Խաչքարեր

Սեպագրեր

Վիմագրեր

You are here

Շահնշա Զաքարյանի գանձերը....

Մասնակիցը եղի՛ր մեր հետաքրիր արշավներին

          1236 թվականին մոնղոլական բանակը, այս անգամ Չաղատայի գլխավորությամբ, երկրորդ անգամ են ներխուժում Հայաստան: Բանակելով  Մուղանի դաշտում նրանք սկսում են իրենց հարձակումները Հայստանի և հարակից տարածքների վրա: Կիրակոս  Գանձակեցին պատմում է, որ մոնղոլները վիճակահանությամբ որոշեցին, թե որ ուղությամբ որ զորահմարամանատրը պիտի հարձակվի: Չաղատա նույինին բաժին հասավ Լոռին:

         Չաղատան, տեղեկանալով Լոռե քաղաքի ամրության,  և որ գլխավորն է, հարստության մասին, վերցնում է մի ընտիր զորամաս ու պաշարողական մեքենաներ և գալիս պաշարում է քաղաք-ամրոցը: Քաղաքի իշխան Շահնշա Զաքարյանը, որը Զաքարե Զաքարյանի որդին էր, վերցնում է ընտանիքին ու փախչում է, քաղաքի պաշտպանությունը հանձնելկով աներորդիներին: Սակայն, վերջիններս լինելով ցուփ ու շվայտ կյանք վարող անձնավորություններ, հույսը դնում են պարսպի ամրության վրա, ոչինչ չեն ձեռնարկում քաղաքի պաշտպանությունը կազմակերպելու համար:

        Թշնամուն հաջողվում է գրավել  քաղաք-ամրոցը: Մոնղոլները, մտնելով Լոռե, սկսում են սովորական դարձած սպանությունները և թալանը: Այստեղ ամենահետաքրքիրը  Շահնշահի ունեցվածքի մասին տեղեկությունն է, որը հաղորդում է նույն Կիրակոս Գանձակեցին.

         Մոնղոլները  «գտան նաև Շահնշահ իշխանի գանձերը. սա զրկել ու կողոպտել էր իր հպատակներին և այնտեղ ստեղծել էր խիստ ու ամուր մի գանձատուն, որ ոչ ոք չէր կարող տեսնել, քանզի հորի բերանը այնքան նեղ էր արել, որ միայն լցնելու համար էր պիտանի, իսկ հանելու համար՝ այլևս ոչ»:

         

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 298958
  • Բոլոր այցելուները: 26093
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 269
  • Ձեր IP-ն: 54.145.124.143
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52