Խաչքարեր

Սեպագրեր

Վիմագրեր

You are here

Սև սար

Մասնակիցը եղի՛ր մեր հետաքրիր արշավներին

       Սևսար կամ Սևքար լեռը գտնվում է Գեղարքունիքում, Վարդենիսի լեռնաշղթայի արևմտյան հատվածում,  Գեղհովիտ գյուղից 10 կմ հարավ։ Ուղիղ գծով հեռավորությունը Մարտունի- Եղեգանձոր ճանապարհից 8 կմ։ Բարձրությունը ծովի մակարդակից կազմում է 3063 մետր։ Հարաբերական բարձրությունը չի գերազանցում 400 մետրը։ Անունը ստացել է  լանջերին առկա հրաբխային սև  քարերի համար։  Հարավային լանջերից սկիզբ է առնում Մարտունի գետը։ 

 

Սև սարը  հյուսիս-արևմուտքից։

Սևսարը արևմտուքից։ Հեռիվից նկատելի են  հյուիս-արևմտյան հատվածում առկա հրաբխային սև քարերը։

Սևսարից բացվում է հիանալի տեսարան։ Գագաթից  կարելի է տեսնել հանրահայտ Արմաղանը (Արմաղանից բարձր է մոտավորապես 150 մետր)

Երևում են նաև Մասիսները

Բնականաբար այստեղից կարելի է տեսնել Սևանա լիճը։

 

Այդուհանդերձ Սևսարի այցեքարտը այսպես ասած «աստղադիտարանն է»։ Հյուսիսային լանջին 2700 մետր բարձրության վրա առկա ժայռապատկերները կլինեն առանձին թեմայի նյութ։

Ինչպե՞ս հասնել Սևսար։ Այն պատկանում է դյուրին հաղթահարելի լեռնագագաթների թվին։ Նախ և առաջ պետք է գնալ Գեղհովիտ գյուղ, բարձրանալ դեպի Վարդենյաց լեռնանցք և երբ Սևսարը կլինի դեմ հանդիման, այդտեղից ուղղություն պետք է վերցնել դեպի լեռը։ Կարելի է հենց մայրուղուց ոտքով գնալ, կարելի է նաև ավտոմեքենայով մոտենալ մինչև լեռան ստորոտ։ 

Սևսարը նույնպես ընդգրկվելու է Արէգնափայլի արշավների մեջ։

 

Արևշատյան Ս.։

 

 

 

 

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 276783
  • Բոլոր այցելուները: 25795
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 269
  • Ձեր IP-ն: 54.162.164.86
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52