«Եթե պատահի սեփական երկրում բերդեր ունենաս կամ գյուղեր, դրանց տոպարխը լինես կամ էքսուսիաստեսը, քեզ չմոլորեցնեն գանձերը կամ պաշտոնները, կայսրերի մեծ խոստումները և հանկարծ երկիրդ տաս կայսեր, փոխարենն ստանալու համար դրամ ու կալվածներ թեկուզ տվածիդ քառապատիկը։ Պահպանիր քո երկիրը թեկուզև. qոքրիկ ու չնչին, քանզի նախընտրելի է քեզ կայսեր յինքնիշխան բարեկամը լինել, քան ստրուկն ու հպատակը։ Դու կայսեր և բլորրի մոտ այնքան ժամանակ հարգանք, պատիվ, գովք ու փառք կվայելես, քանի դու, երեխաները քո ու նրանց երեխաները երկրիդ տերն եք։ Եթե զրկվես քո երկրից, տապալվես իշխանությունիցդ, ճիշտ է, սկզբնական շրջանում պիտի վայելես կայսեր սերը, բայց քիչ անց նա քեզ պիտի արհամարհի, նա քեզ բանի տեղ չի դնելու և այն ժամանակ պիտի համոզվես, որ ստրուկ ես և ոչ բարեկամ։ Այն ժամանակ քո ստորարյալն անգամ քեզ համար պիտի սարսափելի դառնա եթե նրան նեղացնես, կգնա, կայսեր մոտ և քեզ կամբաստանի, որ իբր նրա դեմ դավ ես նյութում, որ ուզում ես փախուստի դիմել և գնալ քո առաջվա երկիրը, երբ նման բան մտքովդ անգամ չէր անցել։ Դրա վրա քո նկատ֊մամբ ահեղ դատաստան պիտի տեսնեն, դատապարաեն որպես նենգ ու չարադավ ստրկի։ Դու ճշմարտությանը պիտի ասես, բայց քեզ չպիտի հավատան, քո վաղեմի ստորադրյալ ստրկի սուտը ճշմարտություն համարվի, նա կայսեր պատիվներին կարժանանա, իսկ դու պիտի պապանձվես, ոչինչ չկարողանաս պատասխանել։ Կայսեր կողմից քո կուրացման մասին վճիռ պիտի արձակվի, գուցե և նա կասի, «Իմ թագավորությունը խղճում է քեզ» և ղրկելով քեզ ունեցվածքիցդ, պիտի աքսոր ուղարկի կամ բանտ նետի։ Եվ այն ժամանակ միայն պիտի հիշես այդ փոքրիկ երկրիդ և իշխանությանդ մասին, այն մասին, թե ինչպես ազատ լինելով, հոժարակամ ստրուկ դարձար, ինչպես դու, արդար դատաստան տեսնողդ ու պատժողդ, այժմ անիրավ կերպով դատապարտվում ես ու պատժվում։ Բացառված չէ, որ կայսրն իմանա, որ քո դեմ ներկայացված մեղադրանքները անհիմն են, սակայն քեզ շնորհածը ետ առնելու և իր խոստացածը չկաաարելու համար անտես կանի արդարությունը, այդ պատճառով քեզ համար շատ ավելի լավ է մնաս սեփական երկրում»։
Նյութը` Օտար աղբյուրները, Հայերի և Հայաստանի մասին, Բյուզանդական աղբյուրներ, Գ, Հովհաննես Սկիլիցես, էջ XXIV: