա  վեպը   «Խենթն»   էր։
Րաֆֆին ժամանակակիցների հուշերում, Երևան, 1986:

Ավելորդ չհամարեցի նաև կից տեղադրել հրդեհի տեսարանը:

         Այստեղից տեսնվում էր քաղաքը, որ ներկայացնում էր մի սոսկալի տեսարան: Նա լուսավորված էր, կարծես, մի մեծ տոնախմբության համար: Լուսավորված էին և քաղաքի շրջակա բարձրությունները: Կատարվում էր մարդկային անգթության եղեռնական տոնը: Դա գազանների մի տոն էր, որ հանդիսացնում էին մուսուլմանները: Տարտարո՛սը, միայն տարտարոսը, իր կրակի բոցերով, իր չար ոգիներով և իր բոլոր զարհուրանքով կարող էր պարծենալ մի այսպիսի անգթության առջև: Այրվում էին հայերի տները: Յուրաքանչյուր տան լուսամուտներից և դռներից հոսում էին, կարծես, հրեղեն գետեր, և խառն ծխային թանձրության հետ, բարձրանում էին օդի մեջ, սփռելով դեպի ամեն կողմ կայծերի հորդ և առատ հեղեղ: Հրդեհը հետզհետե սաստկանում էր, ճարակելով հայերի ամբողջ թաղը: Այժմ տների կտուրներից դուրս էին ցայտում հրեղեն լեզուներ: Վառված գերանները խորտակվում էին, և ամբողջ կտուրը դղրդալով, գոռգոռալով փուլ էր գալիս, և հրակեզ վերմակով ծածկում էր բնակիչներին, որոնք ամեն կողմից կրակով փակված լինելով, դուրս գալու հնար չունեին: Թշվառ զոհերի աղաղակների և հառաչանքների ձայները խառնվում էին բոցերի որոտմունքի հետ, որոնք վիթխարի վիշապների նման գալարվում էին և պտտվում էին օդի մեջ, տարածելով դեպի ամեն կողմ մի սարսափելի լուսավորություն: Այդ լուսավորության մեջ, որպես մի հսկա պանորամայի մեջ, մինը մյուսի ետևից հանդիսանում էին ավելի և ավելի զարհուրելի պատկերներ: Մուսուլմանները կոտորում էին հայերին... կոտորում էին կրակից դուրս փախչողներին, չխնայելով ոչ սեռի և ոչ հասակի... Մանկահասակ աղջիկներին, ծամերից բռնած քարշ էին տալիս տներից... Ամեն կողմից լսելի էին լինում ցավալի աղաղակներ... Բայց թշվառների լացը և արտասուք

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 498907
  • Բոլոր այցելուները: 41984
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 292
  • Ձեր IP-ն: 54.81.76.247
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52