You are here

Մոլորեցուցիչ Դավիթի մասին

          Աշխարհի վերջը մոտեցել է, այդ պատճառով նեռի ճանապարհ բացողները շատացել են, ինչպես նախօրոք ասաց կենարարը, թե՝ «Վախճանի մոտ մեջտեղ կգան սուտ քրիստոսներ ու սուտ մարգարեներ դիվական հրաշքներ ու հրաշագործություններ ցույց տալու, մինչև որ մոլորեցնեն, եթե հնարավոր լինի, նաև ընտրյալներին»
          Արդ՝ հայոց վեց հարյուր իննսունինը թվականին (1250 թ.) այսպիսի բան տեղի ունեցավ։ Լուր տարածեցին, թե Խաչենի  սահմաններում կարկուտ եկավ, և կարկուտի հետ խառը բազմաթիվ թզաչափ ձկներ թափվեցին երկրի վրա։ Մենք առաչոք չտեսանք, բայց շատերը կային, որ հավատացնում էին, թե ականատես են եղել։ Սրանց հետ առասպելանման խոսքի մի այլ կցմցանք էլ էին ասում, թե Գեղամա ծովի  Սևանի ափին Կոթ անունով մի ավան կա. այն գյուղի սահմաններում լեռան մոտ մեռած կիսաթաղ մի հսկայաձև մարդ գտան, որ ուներ նոր հագուստներ ու նոր կոշիկներ, սրտի դիմաց ծակ կար, որպես թե խոցված էր նիզակով, իսկ վրան մի քիչ բամբակ։ Եվ երբ բամբակը վերցնում էին, արյունը սաստիկ ցայտում էր նրանից, իսկ երբ դարձյալ բամբակը վրան էին դնում, արգելում էր արյունը։ Եվ եթե ուրիշ նոր բամբակ էին դնում, բայց ոչ իրենը, արյունը նույնպես հոսում էր, մինչև որ նախկինն էին դնում։ Այս բանը շատերն էին շաղակրատում, բայց ճշմարիտ է, թե սուտ, մենք չգիտենք։ Բայց այս ստույգ կատարվեց, սույն տարին դիվական հոգուց շարժված հանդես եկավ Դավիթ անունով խաբեբայի մեկը՝ նմանվող մոլորեցուցիչներ Հուդային   և    Թևդին։
       Գեղարքոլնյաց ծովի սահմաններում՝ Խաչենի կողմը՝ Հանդաբերդ ամրոցի մոտ, ուր Ջերմուկն է, Ծար անունով մի գյուղ կա։ Այստեղ էր այս չքավոր ու աղքատ մարդը, որ պահում էր գյուղի ջրաղացը, և դրանով կերակրվում էին ինքը, կինը և որդիները։
     Մի գիշերր սատանան լույսի կերպ առած երևաց նրան և հանդգնեց ասել, թե  եմ Քրիստոսը և եկա քեզ դարձնելու ինձ քարոզիչ, ամեն կողմից քեզ մոտ մարդիկ կբերեմ, և ովքեր որ քեզ մոտ գան բժշկվելու նպատակով, համարձակ ձեռքդ գիր նրանց վրա։ Եվ այդ գյուղի ձիթհանքի գերանը առ, արա խաչ և կանգնեցրու եկեղեցու դռանը։ Եվ այլ շատ խարդախ հնարներ սովորեցրեց նրան։
        Նա   սկսեց  քարոզել,  թե  Քրիստոսը   երևաց  ինձ  և  ասաց. «Փոխիր աշխարհը և բժշկություն արա»։
        Նրան հարեցին նաև ուրիշները, նրանք սկսեցին հռչակել ածած, կոչում էին Դավիթ Միայնակյաց և Սքանչելագործ: Բռնի կերպով ձիթհանքի գերանը նրա տիրոջ՛ տանից հանելով դարձրին մի բարձրաբերձ խաչ և այն կանգնեցրին եկեղեցու դռանը։ նրա համար զվարակներ ղենեցին և զվարակի մսից, ոսկորներից, խաչի տաշեղից, ջրաղացի կորեկահատերից իբրև օրհնության նշխաբներ էին տալիս բոլոր ուխտավոնեոին, որոնք գալիս էին ամեն կողմից։ Որովհետև միևնույն բանսարկուն, որ նրան հորդորեց այդ բանին,դրդեց նաև բոլոր գավառներին գնալու այն համբավին, գնում էին տղամարդիկ, կանայք, մանուկներ, մինչևիսկ քահանաներ, ազնվականներ   ու բոլոր   ախտավորներն   ու ցավագարները։
      Նա սկզբում կեղծավորաբար ոչ ոքից որևէ բան չէր առնում։ Սուտ Քրիստոսի նման այսպես էր քարոզում. «Ո՞վ եմ ես, մի աղքատ ու մեղավոր, բայց Քրիստոսը հրամայել է ինձ քարոզել։ Երկուշաբթի օրը պաս պահեցեք, մի հայհոյեք, եկեք ինձ համբուրեցեք, և թողություն կլինի ձեր ու ձեր ցեղի մեղքերին մինչև յոթ պորտ»։
Եվ երբ  դիվահարները   գալիս   էին,   առնում  էր  մի  հաստ բիր   ու   անխնայորեն   ծեծում,   ոտքերով     կոկորդները     տրորում էր  ու ասում,  «Ելիր,  շուն,  ելիր,  շուն,  Գավիթ Միայնակյացն  է քեզ հրամայում»։  Եվ այսակիր մարդկանց ասում էր. «Ահա,   այլևս   մի   վախենա,   բժշկվեցիր»։      Իսկ   նա   գնում   էր նույն չարը իր մեշ ավելի շատացած։  Ուր էլ որ գնամ, էր,  երր հարցնում   էին,  չէր  հանդգնում   ասեի  թե  չբժշկվեցի,   որովհետև   պատվիրում   էր,   թե   երբ   ասես    չբժշկվեցի,   անմիջապես  դևից  տանջանքի կենթարկվես։ Ու չնայած  նա չէր հանդգնում  ասել,  թե   չբժշկվեցի   արդյունքն  իսկ   ցույց , տալիս որ միշտ տանջվում էր։  Նրանք, որոնք նախապես ամիսն ու  շաբաթը  մեկ   անգամ  էին  կրում  տանջանքը,     նրա     մոտ գնալուց   հետո   ամեն   օր   էին   տանջվում։   Իսկ   երբ   խաղլացվով լեկրոտներտ հիվանդներն էին գնում նրա մոտ, ասում էթէ  թե    «Իմ   առաջ խաղացեք   ու   պարեցեք»։   Իսկ   նրանք   սիրով էին կատարում այդ,  քանի  որ դիվահարների այս  տեսակը   սիրում է խաղն   ու  պարը։   Նաև   ասում   էր,  «եկեք,  ինձ և  իմ   կնոջը   համբուրեցեք   ու   գնացեք,   այլևս   մի  վախենաք»։ Բորոտներին   ասում   էր՛   «Աստծուց   այդ  ցավը  բուժելու   հրաման  չկա, բայց  քանի  որ  եկել   ես ինձ   մոտ,     մեղքերիդ թողություն   եմ   տալիս»։    Կորացածների   ու   կուզիկների   համար չորս   մարդու   հրամայում  էր    երկուսը   գլից  բռնեն,   երկուսը ոտքերից   և  ասում  էր՝  քաշեցեք  և  բացեք։   Իսկ   նրանք   ուժգին  քաշում,   ճարճատեցնում   էին   մարմնի     բոլոր     հոդերը, իսկ   մարդը   սարսափելի   վայ   էր   կանչում     ցավերի      տառապանքից։  Դավիթը  բարձրանում,  տրորում  էր թիկունքն ու   մկանները,   իսկ   հիվանդը   մեռելի   նման   անշնչանում   էր, կամ  իսկապես   մեռնում  էր։   Իսկ     նա     մեռածների     մասին ասում էր  « Իրա  ժամանակը լրացել էր,   դա այլևս չէր  կարող ապրել, լավ է,   որ մեռավ,  տառապանքներից հանգստացավ»։ Իսկ  նրանց,   որ  կիսամահ  ապրում  ու չէին  բժշկվում,  ասում էր`  «Մեր հանդեպ  կատարյալ հավատ  չունեն,  այդ  պատճաով չեն   բժշկվում»։   Իսկ   այն     դիվահարներին,      որոնց     կոկորդները   տրորում   էր,   ու  նրանք մեռնում   էին;     Ասում     էր «Սա  վաղուց  մեռած  էր,  իսկ  այն,   որ   դրան     շրջեցնում   էր, դևն էր, որին այժմ հանեցի՛»։ Իսկ կույրերին ասում էր` «Լավ է  քեզ   համար    աչքե՞րդ  բանաս՛,   թե"  մեղքերիդ  թողություն տամ*  իսկ   ես  գիտեմ   քո   ժամանակը   կարճ է,  շատ  շուտով կմեռնես»։   Իսկ  նա  ասում  էր,  «Եթե  այդպես  է,  ինձ  համար լավ է, որ   մեղքերիս   թողություն   տաս»։      նրան   ասում      էր`  «թողություն եմ տվել քո մեղքերին»։
          Եվ այսպես ամենքին գայթակղում էր դեպի իրեն։ Մինչև իսկ այնքան բազմություն էր հավաքվում նրա մոտ, որ այդ չէր լինում մարդկանց համար։ Եվ որովհետև ամառ ժամանակ էր, մարդիկ ելել էին դաշտերն ու սարերը, այնտեղ էին գիշերում և բոլոր չարիքները գործում։ Այն կանայք, որոնք վախենում էին ամուսիններից, ծնողներից, զավակներից իրենց տներում շնանալ ու բոզություն անել, ուխտի պատրվակով գնում էին և ում հետ կամենում էին, համարձակ շնանում էին։ նույնպես  էլ չար տղամարդիկ էին անում, ում որ ցանկանամ էին։ Ու  գնում էին բազմաթիվ նվերներով՝ ոսկով ուարծաթով, զվարակով, ոչխարներով։ Եվ ՛գնացող եկողները չգնացողներին պախարակում ու խորշում էին նրանցից, իթր մեղավորներից ու նրա տեսությանը անարժաններից, նաև քահանաներ եկան ու հարեցին նրան ինչքի ու ցանկասիրության համար։ Եվ սպասավորում էին նրան, լվանում էին նրա ոաքերը ու ջուրը շաղ էին տալիս իրենց և ժողովրդի բազմության վրա։
      Ինքը՝ կեղծավորաբար ոչ մեկից բան չէր առնում, այլ քահանաների ու իր արբանյակների միջոցով էր վերցնում։ Գյուղի տերը պարսիկ էր և ստացվածքից իր բաժինը առնում էր, քանի որ շատ շատերը տանում և սիրով տալիս էին։ Իսկ եթե վարդապետներից կամ քահանաներից որևէ մեկը արգելում էր կամ խանգարում նրանց գնալը, –հայհոյում ու բամբասում էին իբրև նախանձոտների ու աչքածակների, թե՝ «Իրենք նրա գործերը չեն կարողանում թնել ու չեն էլ կամենում այն սրբի բարեգործությունները»։
          Ապա մեծ վարդապետ Վանականը, որը
բնակվում էր Երգեվանք բերդի հանդեպ գտնվող Խորանաշատ վանքում, խիստ կշտամբանքի ու մեղադրանքի գիր գրեց, թե՝ «Ինչու .դևի երևալը Քրիստոսին  եք համարում, ով քրիստոնյաներ. չէ որ սատանան, էլ սովոր է լույսի հրեշտակի կերպարանքով կերպավորվել»։ Եվ բանադրեց նրանց, որ այն պիղծ մսից կերել էին և կամ տաշեղից ու կարոկից նշխարներ էին պահում:  Մի   ամբողջ   քառասունք   պաս   ու   հինգ   հարյուր      ծունր  իբրև պատիժ՚, դրեց նրանց վրա, որ հետո արժանի լինեն սուրբ խորհրդին ու պատարագի, հաղորդության։ Մենք Էլ նմանապես նույն պարսավանքով ու բանադրանքով գրեցինք և ուղարկեցինք բազմաթիվ տեղեր։ Գրեց  նաև Հաղպաաի եպիսկոպոս տեր Համազասպը։
        Բազում քահանաներով, խաչերով ու ավետարաններով այն գյուղը եկան Դադի վանքի եպիսկոպոս՝ տեր Գրիգոբեսը, Հոժար որդի կոչված Վարդան վարդապետը, որովհետև (այդ գյուղը) նրանց թեմում Էր գտնվում։ Եվ գիշերային ժամերգություն արին, խաբված մարդուն մեջտեղ կանգնեցրին, որ գուցե նրանից պիղծ ոգին դուրս գա։ Երբ հարցրին, թե՝ «ինչ ես տեսնում»։ Ասաց, թե «Երբ բերանքսիվայր գետնի վրա եմ  ընկնում,   գետնից  ինձ   երևում  Է   և   հետս  խոսում»։
       Ապա եպիսկոպոսներն ու քահանաները ձեռք մեկնեցին, կամ ենում Էին խաբեբայի տնկած խաչը կործանել։ Ամբողջ ամբոխը հարձակվեց սբերով ու թրերով, կամենում Էի նրանց սպանել։ Նրանք ամբոխի միջից դուրս գալով սաստիկ նզովքներով անիծեցին հանդգնածներին։ Ապա նրանցից ոմանք զղջացին, գնացին եպիսկոպոսներին ու քահանաներին աղաչեցին, որ իրենց անեծքների կապանքներից ազատեն, և այն մարդուն հանձնեցին նրանց ձեռքը։
        Մինչդեռ տանում Էին նրան, նրանց հանդիպեցին գառնեցի մարդիկ, որ գալիս Էին մեծ պալատից։ Այդ մարդը աղաչեց նրանց, որպեսզի իրեն եպիսկապոսից խնդրեն, որովհետև ասում Էր, թե ինքը նրանց ազգակիցն Է ու գառնեցի։ Քանի որ հենց ՛սկզբում այսպես Էր ասում ժողովրդին, թե «Արշակունյաց ցեղից եմ ես, իմ որդիներից մեկը պետք Է թագավոր լինի, մյուսը՝ կաթողիկոս, և սուրբ Սահակի տեսիլքը պետք Է նրանց վրա կատարվի»։ Ապա եպիսկոպոսը դրան տվեց նրանց երդում պահանջելով, որպեսզի այլևս մարդկանց չմոլորեցնի։ Եվ այսպես հազիվ հանգավ հայտնված չարը,

Կրիակոս Գանձակեցի, Հայոց պատմություն, Երևան, 1982, էջ232-234:

 

 

 

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 1215877
  • Բոլոր այցելուները: 90172
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 315
  • Ձեր IP-ն: 3.92.74.105
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52