Խաչքարեր

Սեպագրեր

Վիմագրեր

You are here

Սեբեոսը Սմբատ Բագրատունու մասին

       595 թվականին Բյուզանդական անօրինականության դեմ  իր համախոհների հետ ոտքի է ելնում Սմբատ Բագրատունին,: Ճնշելով ելույթը, Մորիկ կայսրը որոշում է պատժել Սմբատ Բագրատունուն: Լսենք Սեբեոսին:
    « Սա հաղթանդամ այր էր՝  գեղեցիկ տեսքով. բարձրահասակ ու լայնալանջ, ուժեղ ու ջղուտ մարմնով։ Անձնյա էր ու պատերազմող և շատ պատերազմներում էր ցույց ավել իր քաջությանն ու զորությունը։ Ահա նրա զորությունը, երբ սա ամեհի ու հզոր երիվարի վրա անցնում էր խիտ անտաոով և զորավոր ծառերի տակով,  ձզվելով բոնում էր ծառի ճյուղից և ազդրերով ու ոտրերով ամուր գրկելով երիվարի մեջքը ազդրերով րարձրացնամ էր գետնրց, մինչև որ ամ­բողջ զորքը տեսնելով զարմանքից ահաբեկվում էր։
      Եվ արդ մերկացնելով նրան և վարտիք հագցնելով գցեցին գազանամարտի, որ կեր դառնա գազաններին։
Եվ նրա վրա արձակեցին մի արջ։ Եվ եղավ երբ արջը հարձակ­վեց նրա վրա, նա բարձրագոչ աղաղակեց և ընթացավ արջի վրա ու իր բռունցքով խփեց ճակատին և տեղնատեղը սպանեց նրան։
      Երկրորդ անգամ նրա վրա արձակեցին ցուլը։ Իսկ նա բռնեց ցլի եղջյուրներից.... և հզորի աղաղակր..., երբ ցուլը մարտում հոգ­նեց, Սսբատը վիզը ոլորեց և ջարդեց գլխի երկու հղջյարներր. ցուլը թուլացավ և հետ-հետ գնալով՝ փախավ։ Իսկ նա հետաւցնդելով՛ բռնեց նրա պոչն ու մի ոտքի կճղակը և սլոկեց կճղակը, որը մնաց իր ձեռքին. Եվ ցոլը նրանից փախավ գնաց՛ մի ոտքն անկճղակ։
       Երրորդ անգամ նրա վրա առյուծ արձակեցին։ Եվ եղավ՛ երբ առյուծը հարձակվեց նրա վրա, Տիրոջ կողմից նրան այնպես հա­ջողվեց, որ բռնելով առյուծի ականջից՝ հեծավ նրան։ Եվ իսկույն բռնելով շնչափողից՝ խեդղեց առյուծին ու սպանեց։ Աշխարհը լցվեց բազմամարդ ամբոխի աղաղակով, նրա համար ներում էին խնդրում թագավորից։
      Մարտում հոգնած՝ նա նստեց սպանված առյուծի վրա, որ մի փոքր հանգստանա։ Այդ ժամանակ նաև թագավորի կինը ընկավ նրա ոտքերր. խնդրեց ներում շնորհել նրան, քանի որ առաջ այդ մարդը սիրելի էր թագավորին ու նրա կնոջը, և թազավորը  նրան Սմբատին իրեն որդեգիր էր համարել: Նա. զարմացած այդ մար­դու հզորության ու տոկունության վրա և լսելով կնոջ ու ողջ պալա­տականների պաղատանքները, հրամայեց ներում շնորհել նրան»։

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 498810
  • Բոլոր այցելուները: 41983
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 292
  • Ձեր IP-ն: 54.81.76.247
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52