Խաչքարեր

Սեպագրեր

Վիմագրեր

You are here

Տրդատ ճարտարապետ

Մասնակիցը եղի՛ր մեր հետաքրիր արշավներին

             Տրդատ ճարտարապետը ապրել է X դարի վեր­ջին և XI դարի սկզբին, Բագրատունիների թագավորության ժա­մանակաշրջանում։ Ճարտարապետի կենսագրության վերաբերյալ առանձին կցկտուր տեղեկություններ պահպանված են ժամանա­կակից մատենագիր Ստեփանոս Տարոնեցի Ասողիկի  «Պատմության» մեջ։
         Տրդատի ժամանակ Հայաստանի քաղաքներում, մասնավորա­պես Անիում, ծավալվում են բավական ինտենսիվ շինարարական աշխատանքներ, որոնց շատ գործուն մասնակցություն է ունենում  մեծանուն ճարտարապետը:
         XI դարի երկրորդ կեսից՝ մինչ այդ արաբական արշավանքնե­րից ավերված Հայաստանը, խալիֆաթի իշխանության թուլացման հետևանքով, նորից ձեռք է բերում քաղաքական անկախություն։ Այս հանգամանքը խոշոր խթան է դառնում նրա տնտեսական հզո­րության և մշակութային կյանքի արագ վերելքի համար։
        Ներքին շուկայի աստիճանական զարգացման և Առաջավոր Ասիայի դեպի արևմուտք, արևելք ու հյուսիս տանող առևտրական մեծ ճանապարհների վրա միջազգային առևտրական հարաբերու­թյունների աշխուժացման հետևանքով, շուտով առաջանում են շատ նոր քաղաքներ և խոշոր առևտրական կենտրոններ՝ զարգացած տնտեսությամբ։
          Տնտեսապես զարգանալով ու ամրապնդվելով, Հայաստանի քաղաքները աստիճանաբար դառնում են նաև մշակութային կյանքի կենտրոններ: Այնտեղ երևան է գալիս քաղաքային տիպի մշակույթ։ Անիում, օրինակ, աշխարհիկ կառույցներում հարուստ քաղա­քացիների ճոխ կենցաղային կահավորանքը այն աստիճան  վառ էր արտահայտված,   որ   նույնիսկ   իշխանական   ապարանքներից   մեկը, նախքան   պեղումները,   սխալմամբ   համարել   են   Բագրատունի   թա­գավորների պալատ։                              
            Տրդատը իր առաջին կառույցը իրականացրեց Արգինայում։ Այդ տեղը 965 թ. դառնում է հայ եղեկեցու  կաթողիկոսների աթոռա­նիստ, երբ Անանիա Մոկացին, թողնելով Վանա լճի Աղթամար կղզին, բնակություն է հաստատում այստեղ` Անի քաղաքի մոտ, որը դրանից ոչ շատ առաջ, 961 թ. հանդիսավոր իրադրության մեջ հռչակվել էր Հայաստանի մայրաքաղաք։ Շուտով նորընտիր կա­թողիկոս Խաչիկ Առաջին Արշակունին որոշում է նոր աթոռանիստի համար այստեղ հիմնել մեծ եկեղեցի, որի կառուցումը հանձնա­րարվում է Տրդատ ճարտարապետին։
        Ներկայումս եկեղեցուց պահպանվել են հյուսիսային պատը և արևմտյան մասր, իսկ մնացածը փռված է մեծաբեկոր ավերակ­ների ձևով, տեղ-տեղ դարերով դիզված հողի հաստ շերտի տակ։ Այս պատճառով այդ կառույցի մասին դժվար է ավելի որոշակի բան ասել, քան այն, որ եկեղեցին իրենից ներկայացնում էր գմբե­թավոր դահլիճի տիպ, որը հայկական ճարտարապետության մեջ հետագայում լայն զարգացում ստացավ։
            Արգինայի, ինչպես նաև այնտեղ Տրդատի կառուցած եկեղե­ցու մասին պահպանվել են Շահ-Իսմայիլի զորքերի կազմում Արգինայում գտնվող պարսիկ պատմիչ Մովլանա Իդրիսի հաղորդում­ները։ Իդրիսը մեծ հիացմունքով է նկարագրում այդ եկեղեցու հո­յակապ ճարտարապետությունը։
         Տրդատը, վերջացնելով կաթողիկոս Խաչիկ Արշակունու կող­մից հանձնարարված աշխատանքը, թողնում է Արգինան և դնում Անի, որտեղ այդ ժամանակ Սմբատ Բ թագավորը (977 -989թթ)՝ Աշոտ Երրորդի որդին, նույնպես խոշոր շինարարական աշխա­տանքներ էր ձեռնարկել իր մայրաքաղաքում։
          Սմբատ Երկրորդը Տրդատին հանձնարարում է հսկայական չա­փերի մի եկեղեցու, Անիի Մայր տաճարի կառուցումը, որը հետա­գայում հայտնի է դառնում իր հոյակերտ ճարտարապետությամբ: Սակայն Սմբատի օրոք ճարտարապետը կարողանում է դնել այդ կառույցի հիմքերը միայն, թագավորի մահվան պատճառով աշ­խատանքները միառժամանակ ընդհատվում են։
        Տաճարի կառուցման ժամանակավոր դադարը Տրդատն օգտա­գործում է Բյուզանդական կայսրության մայրաքաղաք այցելելու համար, որտեղ նրան պատվիրում են վերականգնել կայսրության գլխավոր   եկեղեցու՝   հայտնի   սուրբ   Սոֆիայի   տաճարի   գմբեթը:
         Բյուզանդիայից վերադառնալով, նա նորից ձեռնարկում է տաճարի կառուցմանը, այս անգամ արդեն Գագիկ Առաջին Բագրա­տունի արքայի կնոջ՝ թագուհի Կատրանիդեի (Սյունյաց Վասակ իշխանի դստեր) հանձնարարությամբ։
          1001 թվականին նա ավարտում է տաճարի կառուցումր, որը դառնում է Անիի ճարտարապետության իսկական գլուխգործոցը ու մեծ հռչակ բերում նրա հեղինակին։ Քաղաքի հարավ-արևելյան մասում կառուցված շենքը վեր է բարձրանում Ախուրյան գետի կամրջի դիմաց, միջնաբերդից հյուսիս-արևելք, դետի խոր և գեղատեսիլ կիրճի վրա։
          Եկեղեցին արտաքինից ուղղանկյուն է, իսկ ներսից՝ նրա արևելքրց աբսիդով ավարտվող տարածությունը մասնատված է երեք երկայնական նավերով։ Այստեղ հզոր փնջանման մույթերի վրա հենվող սլաքաձև կամարները իրենց վրա են կրում գմբեթային հա­մակարգի մնացորդները, ընդ որում առագաստները հնարավորու­թյան ես ստեղծել իջեցնելու ենթագմբեթատակ քառակուսին և գմբեթի թմբուկը դնելու բոլորակ հիմքի վրա; Իր արտաքին ձևերով  տաճարը   զգալի չափեր  և խաչաձև ծածկ  ունեցող  ուղղանկյուն  ծավալ է, որի չորս կողմում վեր են խոյանում արտաքին եզրագծի հարթության վրա գտնվող չորս ճակտոնապատերը։ Վերին խաչա­ձև մասի կենտրոնում, քառակուսի հիմքի վրա ժամանակին բարձ­րանում էր տասնվեցանիստ թմբուկը իր կոնաձև վեղարով հան­դերձ։ Կառույցը գոտևորված էր դեկորատիվ կիսասյուների կամարաշարով և ուներ նրբաճաշակ, իր երկրաչափական ձևերի վիթխա­րիությամբ բնորոշ զարդաքանդակ։
        XIX—XX դարերում, երբ Անին աղմկալի, մեծ քաղաքից վա֊ղուց արդեն վերածվել էր մեռյալ ավերակների, տաճարը իր վրա է գրավում հետազոտողների և ճանապարհորդների ուշադությունը դառնալով ուսումնասիրության և բազմաթիվ նկարագրությունների առարկա։ Սրանք հիացմունքով են արտահայտվում ճարտարա­պետական այդ գլուխգործոցի մասին։ Բոլոր գնահատականները միշտ էլ խիստ հիացական են եղել։ «Տաճարը ճանապարհորդին զարմանք է պատճառում, — ասում է Լինչը,—նույնիսկ, եթե նա Էջմիածնից է ժամանել... նա կրում է որակի՝ բնորոշման ոչ ենթա­կա այն դրոշմը, որը մենք կոչում ենք գեղեցկություն, և հազիվ թե որևէ   մեկը   կարողանա   նրան   նայել   առանց   հաճելի   սարսուռի»։
          Իսկ ահա թե ինչ է գրում Աբիխը. «Շինարարական արվեստում ուրիշ որտեղ, եթե ոչ քրիստոնյա ժողովուրդների ծաղկման դարա­շրջանում, ինչպես օրինակ՝ Անիի տաճարում, կարելի է գտնել գե­ղեցկություն և հիացմունք»։
            Եվ եթե իր հիմնադրումից 900 տարի անց այդ հուշարձանը չի կորցրել Իր ներգործության ուժը, ուրեմն այն ճարտարապետական արվեստի   մի   իսկական   ստեղծագործության   է։
             Սակայն, վերադառնանք սուրբ Սոֆիայի եկեղեցու գմբեթի պատմությանը։
            X դարի վերջին քառորդում երկրաշարժի հզոր ցնցումներից կործանվում է սուրբ Սոֆիայի նշանավոր տաճարի կամ Բյուզան­դական կայսրության գլխավոր եկեղեցու գմբեթը։
         Սոֆիայի տաճարը բյուգանդական ճարտարապետության ծաղկման ժամանակաշրջանի երևելի հուշարձան է։ Այն կառուցվել է նշանավոր ճարտարապետներ՝ տրալեսցի Անթիմոսի և միլեթցի Իսիդորի կողմից, 532—537 թվականներին, Հուստինիանոս I կայ­սեր   օրոք  ու նրա  գործուն   մասնակցությամբ։  Տաճարի  կառուցումը ավարտելուց հետո իր առաջին այցելությտն ժամանակ Հաստինիանոսը բացականչեց. «Փառք տիրոջը, որ ինձ արժանի դարձրեց ի կատար   ածել   այս   գործը։   Սողոմոն  ես   հաղթեցի   քեզ»։
       Այս ճարտարապետների կողմից կառուցված տաճարի գմբեթը՝ 31,4 մետր տրամագծով, շինության ավարտից 21 տարի անց 558 թ. մայիսի 1-ին, դեռևս Հուստինիանոսի օրոք, փուլ եկավ։ Կայսրը կարգագրեց նոր գմբեթ կանգնեցնել, սակայն ոչ Անթիմոսը և ոչ էլ Իսիդորը արդեն կենդանի չէին, ու այդ գործը հանձն առավ վերջինիս եղբորորդին Իսիդոր Կրտսերը։ Սրա կառուցած գմբեթը կանգուն մնաց երկար ժամանակ, կարողացավ դիմանալ 869 թ. երկրաշարժին, բայց չդիմացավ 986 (ըստ Ասողիկի՝ 989) թվակա­նի մեծ երկրաշարժին։
        Աղետից որոշ ժամանակ անց, երկրաշարժից փլված գմբեթի վերակառուցման համար հրավիրվում է Տրդատ ճարտարապետը։. Ասողիկը չի հապաղում արձանագրել այդ փաստը իր «Պատմության» մեջ,   որպես   գրավոր   հիշատակության   արժանի   իրողություն։
       Կառուցման պրոցեսի կարգավորման համար Տրդատը նախա­պես պատրաստում է եկեղեցու մոդելը, որի վրա պետք է լուծվեին ճարտարապետական ու կառուցվածքային բնույթի ընդհանուր խնդիրներ։ Այդ աշխատանքների իրականացման համար նա բարձր փայտամածներ կանգնեցրեց մինչև գմբեթը։ Տեղեկություններ են պահպանվել այդ փայտամածների վրա կատարված ծախքերի մա­սին, ըստ որոնց դրանք գանձարանին նստել են 1000 լիվեր ոսկով:  Հնարավոր է, որ գմբեթից բացի Տրդատը եկեղեցում կատարել է վերականգնման ուրիշ աշխատանքներ ևս, քանի որ, ինչպես հայտնի  է,  կառույցը «վերից վար ճեղքվածք էր տվել»։
         Տրդատը գերազանց կատարեց տրված հանձնարարությունը և ցուցադրեց իր փայլուն վարպետությունը, որի մասին վկայում են ոչ միայն հուշարձանի առկա վիճակը, այլև Ասողիկի վկայությունն այն մասին, որ տաճարը վերականգնումից հետո ավելի վայելչա­գեղ տեսք ստացավ, քան առաջ էր: Ինչպես հայտնի է, եկեղեցին հաճախակի է ավերվել ու վերականգնվեի սակայն Տրդատի վերա­կանգնումից հետո արդեն հազար տարի Կոստանդնուլպոլսի սուրբ Սոֆիայի տաճարը կանգուն է։
          Միանգամայն պարզ է, որ Տրդատի կատարած վերականգնումը լիովին արտացոլում Էր X—XI դդ. հայ շինարարական մշակույթի վիճակը։ Թեպետ հայտնի է, որ այն ժամանակների համար այդ­պիսի հսկայական գմբեթներ Հայաստանում չէին կառուցվում, այնուամենայնիվ նրանց կառուցման շինարարական եղանակները ամենևին խորթ չէին հայ ճարտարապետներին։ Մյուս կողմից Բյուզանդական կայսրության մայրաքաղաքում  այդպիսի պատաս­խանատու պատվեր ստանալու համար Տրդատը պիտի ունենար առաջնակարդ ճարտարապետի բավականին մեծ համբավ, մանա­վանդ որ, ինչպես հայտնում է Ասողիկը, դեռ այդ աշխատանքները Տրդատին հանձնարարելուց առաջ բավական երկար ժամանակ «հմուտ հույն ճարտարապետները շատ էին հոգում նրա «վերանո­րոգման համար» և, ըստ երևույթին, ոչ մի կոնկրետ եզրակացու­թյան չէին կարողանում հանգել։ Բյուզանդիայում սուրբ Սոֆիայի և Անիում Կաթողիկե տաճարի կառուցումը ավարտելուց անմիջապես հետո Տրդատին սպասում էր մի այլ պատվեր. Գագիկ Առաջին թագավորը արդեն վաղուց մտադրվել էր իր մայրաքաղաքում եկեղեցի կառուցել ավերված հռչակավոր Զվարթնոց տաճարի օրինակով։ Եվ անխոնջ Տրդատը սկսում է այդ, հավանորեն իր վորջին, աշխատանքր։ Պատահական չէ, որ Գագիկ թագավորը իր ուշադրությունը կենտրոնացրեց այդ հուշարձանի վրա։ Զվարթնոց տաճարը այն ամբողջ լավագույնի արտացոլումն էր, ինչ ստեղծել էր հայ ճարտարապետությունը, որի ծաղկումը V—VII դդ. նրանով կարծես թե ավարտվեց: Սկսելով Գագիկի տաճարի կառուցումը 1001 թ., պետք է ենթադրել, որ Տրդատը նախապատրասաական մեծ աշխատանք է կատարել, որքա­նով որ Զվարթնոցը վերարտադրելու աշխատանքը կրելու էր հետա­զոտական բնույթ, իսկ նախնական չափագրությաններն ու ճարտարապետական վերականգնումը խլելու էին երկար ժամանակ։ Բացի այդ, Տրդատը ոչ թե սոսկ վերարտադրեց Զվարթնոցը, այլ էական փովախություններ մտցրեց ինչպես նրա չափսերի, այն­պես էլ ճարտարապետական մանրամասների մեջ։
        Տաճարի կենտրոնական մասը չորս կիսաշրջանով կազմված հավասարակողմ խաչ է, շրջապատված առաջին հարկաբաժնի օղա­կաձև սրահով։ Շենքի կառուցվածքի հիմքն են կազմում շորս հզոր մույթեր, որոնց միջև բաց աբսիդների կիսաշրջանաձև եղրամասե­րում տեղավորված են 6-ական սյուներ։ Ներքին խաչաձևի ծավալներր ավարտվում են գմբեթարդներով, որոնք դրսից կազմում են երկրորդ հարկը, իսկ կենտրոնական մասը բարձրանալով է՛լ ավելի վեր    ավարտվում    է    գմբեթային տարածությամբ՝   կազմելով   եկեղեցու   երրորդ հարկաբաժինը:                                                     
               Այսպիսով,  տաճարի ամբողջ ծավալները կարծես համախբվում էին ինչ-որ   անտեսանելի   ուղղաձիգ   առանցքի   շուրջը։
            Այնուամենայնիվ,   Տրդատը   գիտակցում       է   իր     ստեղծագործա­կան   սկզբունքների և VII դարի հուշարձանի՝  Զվարթնոցի       ճարտարապետության       սկզբունքների     միջև   եղած     ամբողջ      տարբերություունը   նրանց      միջև կար երեք դար` լի բազմաթիվ մշակութա-տնտեսական և քաղաքական իրադարձություններով, որոնք ազդել էին ճարտարապետության զարգացման ընթացքի վրա:
          Տրդատն     արդեն    ստեղծել     էր    իր ճարտարապետական «հավատամքը», արտահայտվել էր իբրև իր դարաշրջանի քաղաքացի և ստեղծագործող։ Եվ ահա այժմ նա թա­գավորից պատվեր է ստանում կառուցել «նույնպիսի չավսերով և նույնպիսի ճարտարապետությամբ» մի տաճար։ Այստեղ ևս դրսևորվեց Տրդատի մեծությունը։ Նա վերարտադրեց  Զվարթնոցը, բայց արդեն տարբեր չավսերով, տարբեր համամասնությամբ, տարբեր զարդանկարներով և տարբեր մանրամասներով։ Իր բո­լոր կառույցներում պաշտամունքային շենքերի ներքին տարածությանը Տրդատը տվել էր նոր մեկնաբանություն. նրա կոմպոզի­ցիաները ոչ միայն տարբերվում էին իրենից առաջ գոյություն ունեցող բոլոր լուծումներից և մարմնավորում էին ոչ միայն իր ժամանակի գեղարվեստական կատարելատիպերը, այլև նորարա­րություն էին, որը զգալի ազդեցություն էր թողել պաշտամունքային ճարտարապետության հետագա զարգացման վրա։ Տրդատի նորա­րարությունը ամենից առաջ արտահայտվեց ուղղաձիգ կերպով մասնատված շարժուն և հզոր ձևերի կառուցման մեջ։ Դա ցայտուն արտահայտություն է գտել Անիի Մայր տաճարում, որը այդ առու­մով խիստ   տարբերվում է   հայ  ճարտարապետության   մյուս   ստեղծագործություններից։    Նույն    սկզբունքը      մենք   տեսնում   ենք   նաև Գագիկի տաճարում։
        Այստեղ արժե հիշել տաճարի պեղումների ժամանակ արված հետաքրքիր մի գյուտի Գագիկի արձանի մասին։ Հայաստանի պաշտամունքային ճարտարապետության հուշարձանները տալիս են կտիտորային (հիմնադիրների) խմբերի բարձրաքանգակների ոչ քիչ օրինակներ, բայց իրենց նշանակությամբ դրանք չեն կարող համեմատվել Գագիկի կլոր արձանի հետ։ Այս արձանը ինքնուրույն զարգացած քանդակագործական ստեղծագործության նմուշ է։ Եթե նկատի ունենանք Ասողիկի արտահայտությունր  «Այլ անդ դիպեալ ճարտարապետին հայոց Տրդատայ քարագործի», թերևս մենք ի դեմս նրա տեսնենք և քանդակագործին։
         Գագիկի արձանը փայլուն օրինակ է այն բանի, թե քանդակա­գործական ստեղծագործությունների ինչպիսի նմուշներ կարող էր տալ հայ արվեստը, եթե ճարտարապետության հետագա զարգա­ցումը չկասեցվեր օտար նվաճողների կողմից։
            Այսպիսով, Տրդատի՝ իբրև հայ միջնադարյան ճարտարապետի, գործունեությունը համընկնում է Հայաստանի պատմության կարևոր այն սահմանագծին, երբ երկիրը արաբական ներխուժումից հետո նորից դուրս էր եկել իր զարգացման մայրուղին։ Նոր մեծ շի­նարարության, ճարտարապետության զարգացման կենտրոն և Հա­յաստանի ճարտարապետական ուղղության օրինադիր  է դաոնում նրա մայրաքաղաք Անին։ Տրդատը այս քաղաքում է ծնունդ ավել շատ կառույցների։
             Հավանական է, որ Անիի աշխարհիկ շենքերից նրան է պատ­կանում նաև Բագրատունիների պալատը, որն ունի նրա ստեղծա­գործությանը բնորոշ շատ հատկանիշներ։
           Տրդատի գործերը, հատկապես Անիի կաթողիկե տաճարը, բազ­մաթիվ սերունդների համար ստեղծագործական ոգեշնչման աղբյուր են հանդիսացել։ Շուտով, համարյա տաճարի հետ միաժամանակ, Հայաստանում երևան են գալիս մի շարք պաշտամունքային շեն­քեր, որոնց ճարտարապետները, եթե չեն էլ եղել Տրդատի անմիջա­կան աշակերտները, համենայն դեպս նրա ստեղծագործության հա­վատարիմ հետևորդներն էին։ Առաջին հերթին նշենք նրանցից եր­կուսին՝ Մարմաշենի մեծ եկեղեցու ճարտարապետին, որի անունը հայտնի չէ, և Կեչառիսի մեծ եկեղեցու շինարարին։ Այդ երկու գոր­ծերի մեջ դրված են ընդհանուր թեմատիկ մտահղացումներ, ին֊տերյերի ընդհանուր մեկնաբանություն,      որոնք   մոտ   են  նրան,  ինչ մենք տեսնում ենք Տրդատի կառուցած Արգինայի եկեղեցում կամ Մայր տաճարում՝ սլացիկ վերընթաց ձևեր իբրև կոմպոզիցիայի լեյտմոտիվներ, միևնույն փնջաձև կիսասյուները սլաքաձև կա­մարները և այլն։ Սակայն միայն այդ մի քանի կառույցներով չի սահմանավւակվամ Տրդատի աղգեցությունը հայ ճարտարապետության վրա։ Նրա ստեղծագործության ուժեղ ազդեցության տակ կառուցված  հուշարձանները բավական շատ են։
           Տրդատի ստեղծագործությունր չի վրիպել համաշխարհային ճարտարապետության մի շարք հետազոտողների ուշադրությունից։ Նրա մասին քիչ չի գրվել, և համարյա բոլորը ընդունում են, որ Տրդատի ստեղծագործությունները դարս են եկել հայ ազգային ճար֊տարապետության սահմաններից։
           Տրդատը հին Հայաստանի ճարտարապետների մեջ այն քչերից մեկն է, որի ստեղծագործություններից շատերն են պահպանվել։ Այդ բոլոր գործերը հաստատապես մտել են Հայաստանի դասական ճարտարապետության պատմության մեջ իբրև նրա փայլուն գա­գաթները։ Այդպիսի ստեղծագործության հիմքում րնկած են լինում նորարարության սկզբունքները, որոնք միանգամայն համապա­տասխան են ժամանակի ոգուն։
           Հենց այդ գործերի շնորհիվ Տրդատի անունը լայն ճանաչում է ստացել ոչ միայն իր հայրենիքում՝ Հայաստանում, այլև նրա սահ­մաններից դուրս։
 

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 300114
  • Բոլոր այցելուները: 26309
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 270
  • Ձեր IP-ն: 54.80.227.189
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52