Խաչքարեր

Սեպագրեր

Վիմագրեր

You are here

Գռիձոր

           Գռիձորը  գտնվում է Գեղարքունիքի մարզում, մարզկենտրոն Գավառից մոտ 15 կմ հարավ-արևմուտք, Գեղամա լեռնաշղթայի հենց կենտրոնում, Գավառագետի ձախակողմյան վտակի վերին հոսանքում:

        Գռիձոր անվան հետ կապված տարբեր մեկնաբանություններ եմ լսել: Ոմանք նշում են, թե Գռի ձոր են անվանել , քանի որ խորքում գետնի տակից դուրս եկող հանքային ջրերը բուժում են   մաշկի հետ կապված հիվանդություննները /«գռերը»/: Առավել հավանական է, որ Գռիձոր անվանումը կապված է «գուռ»-ի հետ: Գուռը, ինչպես կարդում ենք Մալխասյանի  բացատրական  բառարանում, նշանակում է ` «քարե կամ փայտե ավազան աղբյորի առջև, կամ գոմերում  անասուններին ջրելու համար»: Գռիձորը տեղացի անասնապահների համար ամառային հիմնական կեցավայրերից մեկն է:  Կիրճի խորքում, Աժդահակի հենց արևելահայաց հատվածում գտնվում են «հոբաներըր», քարե և շարժական տնակներով: Ալպյան մարգագետինները հիանալի կեր են անասունների համար: Իսկ անասունները ջուրը խմում են հենց տեղում`  բնական «գռերից»:  Արդեն երևի պարզ է, թե ինչու է «Քյավառա քյուֆթան»  մրցակցությունից դուրս:

        Գռիձորիր կիճի երկարությունը հասնում է մոտավորապես 5 կմ` գետի հովիտը բարձրությունը ծովի մակերևույթից  տատանվում է 2500 մետրի, իսկ խորությունը 200 մետրի սահմաններում :  Միայն լեռնային զանգվածեղ գոյացությունները, մաքուր օդը , սարի ծաղիկների բույիրը մարդու վրա միմիայն  դրական  ներգործություն են ունենում:  Իսկ ամռան շոգին սառնորակ ջրերը լավագույն զովացման միջավայրն են ապահովում:

Նկարներով ծանոթանանք 

Գռիձորը արևմուտքից

 

Սա էլ արևմտյան վերջավորությունը: Վերևում Աժդահակն է, ներքում օձագալար գետն է և սարվորների հոբաները

 

Կիրճի գեղեցկությունը  հարավ արևմտյան հատվածում վերխոյացող «Կուկույ ձոր»  կոչված ժայռն է:  Բարձրությունը ծովի մակերևույթից կազմում է մոտ 3030 մետր: Վերջինիս վերնամասից բացվում է անասելի գեղեիկ տեսարան: Այստեղից երևում են Գեղամա լեռնալշղթայի երկու բարձր գագաթները` Աժդահակը և Սպիտակասարը:

Ի դեպ գագաթ հասնելու համար պետք է հաղթահարել մոտ 500 մետր հարաբերական բարձրությունը: 

Ահա Կուկույ ձորից բացվող տեսարանը դեպի Աժդահակ: Հիրավի գեղեցիկ է:

Հեռին պլանում երկարավուն  Սպիտակասարն է:

 

Ահա գետի ամենագեղեիցկ հատվածներից մեկը , տեղացիներ անվանում են «Չռիկներ», որովհետև ջուրը« չռում է»։ Հուլիս ամսին ջրվեժիկը դառնում է շքեղ, գեղեցիկ, գերող։

Սարուխան և Ծաղկաշեն գյուղերի հանդերը ոռոգվում են «Չռիկներից» սկիզբ առնող ինքնահոս առուների միջոցով։Որպեսզի հնարավոր լինի ապահովել ջրի հոսքը,, ակռուցել են նման  գեղեիկց պատվարներ։ Օգտակար՝ միաժամանակ գեղեցիկ։

Սա տեղացիների ամենասիրելի վայրերից մեկն է։  Այստեղ մի սառնորակ աղբյուր կա, որտեղի ջրից հագենալը կարծես անհնար է։ Իսկ հուշաքարը կարծես ամեն ինչ ասում է։

 

 

Ինչպե՞ս հասնել Գռիձոր: Դրա համար նախ և առաջ պետք է բռնել դեպի Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառ: Ապա ուղղությունը վերցնել դեպի Սարուխան գյուղ, գյուղ չմտած, գազալցակայանի մոից թեքվել դեպի աջ և խորանալ դեպի լեռնաշղթայի խորքը:  Գռիձոր գնացողը ամենից շատ ուզում է չհեռանալ այնտեղից: Այցելության ամենահարմար ժամանակահատվածը  հուլիս ամիսն է, երբ ծաղիկները վառվռում են, իսկ գետը դեռևս ուժ ունի կարկաչելու:

Գռիձորը ներառվելու է Արէգնափայլի արշավների ցանկում: 

Արևշատյան Ս.։

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 298929
  • Բոլոր այցելուները: 26093
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 269
  • Ձեր IP-ն: 54.145.124.143
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52