Խաչքարեր

Սեպագրեր

Վիմագրեր

You are here

Եթե իմ զարկածն է, չի ապրի․․․

Մասնակիցը եղի՛ր մեր հետաքրիր արշավներին

        1054 թվականին մեծաքանակ բանակով Հայաստան է արշավում սելջուկ-թուրքերի առաջնորդ Տուղրիլ բեկը: Նրա բանակը հիմնականում կենտրոնանալով Ապահունիք գավառում, ասպատակություններ էր կատարում Հայաստանի տարբեր հատվածներում, որոնք ուղեկցիվում էին ավարառությամբ,  անասելի դաժանությամբ, մարդասպանությամբ: Այդուհանդերձ եղան դեպքեր երբ հայկական կողմը համառ դիմադրություն ցույց տվեց: Խոսքը առաջնահերթ վերաբերում է Կարսի թագավորությանը, որտեղ Գագիկ թագավորը իր քաջազուն զորքով կարողացավ պարտության մատնել հակառակորդին, սակայան ուժերի սակավության պատճառով հաջողությունը երկար չի տևում: 
       Մարտերից մեկի ժամանակ հայոց քաջազուն մարտիկ Թաթուլին հաջողվում է վիրավորել Տուղրիլի ազգական Արսուբանի որդուն: Սակայն Թաթուլը հետո գերվում է սելջուկների կողմից․․․

      Խոսքը փոխանցենք Արիստակես Լաստիվերցուն․

      Ազատներից մեկին, որի անունը Թաթուլ էր, և որը քաջ ու պատերազմասեր մարդ էր, բռնելով տարան Սուլթանի մոտ։ Որովհետև պարսից Արսուրան ամիրայի որդուն Թաթուլը կաըևեր վիրավորել էր, Սուլթանը նրան տեսնելով ասաց. «Եթե դա ապրի, քեղ կաղատեմ, բայց եթե մեռնի, կհրամայեմ, որ քեզ դրան մատաղ անեն»։ Իսկ Թաթուլը պատասխանեց. «Եթե  իմ զարկածն է,  չի  ապրի, իսկ թե  ուրիշինն  է, այդ չգիտեմ»։ Քիչ  օրերից  հետո  նա մեռավ։   Երբ   Սուլթանն     աչդ  լսեց, հրամայեց  Թաթուլին   սպանել  և նրա  աջ  բազուկը   կտրելով   ուղարկեց  Արսուբանին որպես  մխիթարություն, թե  քո որդին վատ բազկից չի մեռել։

 

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 298963
  • Բոլոր այցելուները: 26093
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 269
  • Ձեր IP-ն: 54.145.124.143
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52