Խաչքարեր

Սեպագրեր

Վիմագրեր

You are here

Հույն գրող Միցոս Ալեքսանդրոպուլոսը պատմում է խաչքարերի մասին

Մասնակիցը եղի՛ր մեր հետաքրիր արշավներին

       Խաչքարը պարզապես քարե սալ չէ։ Այն հայերի գեղարվես­տական խորհրդանիշն է. դրա վրա դրոշմված է զարդարվեստի նրա ճաշակը, գեղեցիկի նուրբ զգացողությունը և ինչ-որ չափով նաև այդ ժողովրդի պատմությունը։ Վերցնում են խոշոր մի քարաբեկոր և այն դարձնում ասեղնագործ, գորգ, պարտեզ, երգ։ Մեչտեղում քանդակվում է սուրբ և կենարար խաչը, իսկ շուրջը՝ բույսեր, ծաղիկներ, մրգեր, մարդիկ, կենդանիներ, թռչուններ և երկրաչափական տարբեր զարդանախշեր։ Զարդաքանդակների նման, չափսերը ևս բազմազան են։ Սովորաբար հիմքում մեկ մետր լայնությամբ, իսկ բարձրությունը՝ մեկ  և կես  մետր, կան ավելի մեծեր, կան նաև ավելի փոքրեր։ ներքևում թողնված մի խոշոր ելուստով խաչքարը կանգնեցվում և ամրացվում է տա­պանաքարին, որպես կյանքի խորհրդանիշ։ Այն կարող է կանգնեցված լինել նաև որևէ ճամփաբաժան կետում. կամ թե մեկ այլ վայրում որպես այս կամ այն իրադարձության վկայություն,  որպես տարեգրություն, կամ նույնիսկ պարզապես որպես զար­դարանք։ Սալաքարը միաձույլ է, բավական մեծ տասը-տասնը  հինգ սանտիմետր խորությամբ։ Վարպետը սովորաբար մի շրջանակ է թողնում և դրա մեջ քանդակում է խաչը։ Շատ հաճախ վերևի մասը փոքր-ինչ թեքվում է դեպի ներս, ամբողջ ստեղծա­գործությունը պահպանող քիվի նման, բայց ոչինչ պարտադիր չէ, բացի խաչից և ծաղկման գաղափարը պարտադրող զարդա­քանդակներից։ Բազմազան զարդանախշերի համադրումը ևս ներշնչված է նույն այդ գաղափարից։

              Հատկապես հիանում ես, թե հայերը ինչպե՞ս են ապահովում ոճը, անհրաժեշտ համամասնությունները, առանց կրկնելու մանրամասները։ Այս հարցում նրանք առանձնապես հնարամիտ են։ . Նրանք հետևողականորեն բազմաձևություն են հաղորդում հա­վասարակշռությանը։ Իրար դիմաց երկու փոքրիկ լուսամուտ­ներ, աղեղով իրար միացած սյուներ, կտուցներով իրար դար­ձած երկու թռչնակ, միևնույն բույսի երկու տերև, նույն ծաղկի երկու թերթիկ պատկերելիս վարպետը կարողանում է այնպիսի մի մանրուք գտնել, որը տարբերի դրանք, մեկն այսպես է, մյուսն այնպես, թեև դրանք երկվորյակներ են։ Շուրջը դիտելը վարպետին ճշտորեն համոզել է, որ կյանքում ոչինչ բացարձա­կապես նման չէ մեկ ուրիշ բանի, իրար նման չեն նույնիսկ մեր  զույգ աչքերը, և իր այս դիտումը վարպետը այնպիսի հազվա­գյուտ հնարամտությամբ կիրառում է իր գործի մեջ, որ հաճախ մեզ առաջարկում է հրապուրիչ և գեղաշնորհ խաչեր։

                Քանի՞սն են խաչքարերը Հայաստանում։

              Խիստ բազմաթիվ։ Մեծ մասը գտնվում է այնտեղ, ուր կանգ­նեցված է եղել հենց սկզբից, 5-10 դար առաջ։ Մի մասը կան­գուն, մյուսները՝ խոնարհված։ Մայր տաճարի շուրջը ներկայիս կաթողիկոս Վազգեն Ա-ն հավաքել է դրանց մի քանի լավագույն նմուշները։ Նա իր վեհարանում, լայն աստիճանավանդակի վրա, տեղավորել է, եթե ճիշտ եմ նշել, 12-րդ դարի մի խաչքար։ Պահպանվել է նույնիսկ արվեստագետի անունը՝ Մոմիկ վարպետ, որը հայտնի է  նաև իր կառուցած եկեղեցիներով։   Մեկ այլ խաչքար գտնվում է Երևանի պատմական թանգարանում, հենց այդ խաչքարն էլ պատկերված է գրքիս կազմի վրա։ Դրանք հրաշա­լիքներ են, զարդաքանդակներով հարուստ հայ քանդակագոր­ծության Հերմեսները և Ափրոդիտեները։ Այդ նմուշներից միայն մեկն իսկ տեսնելը բավական է համոզվելու համար, թե ինչքան է զարգացած եղել մանրամասի մշակումը, որը հիշեցնում է գերազանց փորագրություն փայտի վրա։ Հաճախ, խաչքարն ուշադիր դիտելիս, քեզ զգում ես անհավատ Թովմասի դերում։ ՈՒզում ես փորփրել այդ նուրբ ասեղնագործը, ասես թե այն ոչ թե քարից է, այլ փափուկ և դյուրաթեք մեկ այլ նյութից։ Այս արվեստի տարիքն ինչքա՞ն կլինի։ Ասում են, թե 10-րդ կամ 9-րդ դարից հին չէ։ Այդ ժամանակ արաբներն ու նրանց մշակույթը, նրանց զարդարվեստը վաղուց էր հասել այստեղ։ Այսուհան­դերձ, խաչքարը զուտ հայկական արվեստ է։ Ոչ մի առնչություն չունի արաբական զարդարվեստի հետ ոչ իր կատարման եղա­նակով,  ոչ  էլ,   առավել ևս, իր գաղափարով և  պատկերներով։

              Արվեստը մարդկանց նման է: Մեկը ծնում է մյուսին, ոչ ոք ինքնածին չէ։ Բայց երբ նույն ցեղի մեջ ինչ-որ տեղ կորչում է ծնունդների բնականոն շարքը, դա դեռ չի նշանակում, որ պարտադիր է ցատկը դեպի դրսից, մեկ այլ մշակույթից եկող ազդեցությունները, շարունակությունը կարող ենք փնտրել այստեղ, ավելի մոտիկ։ Այս ժանրի պատմությանն ավարտվելով միջին դարերից մեկում, մղում է մանրանկարչության առավել հին արվեստին։ Խաչքարը, շատ հավանական է, ծագում է խորանից։ Ծագումնաբանական այո առնչությունն ակնառու է։ Խորանը խորշն էւ դուռը, գեղեցիկ գուռը, որով մտնում ես տաճար, խո­րան է նաև այն, ինչ մանրանկարիչները նկարում էին հին ձեռա­գրերի հենց սկզբում, հին ավետարանների «խորանները»։ Զար­դանախշը և ճարտարապետական այլ տարրեր քարից փոխադրվում են ձեռագրերի էջերը, քանդակագործությունից՝ նկարչու­թյան մեջ։

              Խաչքարն էլ մի խորան է՝ հայ արվեստի աշխարհը մտնելու համար։ Բայց և մուտք, ինչպես արդեն ասել եմ, դեպի հայոց պատմությունը և կյանքը։

              Այժմ, երբ փորձում եմ ի մի բերել Հայաստան կատարած իմ  ճանապարհորդուլթյունից ստացած տպավորություններս, տես­նում եմ, որ Հայաստանին ծանոթանալը պետք է սկսել խաչքա­րից:  Այնտեղ մարդ    մի քանի     կարևոր    բանալիներ   է գտնում, նման  նրանց, որ հնօրյա նկարիչը նշում էր մուտքի աղեղի տակ, օգնելու համար ընթերցողին կողմն որոշվելու ձեռագրի լաբի­րինթոսում։

               Այս կանգնեցված նրբակերտ սալի վրա դրոշմված Է հայի բնավորությունը, նկարագիրը, նրա աշխատասիրությունը, հնա­րամտությունը և արթունությունը, ամենանուրբ և բարդ չափերի մեջ չմոլորվելու, ճակատագրի դժվար շրջադարձերին՝ չկորչելու նրա կարողությունը։ Իր սեփական խելքի հենքը։ Իսկույն նկա­տելի Է նրա համառ կռիվը այն կարծր նյութի հետ, որի վրա նրան վիճակվել է ապրել, իր հաղթանակը նրա նկատմամբ։ Այd սալը հայի աշխարհագրությունն է, նրա պատմությունը, մարդ­կային տեղանքը՝ աշխարհագրականի վրա, նրա առանձնահատուկ քայլվածքը՝ քարաշատ հողերի և պատմության դաժան ուզքւների վրա։ Այսպիսի կարևոր բաներ են պատմում Հայաստանի այս տեղեկատու քարե մատյանները նրա արևի, անձրևների և ար­տասովոր լուսավոր երկնքի տակ։ Այս քարերն Էլ խոսում են այնպես, ինչպես մեզ մոտ մի երկու առուակոսավոր սպիտակ սյուներ մի կտոր կապույտ երկնքի տակ։   ՚

             Դեռ պետք Է ուշադրություն դարձնել իր փոքրիկ տարածու­թյունը բազմաթիվ և բազմազան բաներով լցնելու՝ հայի ծարա­վին։ Ծարավ և անհաղթահարելի անհրաժեշտություն։ Դա հա­տուկ է նաև նրա երկրին։ Ջանում Է վերակենդանացնել մի մեծ պատմություն, սեղմված իր այս փոքրիկ երկրում, որը չի կա­րող միայն դեպի ետ նայել, այն ամբողջապես ներկայի ոգորում­ների մեջ է, տքնում Է ու վազում, ինչպես ամեն մի ժողովուրդ, բայց և կրում Է իր ուսերին հին բեռը, որը չի կարող վստահել մեկ ուրիշին։ Հայերի անցյալը հունական պատմություն չէ։ Հա­յերը բախտ չունեցան, որ իրենց անցյալը համատեղ բարձրաց­ներ քաղաքակիրթ մարդկությունը։ Հայը գիտի, որ այս գեղե­ցիկ խաչքար, որ 7-րդ դարի այս զարմանահրաշ մատուռը պիտի պահպանի ոչ այլ ոք, քան ինքը։ Մյուսները շատ-շատ պիտի անցնեն այստեղից ու տեսնեն։՝ Հայը իր անցյալս նույնիսկ մեկ րոպե մոռանալու հնարավորություն չունի։ Ու տեսնում ենք, որ հիասքանչ մի ձևով կյանքի հոսանքներն անցնում են այս երկրով և արթնացնում հին կերպարանքներ և կարոտներ։ Իրոք հիա­սքանչ են այսօրվա հայերը նկարիչը, քանդակագործը, բանաստեղծո, շինարարը, արձակագիրը, այսօրվա հայը, որ ստեղծա­գործաբար մասնակցում է իր ազգային պատմությունը կերտելուն, հիասքքանչ են նրանք իրենց ստեղծած հնարավորություններով, որպեսզի չկորցնեն անցյալը և բաց չթողնեն ներկան որպեսզի ետ չմնան աշխարհից, բայց և չկտրվեն այն արժեքներից, որոնք ինչ-որ մեկը պետք է կրի: Նրանք ևս այսպես հյուսում են իրենց խաչքարը:

 

Միցոս Ալեքսանդրոպուլոս, Հայերը,  Երևան, 1984, էջ 24-27

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 300122
  • Բոլոր այցելուները: 26309
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 270
  • Ձեր IP-ն: 54.80.227.189
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52