Խաչքարեր

Սեպագրեր

Վիմագրեր

You are here

Սևանի ավազանից հայտնաբերված Արեգակնային համակարգության մոդելի մեկնաբանությունը

Մասնակիցը եղի՛ր մեր հետաքրիր արշավներին

         Երևանի Պետական պատմական թանգարանի հնագիտական ժողովածուների մեջ, աստղագիտական տեսանկյունից մեծ արժեք է ներկայացնում արեգակնային համակարգության մոդելը պատկերող բրոնզե թիթեղից պատրաստված իրը, որը գտել է Ե. Լալայանը Սևանի ավազանում 
         Այն պատկանում է մ.թ.ա. X-IX դարերին: Նրա ստորին մասում համեմատաբար մեծ չափերով պատկերված է սնամեջ Երկիրըմ շրջապատված ջրային ու մթնոլորտային շերտերով, իսկ դրանից վերև պատրաստված են յոթ լուսատուները: Ընդ որում ամենավերևի ճառագայթող սկավառակը մյուսներից ավելի մեծ է և, հավանաբար խորհրդանշում է Արեգակը: Մյուս լուսատուներից Երկրին ամենամոտ գտնվողը, որոշակիորեն կարելի է ասել, Լուսինն է, քանի որ այդ ժամանակներում գրեթե բոլոր, այդ թվում նաև Հայկական լեռնաշխարհում, ընդունում էին, որ երկնային լուսատուներից Երկրին ամենամոտը  Լուսինն է: 
        Թե ինչու՞ Արեգակը, Լուսինն ու անզեն աչքով դիտվող հինգ մոլորակները Երկրի շուրջը բոլոր կողմերում չեն դասավորված, դա միանգամայն հասկանալի է: Այդ ժամանակներում դեռևս ճշգրիտ պատկերացում չունեին, թե լուսատուները մայր մտնելուց հետո ուր են թաքնվում /մտնում են սարերի հետև, թե՞ ընկղմվում ջրերի մեջ՝ ինչպես ենթադրվում էր/: Այդ մասին է վկայում այն, որ շատ ուշ դարերում անգամ երկրակենտրոն համակարգի այդպիսի դասավորության հանդիպում ենք հայկական ձեռագրերում:  Երկնային լուսատուները պատկերող ֆիգուրների մեջ ներգծված են ոճավորված եզան կամ ցուլի գլուխներ: Եվ նկատի ունենալով, այն հանգամանքը, որ բոլոր շրջանակների մեջ ցուլի ոճավորված գլուխներ են, ենթադրվում է այն մի գուցե «ցուլի համաստեղություն » է կոչվել:
        Վերոհիշյալ մակետը հետաքրքրական է  ոչ միայն այն տեսակետից, որ Երկիրը երկնային մյուս լուսատուների նման կլոր տեսք ունի, որ Հայկական լեռնաշխարհի նախկին բնակիչները քաջ ծանոթ էին յոթ «մոլորակներին» ու նրան տեսանելի շարժումներին, այլև այն, որ դրանց աստվածացրել են ու վերագրել զանազան շնորհներ:

 

Բ. Թումանյան, Հ. Մնացականյան, Բրոնզե դարի գոտի-օրացույց, Երևան, 1965, էջ10-11:

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 299017
  • Բոլոր այցելուները: 26095
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 269
  • Ձեր IP-ն: 54.145.124.143
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52