Խաչքարեր

Սեպագրեր

Վիմագրեր

You are here

Ծոփք

 
       Ծոփք կամ Ծոփաց  կողմն աշխարհը, որը «Աշխարհացույցում» ավելի հաճախ հիշատակվում է Չորրորդ Հայք անունով՝ կապված հետագա խմբագրական փոփոխությունների հետ, անկասկած հանդիսանում է Մեծ Հայքի թագավորության առավել նշանավոր նահանգներից մեկը:
      Տնտեսական զարգացման տեսանկյունից առաջ անցնելով Մեծ Հայքի մյուս աշխարհներից , Ծոփքը, ուր հատում էին մի շարք առևտրական ուղիներ, ապահովելով վերջինիս համար առանձնահատուկ կացություն, մ. թ. ա. III դարում անջատվեց Մեծ Հայքի թագավորությունից , վեևրածվելով ինքնուրույն հայկական թագավորության: Ստեղծվեցին էլ ավելի բարենպաստ պայմեններ տնտեսության և մասնավորապես քաղաքային կյանքի զարգացման համար: Ծոփաց թագավորության մայրաքաղաքներ Արշամաշատը և (Կ)Արկաթիակերրտը Հայաստանի առավել նշանավոր  և վաճառաշահ քաղաքներից էին, որոնք էլի մի քանի դար պահպանեցին իրենց նշանակությունը Մեծ Հայքի թագավորության շրջանում:
     Ծոփքը գտնվում էր Արևմտյան Տիգրիսի վերին և Արածանու ստորին հոսանքի շրջանում։ Հյուսիսից սահմանակից էր Բարձր Հայք, հարավից՝ Աղձնիք, արևելքից՝ Տուրաբերան նա­հանգներին, արևմուտքից՝ Փոքր Հայքին։ Արածանի գետով բաժանվում էր երկու մասի. Հարավայինը  կոչվում Էր Մեծ Ծոփք., հսյուսիսայինը՝ Շահանյաց (Շահանիք հնամենի իշխանական տոհ­մանունով) կամ Փոքր Ծոփք։ Ըստ «Աշխարհացույց»–ի, Ծոփքի գավառներն էին՝ Խուրձյանը, Հաշտյանքը, Պաղնատունը, Բալահովիտը, Ծոփքը (Շահանյաց, Անձիտը, Դեգիքը, Գավրեքը (Գորեք)։ Որպես կարևոր սահմանային նահանգ՝ Ծոփքը. ունեցել է բազմաթիվ բերդեր և ամրոցներ (Արտալես, Կոդոբերո, Կթառիճ, Բալու, Պաղին, Խզան, Անձիտ , էլեգիա, Թմնիս, Հոռեբերդ, Քովիկ, Սոկ, Կոնի և այլն)։  Հին ն մի­ջին դարերում կարնոր տնեսական և ոազմավարական նշանակության է ունեցել Թմնիսի (Տոմիսա) գետանցը: Ծոփքի հնագույն և զլխավոր սրբավայրը գտնվում էր Չմշկածագ (Հեռեապոլիս) ավանում։ Շրջակա լեռնաշղթաներից Ծոփք տարածվող լեռնաբազուկնե­րը բազմազան են դարձնում նրա մակերևույթը։ Ծոփքը ունի արգավանդ գետահովիտ­ներ, ընդարձակ դաշտեր, որոնցից նշա­նավոր են Խարբերդի Ոսկեղենիկ (Ալելուա) դաշտը ն Բալուի հովիտը կամ Գե­ղեցիկ դաշտը։ Տարածքի կեսից ավելին անտաոապատ է:  Ունի հարուստ բուսա­կան, կենդանական աշխարհ (զանազան թոռուններ, ձկներ, երններ,), ընդերք (պղինձ, կապար. ցինկ, արծաթ, ակ­նաբյուրեղ և այլն), հանքային ջրեր։
     Մ. թ. ա– II հազարամյակում Ծոփքի տարած­քում ձնավորվել են առաջին ցեղային միա­վորումները:  Խեթական թագավոր Սուպիլուլիամաս I-ի (իշխել է մ. թ. ա. մոտ 1380-1340 թթ) արձանագրություններում արդեն հիշատակվում է Ծոփքիի (Իշուվա) միասնա­կան իշխանության մասին, որն ընդդիմա­ցել է խեթական հզոր պետությանը և ապաստան տվել խնթացի դժզոհ տարրե­րին։ Մ թ. ա. XIII—IX դդ. պարբերաբար ենթարկվելով Ասորեստանի կողոպտական արշավանքներին՝ կասեցվել է Ծոփքի զարգացումը։ Մ. թ.ա. IX դ. վերջին քառոդից Ծոփքը, ընդգրկվելով Հայկական լեռնաշ­խարհի առաջին միասնական պետության՝ Վանի Արարատյան թագավորության կազմում, նոր վերելք է ապրել: Մ. թ. ա. VI ղ. սկզրից Ծոփքը  եղել է Երվանդունիների հայկական պետու­թյան կազմում։ Մ.թ.աւ. VI դ. վերջից, երբ Հայաստանում հաստատվել է Աքեմենյան Իրանի գերիշխանությունը, Ծոփքը մտել Է 13-րդ Հայկական սատրապության մեջ։ Այնտեղով   (Խարբերղի դաշտով) անցնող Դարեհ 1-ի կառուցած Արքայական ճանապարհը նպաստել է նրա տնտեսական  վերելքին։ Մ. թ. ա. IV դ. վերջին քառորդին, հունա-մակեդոնական նվաճումներից և Աքեմենյան աշխարհակալության քայքայումից հետո, Ծոփքը մնում է անկախությունը վերականգ­նած Երվանդանիների հայկական թագա­վորության կազմում։ Աշխարհագրակա­նորեն մոտիկ գտնվելով հելլենիստական կենտրոններին   ն   ենթարկվելով   հնլլենիստական ազդեցությանը՝ Ծոփքը ապրել է տնտեսական ու մշակութային նոր առաջընթաց: Սակայն մ.թ.ա III դարի կեսերին Ծոփքը և Կոմմագենեն Սելևկյան պատության միջամտությամբ անջատվել են Մեծ Հայքից և կազմել ինքնուրույն թագավորություն: Հիմնադիր թագավորը համարվում է Սամոսը, որի անվան հետ են կապում Սամոսատը (Շամոշատը) և Սամոկարտ (Շամոկերտ) քաղաքները: Մ.թ.ա 240-ական թթ. Սամոսին հաջորդել է որդին՝ Արշամը, որը հիմնել է նոր մայրաքաղաք Արշամաշատը և Արսամեա անունով երկու քաղաք Կոմմագենեում, խրախուսել առևտուրը, հատել դրամ: Հույն պատմիչ Պոլինեոսը գրում է, որ Արշամը մ. թ. ա. 230 թ-ին ապաստան է տվել և օգնել Անտիոքոս Հերաքսին՝ ընդդեմ նրա եղբոր՝ Սելևկյան թագավոր Սելևկիոս II Կալինիկոսի: Արշամի մահից (մ. թ. ա. 220 թ.) հետո Սելևկյանները Ծոփքի թագավորությունը թուլացնելոու նպատակով նրանից անջատեցին Կոմմագենեն, ստողծեցին առանձին թագավորություն, և Ծոփքի թագավոր Քսերքսեսը ճանաչեց Սելևկյանների գերիշխանությունը: Մ.թ.ա III դարի վերջին Անտիոքոս III Մեծը նվաճել է Ծոփքը և դարձրել Սելևկյան պետության նահանգ՝ այնտեղ ստրատեգոս կարգելով Զարեհ-Զարիադրեսին (հա­վանորեն նույն արքայատնից)։ Մ.թ.ա.190 թ.-ին Հռոմի դեմ Մագնեսիայի ճակատամարտուոում Անտիոքոս III Մեծի պարտությու­նից հետո Ջարեհը Ծոփքը հռչակել է կրկին անկախ թագավորություն (սկզբնապես ընդգրկել է Ծոփքը, Օդոմանտեսը և Ակիսենեն)։ Ըստ Ստրաբոնի. Ջարեհը անդրնփրատյան Կատաոնիայից գրավել և իր թագավորությանն է միացրել նան Ակիլիսենռն (Եկեղիք) ու Անտիտավրոսի լեռնաշդթայից հարավ գտնվող գավառները։ Ար­տաքին քաղաքականության հարցերում Ջարեհը դաշնակցել է Մեծ Հայքի թագա­վորին՝ միևնույն արքայատան գահակալ Արտաշես I-ին։ Զարեհին հաշորդել է Արկաթիասը, որը հիմնել է նոր մայրա­քաղաք՝ Արկաթիակերտը։ Արկաթիոսը սպանվել  է Սելնկյան Անտիոքոս IV թա­գավորի դեմ կովում։ Ծոփքի գաhն անցել է Արկաթիոսի եղբորը՝ Կապադովկիա ապաստանած Մեհրուժանին, իսկ նրանից հետո՝    Արտանեսին։
      Մ. թ. ա. 95–ին Տիգրան II  Մեծը տապալել է Արտանեսին և  Ծոփքին վերամիավորեց Մեծ Հայքին (մ. թ. ա. 93 թ.-ին նա Ծոփքին միացրեց Մելիտինեի շրջանը)։ Մ. թ. ա 66-ին Տիգրան II ​ Մեծի հետ Արտաշատում կնքած պայմանագրով Հոոմի Պոմպեոս գորավարը Ծոփքը առժամանակ հանձնել Է Տիգրան II-ի խռովարար որդուն՛ Տիգրան Կրտսերին։ Սակայն վհրջինիս բանտար­կությունից (մ. թ. ա. 65թ.) հետո Եփրատից արևելք գտնվող Ծոփքի հողերն անցել են Մեծ Հայքին, արևմուտք ընկած հողերը՝ Հոոմին։ Փոխարենը Պոմպհոսը Տիգրանին վերաղարձրել է  Ճորոխի ավագանի Սպեր և Արսեաց Փոր գավառները։ Ներոն կայսրը մ. թ. ա. 55-ին Ծոփքը անջատել ն հանձնել է Սոհեմոս թագավորին։ Սակայն 63-ին հայ–պարթնական գորքերից Ծոփքում հոոմեական բա­նակի կրած պարտությունից հետո Հռանդեայի պայմանագրով Ծոփքը վերամիավորվել Է Մեծ Հայքին։ Հայ Արշականիները Ծոփքի Հաշտյանք գավառը հանձնեցին արքունի սեպուհներին, Անձիտը՝ արքունի հազա­րապետին (որպես «ձեռական աշխարհ»), Անգեղ-տունը՝ ներքնապստին (որպես «սահմանակալ իշխանություն»), Փոքր Ծոփքը մնաց Շահունիներին։ Սասանյան Իրանի դեմ պատերազմում Հոոմի հաղթանակից հետո Դիոկղետիանոս կայսրը 298թ.-ի Մծբինի պայմանագրով Հոոմի ազդեցությունը հաստատեց Ծոփքում և Մեծ Հայքի հարավային կամ անորսփգրիսյան երկրամասե­րում, որոնց հայ կասակալները ենթակա էին Հայոց թագավորին։ Ագաթանգեղոսը Գրիգոր Ա Պարթևին Կեսարիա ուղեկցող նախարարների մեշ հիշատակում Է նան Ծոփքի իշխանին։ Գահնամակում Ծոփքի իշխա­նը զբաղեցրել Է 5-րդ գահը։ Ըստ Զորա­նամակի Ծոփքի տերը Հայոց բանակին տվել Է 1000 հեծյալ։ Հայ Արշակունիները Ծոփքում ունեին իրենց բերդերը և գանձատները։ Հռոմեա–պարսկական նոր պայմանագրով, թեև Ծոփքը ճանաչվել է Հոոմի ազդեցության շրջան, սակայն այն չի անջատվել Մեծ Հայքից։ Պապ թագավորը (368—374 թթ) պատժել է նան Ծոփքի կուսակալի անջատամետ ձգտում­ները և անխախտ պահել եբկրի ամբողջականաթյանը։ Հոոմի ու Պարսկաստանի միշամտաթյամբ 387 թ.-ին Մեծ Հայքի երկու թագավորությունների բաժանելուց հետո Անգեղ-տունը, Անձիտը և Մեծ Ծոփքի մնացած հողերը, որպես ինքնավար սատրապա­կան իշխանություններ, միացվել են կայս­րությանը։ 408թ.-ին սրանց միացվեցին Փոքր Ծոփքը, Բալահովիտ և Հաշտենք գավառները։ Այնուհետև Ծոփքի այդ հողերը կոչվել են Սատրապական կամ Նախարարական Հայք։ Ինքնավար այդ իշխանությունները տնտեսապես, կրոնով, մշակույթով սեր­տորեն կապված են եղել Մեծ Հայքին, իսկ կայսրության հանդեպ կատարել վասա­լական պարտավորություն (զինվորական ծառայություն, որոշ հարկերի վճարում)։ Զենոն կայսեր դեմ ապստամբությանը մասնակցելու համար նրանք 488թ.-ին զրկվել են իշխելու ժառանգական իրավուն­քից, բայց վարչական կարգը մնացել է անփոփոխ։
    Բյուզանդիայի Հուստինիանոս I կայսրը 536 թ-ին վե­րացրել է Ծոփքի իշխանությունները և կայսրության վարչության ներքո կազմել Չորրորդ Հայք նահանգը։ 591թ.-ին Մորիկ կայսրը Ծոփքի հարավային շրջանները միացրեց Վե­րին Միշագետք նահանգին։ Սեբեոսը վկա­յում է, որ արաբ նվաճողներին 654 թ.-ին հաջողությամբ դիմագրավել է Չորրոր Հայքի իշխանի  զորքերը
      Ծոփքը  դարձել է արաբա-բուզանդական պա­տերազմների ասպարեզ և ձեռքից ձեռք անցել։ IX դ. Ծոփքի արևելյան գավառները անցել են հայ Բագրատունիներին,  իսկ արևմտյան գավառները մտել Բյուզանդիայի Միշա­գետք բանակաթեմի մեջ: Ստեփանոս Տարոնացին (Ասողիկ) վկայում է, որ 995թ.-ին սաստիկ երկրաշարժից ավերվել են Ծոփքի բազմաթիվ բնակավայրեր։ Սելջուկյան թարքերի նվաճումներից (XI դ. կես) հետո Ծոփքի զգալի մասը տիրել են Թոռնիկյանևերը, արևմտյան մասը՝ Փիլարատս Վարաժնունին։ XII–XVI դդ. Ծոփքը ենթարկվել է թուրքական է քրդական զանազան վաչկատուն ցեղերի ասպատակություններին ու ավերածություններին։ 1555թ.-ին և 1639թ.-ին Սեֆյան Իրանի ն Օսմանյան Թուրքիայի միշև կնքած պայմանագրերով Ծոփքը զավթել են օսմանյան թուրքերը։ XIX դ. վերշին և XX դ. սկզբին Ծոփքը հիմնականում ընդգրկված էր Խարբերդի վիլայեթը,, որոշ հատվածներ՝ Էրգրումի, Դիարքեքիբի և Բիթլիսի վիլայեթներում։ Ծոփքի հոծ հայությանը բնաշնշվել է 1915-ին. Մեծ Եղեռնի Ժամանակ:Փրկված բեկորները տարագրվել են զանազան երկրներ։

 

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 732720
  • Բոլոր այցելուները: 54026
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 301
  • Ձեր IP-ն: 136.243.70.151
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52