Խաչքարեր

Սեպագրեր

Վիմագրեր

You are here

Յոհան ճարտարապետ

Մասնակիցը եղի՛ր մեր հետաքրիր արշավներին

      Զվարթնոցի տաճարը հայ ճարտարապե­տական մտքի մինչև VII դարը ստեղծագոր­ծված բոլոր լավագույնի hանրագումարն է և այդ հիմքի վրա մի չտեսնված  նոր թռիչք հա­տակագծային, կառուցողական, ոճային ու հարդարման ձևերի։
     Բարեբախտաբար այդ հռչակավոր հու­շարձանի մասին գոյություն ունեն թե մասնաիտական ընդարձակ գրականություն և թե հանրամատչելի բրոշյուրներ։ Բացի դրանից, Զվարթնոցի ավերակները մոտիկության և բա­րեկարգ ճանապարհների շնորհիվ քաջածանոթ են ոչ միայն մասնագետներին, այլև լայն մասսաներին։
       Գրականության մեշ բավականի հարուստ փաստեր են հավաքված Զվարթնոցը կառու­ցող վարպետների՝ թե Արարատյան դաշտում նույն ժամանակ կառուցված հուշարձանների վրա աշխատած լինելու և թե բավական Հե­ռու տե՛ղերի շինարարություններին մասնակ­ցած  լինելու  վերաբերյալ։
        Նախքան Զվարթնոցի շինվելը և կաթողի­կոսության այնտեղ տեղափոխվելը, կաթողի­կոսները նստում Էին Դվին քաղաքում, որը երկրի քաղաքական ու հոգևոր կենտրոնն Էր, մեծ քաղաք, ուր կառուցվում Էին մեծամեծ պալատներ ու եկեղեցիներ։ Զվարթնոցը կա­ռուցող Ներսես  Գ. շինող կաթողիկոսը, բացի Տայքում կառուցած իր շենքերից, հենց Դվինումն Էլ կառուցել էր ս. Սարգիս եկեղե­ցին, իսկ Կոմիտաս կաթողիկոսը նախ ավարտել Է Դվինի ս. Գրիգոր եկեղեցին, ապա ս. Հռիփսիմեն։ Այնպես որ մեծ շահաստան Դվինն Է եղել քարգործ վարպետների այն դարբնոցը, որտեղ նրանք կատարելագործվել են քաղաքային բուռն շինարարության ըն­թացքում և ապա տարածվել ու կառուցել Դվինից դուրս մոտիկ ու հեռու վայրերում, . որպես հմուտ վարպետներ (IX—X դարերից) սկսած այդ նույն դերը կատարում Էր Անին)։  
      Այդ երևույթի ակնառու փաստերն են Դվինի պեղումներից հանված բազմաթիվ ճարտարապետական մնացորդները, որոնք  սերտորեն կապվում են Զվարթնոցի և այլ վայրերի հուշարձանների վրա հանդիպող ճարտարապետական մասերի ու  զարդաքան­դակների ոճին և մանավանդ, մեզ ավելի հետաքրքրող, վարպետների գործածած նշան­ներին՝ քարերի վրա։
         Դվինի պեղումների ղեկավար կ, Ղաֆադարյանը իր աշխատության մեջ բերում Է վարպետների ինը  նշաններ և   եզրակացնում․
«Քանի որ Դվինի կաթողիկեն վերակառուցվել Է VII դարի առաջին երկու տասնամյակների ընթացքում, իսկ Զվարթնոցի տաճարը՝  նույն  դարի  կեսերին,  պետք Է  ենթադրենք, որ Դվինի կաթողիկեի վերակառուցման վրա աշխատող   երիտասարդ    վարպետներից շատերը իրենց ծերության հասակում մասնակցել են Զվարթնոցի
1․ Կ․ Ղաֆադարյան, Դվին քաղաքը և նրա պեղուիմները, Երևան, էջ 100-101:
2. Դվինի V-VII դարերի ճարտարապետական հուշարձանները, Երևան, 1950, էջ 18: Նույնի՝ По поводу датировки храна в Аруче, Сборник трудов Ереванского политех, инст. 1946, N2, էջ 29:
3. Բ. Առաքելյան, Հայկական պատկերաքանդակները IV-VII դարերում, Երևան, 1949, էջ 74:

կառուցմանը»1։ Վ․ Հարությունյանը ձեռքի տակ ունենալով Դվինի վարպետների վեց նշաններ, կազմել է համե­մատական տախտակ, որից պարզվում է նույն նշանների առկայությունը Զվարթնոցում, Պտղնիում, Արուճում, Ջվարիում և Ցրոմիում (վերջին  երկուսը՝ Վրաստան)2։

       Բ. Առաքելյանը այդ առթիվ հետաքրքիր մի միտք Է առաջադրում, որ այդ վարպետնե­րը շրջում և աշխատում Էին խմբով3։ Այս հետաքրքիր առաջարկությունը հնարավոր կլինի սակայն քննել միայն այն դեպքում, երթ բոլոր հուշարձանների վրա հանդիպող վարպետների նշանները հավաքվեն և համադրվեն, մի բան, որ տակավին կատարված  չէ։
        Զվարթնոցը կառուցող վարպետները, միայն քարերի   վրա փորագրված պարզ նշաններով չեն բավականացել։ Շենքի առա­ջին հարկաբաժնի պատուհանների կամարաղեղների եռանկյունաձև հարթությունների վրա, որոնց թիվը 32-ի Է հասնում, քանդակել են մարդկանց ֆիգուրներ, ձեռքե­րին քարտաշության և որմնադրության գոր­ծիքներ։ Ջվարթնոցի մեծագործ վարպետները գիտակ իրենց մեծ վարպետության, սրբապատկերների փոխարեն շենքը զարդարել         են      սեփական      նկարներով։          Այս շնորհակալ գործը կատարելով սակայն, նըրանք այն մինչև վերջ չեն հասցրել բոլորի մոտ չեն գրել իրենց անունները։ Առայժմ  դրանցից հայտնաբերված են ինը, որոնցից մեկի վրա ամբողջությամբ կա «Յոհան» ա նունը։ Ճարտարապետությանը և արվեստի պատմությանը նվիրված ուսումնասիրու­թյունների մեջ սկզբնական տարակույսներից հետո, այժմ արդեն հաստատ կերպով ըն­դունված է , որ Յոհանը Զվարթնոցի գլխավոր ճարտարապետն Է եղել (Թորամանյան, Լոնյան,   Տոկարսկի,  Ղաֆադարյան,  Առաքելյան և ուրիշներ)։  Իր այլ գործակիցներից Յոհանին գլխավոր վարպետ -ճարտարապետ համարելու հիմք Է ծառայում նախ՝  նրա ան­վան հիշատակությունը, երկրորդ նրա հա­գուստի բեույթը և երրորդ՝ քանդակը շենքի գլխավոր արևմտյան մուտքի մոտ գտնվելու հանգամանքը։ Միանգամայն իրավացի այգ դիտողություններից     մեկը           հոգևորականի տարազը, առիթ  Է ավել որոշ ուսումնասի­րողների Յոհանին հոգևորական համարելու, որն անհիմն Է3։ Դեռ 1926 թ. արվեստի վաս­տակավոր գործիչ Գ․
3. Ն. Մ Տոկարսկին նույնիսկ բոլոր բոլոր վարպետներին հոգևորական է համարում, որը միանգամայն սխալ է, որովհետև գտնված քանդակների մեծ մասը աշխարհական տարազով են: Н. М. Токарский, Архитектура Древней Армении, Ереван, 1946 , էջ 104:
4. Գ. Լևոնյան, նոր կարծիքներ Զվարթնոցի մասին, «Տեղեկագիր» Գիտ. և արվեստի ինստիտուտի, N 1, 1926, էջ 206-208:
5. Բ. Առաքելյան, նշվ.աշխ. էջ 74:

Լևոնյանը այն միտքն է հայտնել, որ Յոհանի հոգևորական տարազը պատվո նշան պիտի համարել, ինչպես Վասպուրականի Գագիկ և Կիլիկիայի  թագավոր­ները ներկայացվում են այդ տարազով մանրանկարչության մեջ, կամ Էլ հետագայում Ներսես կաթողիկոսը կարող էր Յոհանին որ֊պես վարձատրություն իրոք այգ հոգևոր աս­տիճանը  շնորհել4։

         Բ․ Առաքելյանը նկատի ունենալով Զվարթնոցի վարպետների, գտնված քան­դակների վրա եղած հագուստների նմանու­թյան և տարբերության հատկանիշները՝ դըրանք համարում Է արհեստակցային ու խմբական սովորության կամ էթիկայի հետևանք5։
        Այս իրավացի դիտողություններին կարող ենք ավելացնել ուրիշներն ևս։ Վարդապետ բառի ստուգաբանության ընթացքում պարզ­վեց, որ նրա նախնական իմաստը եղել Է վարժության, գործի, ուսման պեռ․ հին ժամա­նակների սովորության համաձայն «պետը» տարբերվում Էր իր ստորադրյալներից • նաև իր արտաքինով, տարազով, միջնադարում այդպիսի տարբերիչ տարազը ուսուցչի կամ ընդհանրապես «պետի» համար, պիտի են­թադրել, որ եղել է  հոգևորականի տարազը, այնպես որ Յոհանին հոգևորականի տարա­ծով քանդակհլով նշվել է նրա «պետի» հան­գամանքն իր  գործակիցների նկատմամբ։
        Սակայն տարազի խնդրում ուսումնասիրողները աչքաթող են արել մի շատ  կարևոր հանգամանք, ինչպես հայտնի  է միջնադարում տղամարդու հագուստի բնորոշ ձևը տարբեր էր ներկայիս ձևերից, նրա վերնազգեստը երկար էր՝ չուխա, իսկ հոգևորականի վեղարին շատ մոտ էր գլխարկի տարածված այն ձևր, որ կնգուղ է կոչվում։ Քարերի վրա քանդակվելու  դրանք շատ հեշտությամբ կարող են ներկայիս դիտողին շփոթության մեջ ձգել, ՛մանավանդ որ պահպանվել են զար­դարված վիճակում։ Այնուհետև պետք է ավելաացնենք, որ ուշադիր նայելով այդ քանդակ–ներինն, նրանց մեջ երևում են նաև գլխաբաց ու երկար մազերով դեմքեր նույնիսկ ճա­կատի վրայից անցնող ապարոշ մազերը կապող։
        Որ բազմաթիվ վարպետներից մեկը, այս դեպքում Յոհանը, միայն կարող էր գլխավորը կամ ճարտարապետը  լինել, դա պարզ երևում է նրանից, որ ըստ Կաղանկատվացու վկայության Կոստանդին կայսրը, տեսնելով Զվարթնոցը հիացել է, և ցանկանալով նման շենք Կոստանդնոպոլսում կառուցել, հրա­մայել է վարպետներին գնալ իր հետ, սակայն ճանապարհին վախճանվել է կայսրը և գործը գլուխ չի եկել. մինչդեռ, պարբերության սկզբում ասված է «ետ հրաման շինողացն»— հոգնակի, նրա վերջում մահացածի մասին եզակի թիվ է գործածված

6. Մեվսես Կաղանկատվացւոյ, Պատմութիւն Աղուանից աշխարհի, Թիֆլիս, 1913, էջ 364

7. Միրախորեան Մանվել, Նկարագրական ուղևորութիւն ի հայաբնակ գավառս արևելյան Տաճկասանի, մասն Բ, էջ 66-67: Ընդգծումը Ս. Բարխուդարյանի:  Նույնը մեջ է է բերված Էփրիկյանի Բնաշխարհի բառարանում:

6։

         Թեև ուշ ժամանակի, բայց Մեծոփա վանքում  ճարտարապետների 12 անուն է պահպան­վել, բայց և հիշատակվել է նրանցից գլխավորի անունը ու դերը։
         Ուսումնասիրողների այն կարծիքը., որ վարպետների քանդակների հանդիպում ենք միայն Զվարթնոցի վրա, ճիշտ չէ։ Ուսումնա­սիրողներն աչքաթող են արել մեր ճարտա­րապետության հնագույն և լավագույն, բայց տարաբախտաբար բնավ չուսումնասիրված, կոթողներից մեկը ևս, որի վրա, նույնիսկ ավելի ակնառու կերպով, քանդակված են շինարար վարպեներիրի պատկերները։ Մենք նկատի ունենք Վասպուրականի Աղբակ գա­վառի ս. Բարղուղիմեոսի վանքը։
1884  թ.  հրատարակված՜ գրքում,      գրեթե միակ  ճամփորդ-նկարագրողն  հետևյալն     է գրում.                                                                     
         «Վանուցս եկեղեցւոյ դրան արտաքին ճա­կատի վերի կողմն սքանչելի արվեստիվ հայր Աստուծոյ պատկերն, համաձայն Եզեկիել մարգարէի տեսլեան, առյուծներով և հրեշ­տակներով փորագրված է, վարի կողմն ս՛ Բարդոլղիմէոս տեգն ի ձեռին նժոյգ հեծած կսպանանէ վիշապն։ Դրան երկու վիթխարի  կողերուն վերա փորագրեալ են վանուց  չորս ճարտարապետագ պատկերները մեծությամբ յուրեանց հասակներուն և յուրաքանչյուր  ճարտարապետն իր գործածած գործիք  ի ձե­ռին, հարմարական տյրիւք կկենա, որոց մեշ տեղը կգտնվի նան. Հովհաննես Մկրտչի գլուխն և ղրան երկու կողմերը երկու մարդ բուրվառ ի ձեռին»7։
        Այս փաստը ցույց է տալիս, որ հնում ճարտարապետների պատկերաքանդակները իրենց ձեռակերտների վրա, այնքան էլ ան­սովոր երևույթ չեն եղել ինչպես կարծվում է, և նրանք արտահայտել են գլխավոր վարպետներին, որոնց մեջ մեկն անշուշտ կլիներ հիմնական ճարտարապետը, որպիսին է Զվարթնոցում Յոհանը։ Յոհանը Զվարնոցի -հոյակապ տաճարի մեծատաղանդ ճարտա­րապետն է և նրա անունը պետք է անբաժան մնա իր ձեռակերտից—Զվարթնոցից :
 
Ս. Բարխուդարյան, Միջնադարյան հայ ճարտարապետներ և քարագործ վապետներ: Երևան, 1963, էջ 27-29:

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 276785
  • Բոլոր այցելուները: 25795
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 269
  • Ձեր IP-ն: 54.162.164.86
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52