Խաչքարեր

Սեպագրեր

Վիմագրեր

You are here

Պապ թագավորի մասին, թե ինչպես երես դարձրեց Հունաց թագավորից։ Եվ ինչպես սպանվեց հունաց զորքից

Մասնակիցը եղի՛ր մեր հետաքրիր արշավներին

           Պապ թագավորի սպանությունը Հայոց պատմության ամենաողբերգական դրվագներց մեկն է․ Տակավին երիտասարդ տարիքում Պապը կարողացավ իրեն դրսևորել որպես հմուտ  դիվանագետ և քաջարի զորավար։  Ցավոք, նա չկարողացավ երկար կառավարել Հայեց աշխարհը և զոհ գնաց Հռոմական կողմից  կազմակերպած դավադրությանը։ Պատմաբաննները,  ոչ անհիմն, ենթադրում են, որ Պապի սպանությանը մասնակից է եղել նաև Մուշեղ Մամիկոնյանը։

        Հետաքրքրական է Պապի սպանության Բուզանդի նկարագրությունը։ Վերջինս լինելով մոլի եկեղեցական, նրա շահերի ջերմեռանդ պաշտպան, մի տեսակ բավականությամբ է նկարագրում սպանության ամեն մանրամասնություն, կարծես դրա մեջ փորձում է արդարություն տեսնել, վրեժը լուծել Պապից հակաեղեղեցական գործունեության համար։  Բուզանդի նման վերաբերմունքը այլ թեմա է, միայն լսենք նրան....

          Եվ Պապ թագավորը իր միտքբ ծռեց ու սիրտը շուռ տվեց Հունաց թագավորից և կամեցավ սեր ու միաբանություն հաստատել Պարսից թագավորի հետ. սկսեց իրեն թիկունք դարձնել Պարսից թագավորին, նրա մոտ պատգամավորներ ուղարկեց միաբանության հաստատելու  համար։ Հետո պատգամավորներ էր ուղարկում Հունաց թագավորի մոտ, թե «Կեսարիայի հետ ուրիշ տասը քաղաք մերն են եղել, ետ տուր. Ուոհա քաղաքն էլ մեր նախնիքն են շինել, ուստի եթե չես ուզում, որ  խռովություն ծագի (մեր մեջ)՝ ետ տար, հակաոակ դեպքում մեծ պաաերագմ կծաղի մեր մեջ»։ Թեպետ Մուշեղը և Հայոց բոլոր իշխան­ները շատ հորդորեցին թագավորին, որ Հունաց թագավորաթյան հետ իր ուխտը չխզե՝ նրանց  չլսեց և հայտնի կերպով ցույց տվեց իր թշնամությունը Հանուց թագավորի հետ։

          Իսկ Հու նաց իշխաններն ու զորքը ղեո Հայոց աշխարհումն էին, իշխաններից մեկի անունը Տերենտ էր, մյասինր Ադե։ Եվ Հունաց թագավորը գաղտուկ մի ղեսպան ուղարկեց

Ահա թե ինչպես է նկարագրում հռոմեացի պատմիչ Ամմիանոսը.

Այսպիսի անարգ նենգությամբ, դյուրահավատությունը խարդավանվեց. օտարականի արյունը փրփրելով թափվեց շքեղ սեղանածածկոցների վրա՝ դեմ հանդիման հյուրասիրության աստծո հյուրընկալության ժամանակ, որը նույնիսկ Եվքսինյան Պոնտոսի կողմերում խղճամիտ երկյուղածության է արժանանում, և այուհետև ճաշկերությու մասնակիցները չափից դուրս հագեցված, բոլորովին սարսափահար եղան և փախան...

Թարգմանությունը՝ Հակոբ Մանանդյանի

Հայաստանում եղած իր գորքերի     իշխանների   մոտ  և  հրաման     տվեց՝  Հայոց     Պապ     թագավորին սպանել ։ Երբ Հունաց իշխաններն Հայաստանում այս հրամանը ստա­ցան իրենց թագավորից՝ հարմար դեպքի էին սպասում, որ Հայոց  Պապ թագավորին սպանեն։ Պատահեց մի հարմար ժամանակ, երբ Հունաց զորավարները, Տերենտն և Ադեն, իմացան, թե Հայոց Պապ թագավորը մենակ է,– երբ Հայոց մեծամեծներն ու գորքը այնտեղ չէին ե Պապ թագավորի բանակը գտնվում էր Բագրևանդ գավառում, Խու կոչված տեղում մի դաշտում, իսկ Հունաց գորքերի բանակը գտնվում էր  Հայոց թագավորի բանակին մոտ—ապա Հունաց զորավարները փառավոր հացկերույթ սարքեցին և Հայոց մեծ թագավոր Պապին ընթ­րիքի հրավիրեցին մեծ պատվով՝ համաձայն նրա արժանավորության, ինչպես թագավոր մարդու հրավիրում են փառավոր հացկերոոթի. ամենայն կազմել պատրաստել   էին։

         Պապ թագավորը ընթրիքի գալով՝ մտավ ու բազմեց կերուխումի։ Եվ երբ թագավորը մտնում էր Հունաց Տերենտ գորավարի խորանը՝ լեգեոնի ասպարակիր գինվորները, ձեոներին վահան, գոտիներամ սակր, ներսը, խորանի պատերի մոտ, շուրջը  պատելով պահպանում էին. նույնպես և (խորանից) դուրս պատրաստ կանգնած էին լավ սպառազինված, իսկ վրայից սովորական զգեստ հագած (զինվորներ)։ Իսկ Պապ թագավորն իր խելքով այնպես էր կարծում, թե իրեն պատվելու համար են այդպես անում։ Եվ մինչ ընթրիքի ժամանակ նա ուտում էր՝ սակրավոր   գորքը   նրա           հետևը   կանգնած   նրան   ամեն   կողմից      պատում էին։  Երբ սկսեցին խմել՝ ուրախության աոաջին բաժակը մատուցին Պապ թագավորին և իսկույն հնչեցին թմբուկներն ու սրինգնե­րը, քնարներն ու փողերը իրենց ներդաշնակ ձայներով։ Վահանավոր զորքին հրաման տվին, և մինչ Պապ թագավորը ուրախության գինին բոնած էր մատներով և նայում էր գուսանների խմբին, մինչ ձախ ձեռ­քը արմունկին հենած՝ մատներամ բոնած ուներ ոսկե թասը, իսկ՝ աջ ձեոքը դրել էր նրանի կոթին, որ կապած ուներ աջ ազդրին, մինչ բաժակը բերանն  էր տարել որ  խմե, իսկ աչքերով հառած նայում էրր գուսանների զանազան խմբերին՝ Հունաց զորքերին աչքի ակնարկով նշան էր արվում, և երկու սակրավոր զինվորները, որ  հետևից կանգ­նած էին սպասավորության ոսկեպորտ վահաններով՝ հանկարծորեն միասին սակրերը բարձրացնելով զարկում էին Պապ թագավորին, մեկը ուղիղ վիզն էր կտրում, մյուս սակրավորը զարկում էր աջ ձեռքի թաթին,  որ դրված էր նրանի  կոթի վրա, կտրում և դեն էր ձգում։ Պապ թագավորը տեղն  ու տեղը  ընկնում էր  բերանքսիվար. թասով ՛գինին, պարանոցից հոսող արյունը և նրա մարմինը միասին ընկնում էին  սեղանի վրա։  Պապ  թագավորն անմիջապես    մեռնում  էր։ Եվ երբ սեղանատանը աղմուկ և շփոթություն  ընկավ՝ Անձևացյաց գավառի տեր Գնելը բազմած տեղից վեր կացավ, սուրը քաշեց և սպանեց զինվորներից մեկին, որ խփել էր թագավորին։  Այն ժամանա Հունաց Տերենտ զորավորը իր սուրը հանելով խփում էր և Գնելի գլխից սկավառակը կտրելով աչքարի վրա էր շուռ տալիս։ Եվ ուրիշ ոչր ոք ոչինչ չհանդգնեց ասել նրանց ոչ մի խոսք։

Փավստոս Բուզանդ, Երևան, 1987, էջ 353-357։

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 300095
  • Բոլոր այցելուները: 26309
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 270
  • Ձեր IP-ն: 66.249.69.235
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52