Խաչքարեր

You are here

Ամոթ է վերջապես․․․․

          «Մշակի» մեջ տպված է մեր հայտնի հեղինակ Ղազարոս Աղայանցի մասին  մի լուր,   որ ուղիղն   ասած՝   մեզ  վրա   շատ ծանր   տպավորություն   թողեց։   Լրագրի   ասելով,      Աղայանցը գտնվում է «նյութական ծանր դրության մեջ»։ Մենք ստուգեցինք  այդ լուրը  և տեղեկացանք,   որ  «Մշակի»  ասածը  միանգամ այն  ճիշտ է.   Ղազարոս   Աղայանցը,   որ այժմ  անպաշտոն է   և   ծանրաբեռնված  մեծ   ընտանիքով,   նյութական   այնպիսի կարոտություն է զգում, որ միանգամայն ամոթ և նախատինք է  բերում հայ  հասարակությանը։   Երեսուն տարուց   ավելի   է Աղայանցի   անունը   հայտնի   է   գրականության      աշխարհում։ Երեսուն տարի է, որ այդ մարդը գործում է ազգային ասպարեզում։   Նա   մեր   ժողովրդական   ամենաշնորհալի   գրողներից մեկն է։  Նա  մեր մանկական  գրականության  առաջին զարդն է։  Նա   իբրե.  ուսուցիչ   և   մանկավարժ՝   կրթել  է   հարյուրավոր հայ  մանուկներ։ Նա  իբրև  մանկական  գրող  կրթել   և  զար­գացրել է հազարավոր հայ  մանուկների  միտքն ու սիրտը իր անկեղծ  հոգով   և   զգացմունքով  գրված   տաղանդավոր   մանկական   հեղինակություններով։   Նրա   ժողովրդական   կյանքին և  մեր   ազգային   ավանդություններին   վերաբերվող   վեպերը, վեպիկները   և   հեքիաթները   հիացրել   են   երեսուն   տարի   հայ ընթերցողներին։
           Եվ ահա այսօր այդ մարդը գտնվում  նյութական «ծանր   դրության   մեջ»։  ի՞նչ   ասենք  այժմ,   ի՞նչ հանդիմանումթյուն կարդանք այն հասարակությանը, որ թողնում է իր համակրելի գրողին,— օգտակար մանկավարժին, զգայուն ուսուցչին այդ գրության մեջ։ Հին է այն հայկական առածը, թե «գնա մեռիր, արի սիրեմ»:  Հին է, բայց արդարացի, և ամոթ այն հասարակությանը, որ ամեն անգամ առիթ է տա­լիս այդ առածի արդարանալուն մեր կյանքի մեջ։ Աբովյանը մեռավ աղքատության մեշ։ Նալբանդյանցը մեռավ աղքա­տության մեշ։ Այդ դեռ հասկանայի է, դեռ մասամբ ներելի է, որովհետև դա պատահեց երեսուն-քառասուն տարի առաջ, երբ հայ հասարակությունը նոր էր սկսել զարթնել իր ասիա–կան խոր քնից։ Իսկ ա՞յժմ։ Չէ՞ որ մենք պարծենում ենք մեր համեմատական քաղաքակրթությամբ։ Չէ որ մենք նկրտում­ներ ունենք մեզ դասել մտավորապես ապրելու ՝արժանի ազգերի շարքը։ Չէ որ ՛մենք ճգնում ենք ապացուցանել ամբողջ Եվրոպային, թե մենք իրավունք ունենք լուսավորութչուն ըն­դունելու և լուսավորություն տարածելու արժանի ազգ կոչվելու։ Բայց ի՞նչ փաստերով ենք ապացուցանում մեր նկրտումների իրավացիությունը։ Նրանո՞վ, որ մեր տաղանդավոր հեղինակներին թողնում ենք ծերության հասակում տքնելու աղքատության ծանր լուծի տակ։ Պռոշյանցը մոտ քառասուն, տարի է գործում է գրական ասպարեզում, և այսօր իր և իր ընտանիքի օրվա՛ հացը վաստակելու համար ստիպված է ծերության հասակում դպրոցական ուսուցչի մի հասարակ պաշտոն վարել։ Րաֆֆին իր որդկերանց կարողացավ ժա­ռանգություն   թողնել   միայն   իր   գրքերից    եկած   եկամուտը։
        Իսկ այսօր մի ուրիշ հեղինակ  իր   ծերության   հասակռւմ գտնվում է առանց պաշտոնի,   առանց   որևէ   եկամուաի  և կա­րոտ   օրվա   ապրուստի   միջոցների։
Ինչո՞ւ, ի՞նչ մեղքի համար։ Մի՞թե այդքան մեծ հան­ցանք է հայ գրականությամբ պարապվելը։ Մի թե այդքան անիծված է հայերի մեջ գրական ասպարեզը։ Մի՞թե հայը վերջապես այն կարծիքի է, թե նրան հարկավոր չի ոչ գրա­կանություն, ոչ մտավոր կյանք, ոչ բարոյական շահեր, այլ միայն և միայն անասնական կամ բուսական կյանք։ Մի՞թե  համար ավելի ցանկալի կլիներ, որ իր հեղինակները արամարհեին   գրականությունը   և պարապվեին  վաճառականությամբ կամ կապալառությամբ, որպեսզի ապահովեին իբանց նյութապես։ Մի՞թե նա ցանկանում է պատմել Աղայանցին, ոբ նա սխալվել է և իբ երիտասարդ ու ծաղիկ հա­սակը փող և միայն փող վաստակելու համար գործաղոելու փոխարեն, իր հոգու խաղաղությունը, իր մտքի ուժերը, իր և զգացումների կրակը նվիրել է իր հասարակության, իր ազգի մտավոր   և բարոյական  կրթության   գործին։
Ամոթ   է,   վերջապես,   հայ  հասարակությանը։   Ժամանակ է,  վերջապես,  որ նա մտածի իր բարոյական  պարտքի  մասին և  չթողնի,   որ   արժանավոր մշակները     դառնությամբ      լան իրանց    ծերության    օրերը։
Ալեքսանդր Շիրվանզադե, 1895
 
Ղազարոս Աղայանը ժամակակիցների հուշերում, Ե, 1967 :

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 1007706
  • Բոլոր այցելուները: 75622
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 308
  • Ձեր IP-ն: 3.94.200.93
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52