Խաչքարեր

Սեպագրեր

Վիմագրեր

You are here

Հռադամիստը և Զենոբիան ըստ Տակիտոսի

 
        Արտաշեսյան թագավորության անկումից հետո շուրջ 6 տասնամյակ Հայաստանում վիճակը անկայուն էր: Երկու հզոր հարևանները` Հռոմը և Պարթևստանը ամեն կերպ ցանկանում էին Հայաստանը ներառել իրենց ազդեցության ոլորտի մեջ, հայոց գահին կարգել իրենց ներկայացուցիչին: Նման իրադրության պայմաններում Հայաստանի գահի նկատմամբ հավակնություններ ցուցաբերեց նսև Վրաց արքունիքը, որն իրեն արյունակից էր համարում Երվանդունիներին և Արտաշեսյաններին: Այս ժամանակաշրջանի մասին մեզ բավականին կարևոր և հետաքրքիր տեղեկություններ է հաղորդում հռոմեացի պատմիչ Տակիտոսը, որին և կլսենք այս պատումի ընթացքում:
          30-50-ական թթ, ընդմիջումներով /35-37 և  47-51 թթ/  Հայոց գահին է նստում վրաց Փարսաման թագսվորի եղբայրը` Միհրդատը, որը վայելում էր հռոմեական կողմի աջակցությունը և հովանավարությունը: Միհրդատը միաժամանակ Փարսամանի փեսան էր` նրա դստեր ամուսինը: Փարսամանը  ուներ նաև մի որդի` անունը Հռադամիստ, որը ձգտում ուներ դեպի  փառքը  և գահը:
        «Սա հայտնի էր, բարձր հասակով, վայելչակազմությամբ և աչքի ընկնող մարմնական ուժով-գրում է Տակիտոսը:  Սովորել էր հայրենական արվեստները, դրացիների մոտ ուներ փառավոր համբավ: Նա այնքան անզսպ էր, որ չէր կարողանում իր իղձը թաքցնել, և հաճախ գանգատվում էր հոր ծերության պատճառով կաշկանդված է Հիբերիայի չափավոր սահմաններով»:
         Արդեն ծերացած Փարսամանը, անհանգստացած որդու նման հավակնություններից, փորձում է ուշադրությունը շեղել դեպի Հայաստան, այնտեղ ցույց տալով թագավոր դառնալու հնարավորությունը:  51 թվին Փարսամանը որդու հետ եղբոր` Մհիրդատի դեմ դավադրություն է կազմակերպում, որի նպատակը վերջինիս գահազրկումն է և Հռադամիստին` Հայաստանի գահին կարգելը:  Դավադրության սկիզբը պետք է լիներ այն, որ Հռադմիստը  շահեր Մհիրդատի վստահությունը: Եվ ահա Հռադամիստը ձևացնում է , թե կռված է հոր հետ, իբր թե խորթ մոր ատելությունունը չտանելով` ուղևորվում է հորեղբոր մոտ: «Վերջինիս կողմից նա ընդունվում է իբրև որից մեծ սիրալութկամ ու հարգանքով, գրում է Տակիտոսը: Հռադամիստը Հայաստանի մեծամեծների գայթակղեցնում է հեղաշրջում կատարելու, այնինչ Միհրդատը ոչ միայն չգիտեր այդ մասին, այլ նաև շուք ու զարդ էր տալիս նրան:
        Այնուհետ հաշտվելու պատրվակի տակ` «Հռադամիստը վերադառնում է հոր մոտ և հայտնում,` թե ինչ որ կարելի է կատարել նենգամտությամբ պատրաստ է, մնացածը պետք է զենքով ձեռք գցել»:
         Փարսամանը պետք է պատերազմ հայտարարեր Միհրդատին, բայց այնպես, որ այդ չդիպչեր հռոմեացիների շահերին, և պատրվակը գտնվում է : Նա իր մարդկանց       միջոցով Միհրդատին հայտնում է իր դժգոհությունը նրա հանդեպ և ավելացնում, որ «երբ ինքը կռվում էր աղվաններ դեմ և օգնության էր կանչում հռոմեացիներին, եղբայրը նրան ընդդիմանում էր, ուստի «ինքն այդ վիրավորանքի համար պիտի գնա վրեժ առնելու և կերծանելու նրան» :
        Հռադամիստը մեծ զորքվ ներխուժում է Հայաստան: Ահաբեկված Մհրդատը փակվում է Գառնիի անմատուց ամրոցում, որն ըստ Տակիտոսի «ապահով էր թե տեղադրութան և թե’ հռոմական կայազորի պաշտպանության հետևանքով»:
          Զենքի ուժով չկարողանալով տիրանալ ամրոցին, Հռադամիստը նորից դիում է նենգության: Նա կարողանում է  լեզուն գտնել հռոմեացի պրեֆեկտ Պիլոնի հետ: Վերջինս Միհրդատին համոզում է հաշտվել և զինադադար կնքել Հռադամիստի հետ, որը երդվել է բռնություն չգործադրի «ո’չ թրով, ո'չ էլ թույնով»: Եվ Հռադամիստը հավատարիմ է մնում իր խոստմանը հորեղբերը չի սպանում, ոչ թրով ոչ էլ թույնով, այլ ուղղակի խեղամահ է անում ծանր գորգերի մեջ: Նման ոճրագործությունների միջոցով Հռադամիստին հաջողվում է տիրանալ հայոց գահին, որը սակայն երկար չի տևում:
        Շուտով կարգավորելով իր գործերը Պարթևստանի թագավոր Վաղարշը անցնում է վճռական գործողությունների Հայաստանում եղբորը` Տրդատին, թագավոր կարգելու համար:  Պարթևական զորքը ներխուժում է Հայաստան: Հռոմեացիներից և Հռադամիստից խիստ դժգոհ հայերը մեծ ուրախությամբ ընդունում են Տրդատին, Արտաշատը և Տիգրանակերտը հոժարական հանձնվում են: Իսկ Հռադամիստիը դիմում  է փախուստի: Լսենք   Տակիտոսին  «Հռադամիստինչէր մնում այլ միջոց, քան ապավինել ձիերի արագավազությանը, ձիերը փախցրին թե' նրան և թե' կնոջը: Բայց հղի կինը` փախուստի առաջին մասը թշնամիներից վախենալու և ամուսնուն սիրելու պատճառով մի կերպ տարավ, երբ շարունակական արշավընթացից նրա ընդերքն ու արգանդը ուժգին կերպով ցնցահար են լինում սկսում է աղերսել, որ  իրեն պատվավոր մահով ազատի գերության անարգանքներից: Հռադամիստը սկզում գրկելով բարձրացնում է և քաջալերում, մերթ զարմանալով նրա քաջությանը, մերթ հիվանդագին տանջվելով վախից, թե ուրիշը կտիրանա կնոջը, եթե ինքը նրան լքի: Վերջապես սիրո ուժի ազդեցության տակ և անծանոթ չլինելով հանցագործությունններին, նա  մերկացնում է նրան և վիրավոր կնոջը քարշ է տալիս Արաքսի ափն և հանձնում գետին, որպեզի նույնիսկ մարմինը տարվի-հեանա» Ինքը գլխապատառ սլանում է հայրենական թագավորթյունը, Հիբերիա /Վրաստան/: Այդ ժամանակահատվածում հովիվները շնորհիվ ծփանքի հանդարտությանը նկատում են, որ Զնոբիան /այդ էր կնոջ անունը/ շնչում է, ուշադրության են առնում  կյանքի բացահայտ նշաններն ու ազնիվ քրտաքինից եզրակացնում են, որ հասարակ ծագում ումեցող կինչ չէ այդ, կապուն  են վերքն ու գործադրում են գյուղական դեղամիջոցներ. Անունը ր արկածն իմանալուց հետոմ տանում են Արտաշատ քաղաք, այնտեղից հասրակական ծախսով կինն ուղարկվում է Տրդատի մոտ, ընդունվում է սօիրալիր և ապրում թագավորական կենցաղով»:
        Զենոբիայի մասին հետագայում աղբյուրները լռում են, Հռադամիստը ենթարկվում է մահապատժի, բայց այդ փախուստը և Զոնբիայի ողջ մնալը նոր ժամանակներում դառնում է արվեստագետների ներշնչման աղբյուր:
       Ստորև թվարկեմ:
Նիկոլ Պուսենա, «Արաքսի ափին գտնված Զենոբիա թագուհին», 1634թ.: Նկարները Վիքիդեպիայից` այսեղ:
Ֆրանսիացի դրամատուրգ Կրեբիոն  Պրոսպերի (1674—1762) «Հռադամիստ և Զենոբիա» ողբերգության առաջին երեսը: 
18-րդ դարի 20-ական թթ գերմանացի երգահան գրում է երեք գործողություններից բաղկացած օպերա` «Հռադամիստ»:
 
Լուիջի Սաբատելլի, «Հռադամիստը սպանում է Զենոբիային», 1803 թ.:
 
Փոլ Բոդրի, «Հովիվներ կողմից Արաքսի ափին գտնված Զենոբիան»», 1848 թ.:

 
Վիլյամ Բուրգո, «Զենոբիան Արաքսի ափին», 1850 թ,:
 
 
 «Հռադամիստ և Զենոբիա» պիես ցանկանում էր գրել Ալեքսանդր Գրիգոյեդովը, ակայն անավարտ է մնացել:
 

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 498904
  • Բոլոր այցելուները: 41984
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 292
  • Ձեր IP-ն: 54.81.76.247
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52