Խաչքարեր

Սեպագրեր

Վիմագրեր

You are here

Սարգիս Պիծակ

Մասնակիցը եղի՛ր մեր հետաքրիր արշավներին

        Սարգիս Պիծակը ապրել, ստեղծագործել է XIV դարում, Կիլիկյան Հայաստանի պատմության ամեհահակասական, ամենաբարդ և ամենաողբերգական ժամանակաշրջանում։ Կիլիկյան Հայոց թագավորությունը, ինչպես ճիշտ և դրամատիկորեն ներկայացնում Էր ժամանակակից վենետիկցի Սանուտոն, XIV դ. սկզբին արղեն «ժանիքներով ծվատամ են չորս գազաններ. մի կողմից առյուծր, այսինքն՝ թաթարները, որոնց հայոց թագավորը մեծ տուրք Է տալիս, մյաս կողմից՝ ընձառյուծը, այսինքն սուլթանը (եգիպտական), որը ամեն օր ավերում է երկիրը և կոտորում քրիսաոնյաներին, երրորդ կողմից՝ գայլը, այսինքն թուրքերը (Իկոնիայի), Որոնք ավերում են տնտեսությանը և թագավորությունը, չորրրդ կողմից օձը, այսինքն մեծ ծովի ավաղակները (Միջերկրական ծովն ակոսող վենետեկցիներն ու ճենովացիներր), որոնք ամեն օր կոտրատում են Հայասաանի քրիստոնյաների ոսկորները» ։
           Այդ ժամանակաշրջանում  է, ահա, ստեղծագործում, բազմաթիվ ձեոագրեր պատկերազարդում Սարգիս Պիծակը՝ անկախ  Կիլիկիայի վերջին մեծ նկարիչը։
           Սարգիս Պրծանի կենսագրության վերաբերյալ տվյալներ գրեթե չկան։ Հայտնի է,  որ դեռևս 1301 թ. նա օգնել Է իր հորը՝ մանրանկարիչ Գրիգոր քահանային պատկերազարդելու  մի ձեռագիր: 1320 թվականին նրա արվեստն արդեն համակիլիկյան ճանաչում էր ստացել:
          Պահպանվել է մի ավանդաթյուն Սարգսի Պիծակ մականվան վերաբերյալ: Մի անգամ նրա հոր՝ Գրիգոր քահանայի մոտ հավաքված   են  լինամ  հյուրեր:  Այն   պահին,      երբ  փոքրիկ   Սարգիսը նկարում էր, մի պիծակ է նստում հանդիպակաց լուսամուտին։ Նա իսկույն նկարում է պիծակին։ Հյուրերը նկարի վրա պիծակ տեսնե­լով փորձում են քշել։ Երբ Գրիգոր քահանան ծիծաղելով հայտնում է, որ դա նկար է, իր որդին է նկարել, զարմացած հյուրերը նրան կոչում են Պիծակ։
           Սարգիս Պիծակը մանրանկարչական գործունեությամբ է զբաղվել Կիլիկիայի տարբեր վայրերում՝ Սիս, Սկևռա, Դրազարկ, Կոպիտառա և այլուր։ Նրա պատկերազարդած ավելի քան երեսուն ձեռագրեր ցրված են աշխարհով մեկ՝ Վենետիկ, Երուսաղեմ, Տյուբինգեն, Նյու- Յորք և այլն։ Նրանց նշանակալից մասը գտնվում է Երևանի  Մեսրոպ   Մաշտոցի   անվան   մատենադարանում։
           Հայ մանրանկարչության շուրջ հազարամյա պատմության մեջ կիլիկյան մանրանկարչությանը վիճակվել էր մոտ երկու հարյուրամյակ (սկսած XII դ. կեսերից մինլև 1375 թվականը՝ Կիլիկիայի հայկական պետության վերջնական անկման շրջանը) ունենալ իր անընդմեջ զարգացման փառահեղ ուղին, որն ավարտվում է Սար­գիս Պիծակի մանրանկարչությամբ։
       44 տարիների ընթացքում՝ 1319—1353 թվականներին, Սար­գիս Պիծակի կողմից պատկերազարդված մի շարք ձեռագրեր բնորոշ են իրենց պատկերային ներքին ուժով և ինքնատիպոլթյամբ, որոշակիորեն տարբեր՝ նախորդ դարերի և՛ կիլիկյան, և՛ բուն հայաստանյան   մանրանկարչության   պատկերային   արվեստից։
       Պիծակի պատկերազարդած ձեռագրերի մեծ մասը ավետարանագրքեր են, որտեղ յուրաքանչյուր ավետարանից առաշ նկարիչը (կամ ծաղկողը, ինչպես նկարչին անվանվում էին միջնադարում) սովորաբար   նկարում   էր   համապատասխան   ավետարանչին։
        Տարբեր տարիների ձեռագրերում ներկայացված այդ ավետարանիչների պատկերներում, ահա, կարելի է նկատել Սարգիս Պի­ծակի ստեղծագործական հասունացումը։
           Ավետարանչի ֆիգուրի ուրվագիծը նկարիչը շեշտում է գույնի մուգ, երանգով կամ ուղղակի մեկ վրձնահարվածի նուրբ, ճկուն ու դիպուկ գծերով։ Ընդ որում ուրվագիծը երբեք ծայրից ծայր միևնույն ուժգնությամբ չի տարված. տեղ-տեղ ուժեղանում է ու թուլանում։   Ինչ-որ   տեղ   այն,   ասես,   ծավալի   պատրանք   է   ստեղծում։
           Պիծակը բավականաչափ նրբորեն է գծագրում նաև ձեռքը, ոտքը,  երբեմն էլ դաստակի կամ արմունկի հոդի մի ճկուն և կենդանի միացությամբ   շունչ  տալիս   ամբողջ  պատկերին։   Պատահում  է,   որ    ոտնաթաթերի ու դաստակների հարաբերությունները  անբնական են   թվում, պատահում է, որ մատների, ոտքի ու ձեռքի հողային հարաբերություններր ակնարկված են միայն ճկուն կորագծով, բայց դա առավել կենդանություն է տալիս կերպարին։ Տակավին Ներսես Լամբրոնացին (XII—XIII դդ) իր «Ատենաբանության» մեջ նշում էր,՝ որ հարկ չկա մարդուն պատկերել ճշգրիտ երանգներով, նրա կենդանությունը ներկայացնելու համար բավական է միայն ներկա­յացնել այնպիսի շարժում, որ ներգործի հոդու վրա։
           Պիծակի հետագա նկարազարդումներում ավետարանիչների նկարները դառնում են ավելի ու ավելի հարթապատկերային, ա՛ռարկաները ավելի են կորցնում իրենց ձևերի որոշակիությունը: 1353 թ. «Բժշկության ավետարանի» Մարկոս ավետարանչի պատ­կերում արդեն հեռավոր կերպով ակնարկվում են առարկաներ (սեղան, դանակ, տուն, ակնատ, պատվանդան, գիրք և այլն), բայց դրանք իրապես երկրաչափական ոլղղանկյունների, սեղանների, եռանկյունների վերացական դասավորություններ են, որոնք ֆիգու­րի աջ և ձախ կողմերում չնմանվելով միմյանց, այսուհանդերձ պահպանում են ձևա-ոճական մերձավորություն և ոչ միայն գունային, այլև գծային հավասարակշռության համակարգը։
            Պիծակի մեզ հայտնի վերջին աշխատանքը հիշյալ «Բժշկության ավետարանն» է։ Դա կարծես հայ ժողովրղի անմխիթար քա­ղաքական կյանքի ու 1348 թ. ժանտախտի աըձադանքը լիներ. Պիծակն այդ ավետարանով աղերսում էր աստծուն՝ խնայել հայոց օրհաս ապրող վերջին թագավորությունը, Կիլիկիայի հայության բեկորներին։ Այստեղ, ինչպես բյուզանդական, կիլիկյան այլ ձե­ռագրերում, պատկերազարդոլմների հետ միասին հաճախ տեքստը ճարտարապետական ձևավորում է տալիս էջին։ Տեքստի հետ նկար­ները կազմում են ուշագրավ ձներ՝ մերթ հատվելով սկահակաձև, մերթ տեքստի մեջ առաջացնելով ուղղանկյուն «պատուհաններ»,  երբեմն էլ տեքստր, սեղանաձև կամ սուր անկյուն կազմած, մտնում է նկարի մեջ։ «Բժշկության ավետարանի» էջերի զգալի մասը կազմված է տեքստի և պաակերների այդպիսի գեղեցիկ փոխհարաբերու թյուններով։
             Կան նաև էջեր, որտեղ պատկերը տեքստից անկախ, ինքնու­րույն կոմպոզիցիա է կազմում։ Այդպիսին է «Հրեշտակի հայտնությունը յուղաբեր կանանց» նկարը, որը իր յուրակերպ կառուցվածքով առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում։ Այն պատկերված  է  ուղղանկյունաձև  զարդարուն  շրջանակում,   տեքստի միջին  մասում:   Հնչեղ գուներանգներով,  որոնց շնորհիվ էլ ընդգըծվում է պատկերի սիլուետային բնույթը։
            Նկարիչն ստեղծել է պատկերավորման ձևերի, գծերի ու գույների մի յուրահատուկ հավասարակշռություն, մի հրաշալի և կուռ հյուսվածք։
            Իսկ «Քրիստոսը կերակրում է ժողովրդին» բազմաֆիգուր նկա րում Պիծակը հասել է կոմպոզիցիոն կատարչալ ամբողջականության, իր ընդհանուր մակերեսների մեջ՝ նկարը չեղծելով որսէ անկյունագծով, կորով, թեքությամբ։ Կոմպոզիցիոն-֊ոճական առավել խստությունից խուսափելու համար, սակայն, պերսոնաժների կեն­դանի և ազատ ժեստերի միջոցով նա աշխուժություն է հաղորդում հստակ, բարդություններից ու մանվածապատություններից զերծ մակերեսներին է
              Պիծակը իր նախորդ կիլիկյան վարպետների պես զւսրդագրութչան մեծ վարպետ է, թեև  չունի նրանց նախշամոտիվների բազմազանությունը։ Նրա զարդագրությունները առավել բնորոշ են իրենց հստակությամբ, գույների սահմանափակ, բայց որոշակի բնույթով, մեծ մասամբ գամված ոսկու ֆոնին։ Որոշ ձեռագրերում նա նույնիսկ չի օգտագործում գույնը՝ ուղղակի դիմելով գրաֆիկական նուրբ և պարզ նախշագրական միջոցների ։
            Սարգիս Պիծակը ամենից առաջ գծի նկարիչ Է։ Գույնը օժանդակում է նուրբ ու ճկուն ուրվագծին։ նա ֆիգուրները, առարկաները՝ անկախ նրանց պատկերման ճշգրտութեան, ոճավորման, համամասների խախտման կամ պահպանման աստիճանից տեսնում Է ուրվագծերով։ Իսկ ուրվագծերը, եզերելով ֆիգուրներն ու առար­կաները, կաղմում են ուղղահայաց և հորիզոնական ուղղություններով կառուցված մակերեսներ, որ թեև մի պահ անշարժութեան տպավորություն են թողնում, իրապես աշխուժություն են ստանում պատկերված պերսոնաժների անկաշկանղ ու կենդանի շարժումնե­րէ միջոցով։ Նկարչի փայլուն գծային վարպետութեան ուժով նկարի տարրերը խմբավորող հարթությունները միմյանց հետ հարաբերակցվում են թեմայի բովանդակությամբ, այլև նկարչա-երկրաչա­փական հաճախ անորսալի զուգորդորդումների միջոցով։ Գույնը կատարում է կարևոր ֆունկցիա, շեշտում ուրվագիծը, սահմանազատում հարթությունները։ Այդ պատճառով էլ Պիծակը բավարարվում է հնչեղ ու որոշակի գույներով, օգտագործելով կիսերանգների սահմանափակ    գամմա։
          Վերադառնալով   Մեծ  Հայաստանի     նախակիլիկեան     մանրանկարչության համամասնութեուններին, մեծացնելով պերսոնաժնե­րի գլոլխները, փոքրացնելով մարմինները, Պիծակը, իհարկե, չգնաց այդ արվեստի մոնումենտալ զգացողության ուղիով, չգնաց նաև նախորդ դարերի կիլիկյան արվեստագետների վայելչագեղությունների ստեղծման ուղիով։ Բայց նրա նկարներն ավելի անկեղծ ու ավելի ուժեղ շեշտ ստացան, իրենց թե բովանդակութեամբ, թե պատկերավորման ձևերով մոտեցան ժողովրդին, դարձան համաշխարհային փառք նվաճած հայ մանրանկարչական արվեստի  ամենաինքնատիպ ու մնայուն էջերից մեկը։
 
Վ. Ղազարյան, Հայ մշակույթի նշանավոր գործիչները V-XVIII դարերում, Երևան, 1976, էջ 369-373:

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 300118
  • Բոլոր այցելուները: 26309
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 270
  • Ձեր IP-ն: 54.80.227.189
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52