You are here

Րաֆֆու նամակը Սուքիաս արք․ Պարզյանին

        Րաֆֆին 1880 թվականին հրատարակության պատրաստ ունենալով «Կայծեր» վեպը, տպագրության ծախքերը ապահովելու նպատակով դիմել է Ռուսաստանում և Ռուսաստանից դուրս գտնվող հայ գրական և հասարակական մի շարք գործիչների՝ «Կայծեր» վեպի համար բաժանորդագրվելու։ Այդ նպատակով նա նաև նամակներ է գրել նաև Էջմիածինի սինոդի անդամ Սուքիաս արքեպիսկոպոս Պազյանին։
        Ս․ արք․ Պազյանը Էջմիածնում է անց է կացրել «Կայծեր» վեպի բաժանաորդագրությունը, սակայան այդ գործում դժվարությունների հանդիպելով, խորհուրդ է տվել Րաֆֆուն՝ շտապեցնել վեպի առաջին հատորի հրատաևրակությունը, որը պետք է նպաստեր վեպի տարածմանը։  Սակայն մեծ վիպասանը նյութական շատ ծանր վիճակի մեջ լինելով, անկարող էր Ս․ Պարզյանի խորհուրդը կատարելու , և այդ պատճառով «Կայծեր»-ի առաջին հատորի հրատաևրակությունը ձգձգվում է մինչև 1883թ, իսկ երկրորդ հատորինը՝ մինչև 1887թ․։
Ստորև բերվող նամակում Րաֆֆին դառնությամբ հիշում է հայ գրողի անապահով, մուրացիկ վիճակը, որի առաջ անցյալում կանգնած է եղել հայ գրողը իր ստեղծագործությունները լույս աշխարհ հանելու ժամանակ։
          Րաֆֆին որպես փաստ նշում է իր «Փունջ»-ի հրատարակությունից կրած նյութական վնաստ, որի պատճառով ընդհատել է «Փունջի» հրատակարության աշխատանքը։ Չնայած այդ բոլորին, մեծ վիպասանը չի ուզում կանգնել ոչ մի դժվարության առաջ և ամեն կերպ պայքարում է , որ շուտ լույս ընծայի «Կայծեր» վեպը, նկատի ունենալով, որ վեպը արծարծում է հայկական հարցը և վեպը լուշանալու դեպքում չէր կարող ունենալ այն ազդեցությունը հայ հասարակության վրա, ին նա կունենար 80-ական թթ․, երբ Վանում սկսվե; էին հուզումներ թուրքական բռնապետության դեմ։
 
Հատված Րաֆֆու նամակից․
       «Ճշմարիտ կասեմ Ձեզ, Սրբազան հայր, որ մեծ բարոյական տանջանք է պատճառում ինձ այս եղանաով գիրք տպագրելը։ Մինչև ուրիշ ազգերի մեջ հեղինակը մի գիրք գրելով իր ամբողջ կյանքը ապահովեցնեւմ է, մենք ստիպված ենք մուրացկանություն անել, դրան և նրան ձանձրացնել, փող հավաքել, որ գոնե մեր աշխատությունը լույս տեսնե, և ուրախ ենք լինեւոմ, երբ նյութապես չենք վնասվում։
         Ես «Փունջի» հրատաևրակության շարունակությունը թողեցի, որովհետև բավականին վնասվեցա։ Եվ եթե «Կայեծրը» չշոշափին մի քոանի նշանավոր ժամանակակից խնդիրներ, ես երբեք չէի հանձն առնի այժմ տպագրել։ Բայց մտածեցի, որ մի քանի տարուց հետո այդ աշխատությունը չի ունենա այն ազդեցությունը, որ այժմ կարող է ունենալ։
Ես ուրիշ մխիթարություն չունիմ, և չեմ կարող էլ սպասեմ, այսքանը բավական է, որ բարեկամների մի փոքր թիվ համակրում է իմ գործունեությունը։ Գուցե ապագան այլ կերպ կվարվի, բայց այն ժամանակ ուշ կլինի։
         Ընդունեցեք իմ խորին հարգանքը։
 
«Սովետական գրականություն», 1955, N11․
 
 

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 1415466
  • Բոլոր այցելուները: 102052
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 327
  • Ձեր IP-ն: 18.206.177.17
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52