Հրապարակվել է admin -ի կողմից Երկ, 04/20/2015 - 10:23
Հետաքրքիր և բազմախորհուրդ են Հայաստանի պատմամշակութային հուշարձանները, որոնց ամեն մի ճարտարապետական մանրամաս հետաքրքիր խորհուդ է պարունակում: Հայոց հեթանոսական մշակույթի պահպանված զարդը՝ Գառնիի հեթանոսական տաճրը ևս, իր կառուցվածքով բազմախորհուրդ ճարտարապետական հուշարձան է: Առաջինը, որ աչքի է զարնում տաճարը դիտելու ժամանակ, նրա բարձր ու վեհ հարթակ-պոդումն է, աղոթասրահ տանող 9 աստիճաններով: Իսկ ինչու՞ են աստճանները կենտ՝ թվով 9: Այս հարցի պատասխանը, կարծես թե, տալիս է ճարտարապետության անվանի տեսաբան Վիտրուվիոսը /մ.թ.ա 1 դար/: Նա աստիճանների քանակի մասին գրում ՝ աստիճանները /տաճարների/ պետք է կառուցել այնպես, որպեսզի նրանց ընդհանուր թիվը կենտ լինի՝ քանի որ առաջին աստիճանին դրվում է աջ ոտքը, և նույն ոտքն էլ առաջինը դրվում տաճարի վերին աստիճանին:
Ըստ երևույթին, այդ կերպ ստեծվում էր երևակայական պատրանք, ըստ որի տաճար մուտք գործող անձը միանգամից է ոտք դնում տաճարի աղոթասրահի հարթակի /նախամուտքի/ վրա: