You are here

Ակսել Բակունցի վերջին ցանկությունը․ «մի ծխախոտ տվեք»

        Գրականագետ Շավարշ Մուղնեցյանը Ռաֆայել Իշխանյանին մի օր պատմում է հետևյալը։ 
«Ընկերոջս հետ Ալ առագաստ սրճարանում նստած էի։ Մեր սեղանին մոտեցավ մի ռուս տարեց մարդ՝ Երևանի «Կոմունիստ» ռուսերեն թերթը ձեռքին։ Հարցրեց․
      -Կարելի՞ է նստել։
       -Իհարկե։
       Քիչ անց բացեց թերթը և ցույց տվեց Բակունցի նկարը՝ հոբելյանական հոդվածով։ Ու պատմեց․

      -Ես Դնեպրոձերժինսկից եմ, 1937 թվին ծառայում էի այստեղ՝ Երևանում, ներքին գործերի զորքերում։ Ամառվա մի գիշեր մեզ ասացին, որ պետք է կալանավորել տանենք գնդակահարության՝ գրող։ Այսօր առավոտ այս թերթն առա և տեսնելով այս նկարը իսկույն ճանաչեցի, որ այս մարդուն ենք տարել։ Նրան իջեցրինք Զանգու գետի ձորը։ Այնտեղ բահ տվեցինք, որ փոս փորի։ Բաճկոնը կախեց ծառի ճյուղից և սկսեց փորել։ Երբ մեր ասած չափով փոսը փորված էր, մենք հայտնեցինք , որ գնդակահարելու ենք ու հարցրինք՝ «Ո՞րն է ձեր վերջին ցանկությունը»։ Նա ասաց․ «Մի ծխախոտ տվեք»։ Մախորկան փաթաթեցինք լրագրի թերթիկի մեջ տվեցինք իրեն։ Սկսեղ ծխել։ Երբ գլանակը վերջանում էր, գետնից երկու ծղոտ վերցրեց և ծխախոտւ մնացորդը դրանցով շարունակեց ծխել։ Երևի ցանկանում էր կյանքը մի քանի վայրկյանով էլ երկարացնել։ Երբ վերջացավ ծխախոտը, առաջարկեցինք աչքերին  շոր կապել։ Հրաժարվեց։ Այստեղ էլ նրան գնդակահարեցինք և թացեղինք իր փորած փոսում։ Այսօր ես թերթում էի տեսա նրա նկարև և կարդացի հոդվածը,  իջա  նույն ձորը, փորձեցի փնտրել այն տեղը, բայց ապարդյուն։ Ձորը շատ էր փոխվել։

 

       Ռաֆայել Իշխանյան, Մեր ինքնուըթյան գլխավոր նշանը, Երևան, 1991 թ․։
 

 

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 1215917
  • Բոլոր այցելուները: 90174
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 315
  • Ձեր IP-ն: 3.92.74.105
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52