Խաչքարեր

Սեպագրեր

Վիմագրեր

You are here

Ներսես Մշեցի

Մասնակիցը եղի՛ր մեր հետաքրիր արշավներին

        Ականավոր գիտնական, մեծ ուսուցչապետ և շնորհալի կազմակերպիչ Ներսես Մշեցու անվան հետ  կապված Գլաձորի համալսարանի հիմնադրությունը: Նա հայ մատենագրության մեջ հայտնի է երկու մականունով՝ «Մշեցի» և «Տարոնեցի»: Առաջինը նրա ծննդավայրն քաղաքի անունն է, իսկ երկրորդը՝ գավառը: Որպես օրինակելի վարքի տեր անձնավորություն, ժամանակակիցները գրել են նրա վարքագրությունը և մտցրել «Հայսմավուքի» մեջ, որը կարդացվում է հայոց արաց ամսի 26-ին՝ ներկա ամսաթվով՝ փետրվարի 6-ին:
          Մշեցու ծննդյան թվականը հայտնի չէ. Հավանաբար ծնվել է 13-րդ դարի քսանական թվականներին: Այդ մասն նրա վարքագրության մեջ ասվում է .«Սա Մուշ գավառից է, սնվել և կրթություն է ստացել հռչակավոր Ղազար վանքում, որը կոչվում է ս. Առաքյալներ: Նա վարժ գիտեր հունարեն և սերտ տիրապետում է Հոռոմների լեզուն/լատիներեն/»: Հունարեն և լատիներեն լեզուների վարժ իմացությունը հնարավորություն է տվել նրան բնագրերով ծանոթանալու անտիկ գիտությանը և մատենագրությանը: Այս մասին նշված է նաև նվիրված բանաստեղծական երկտողում.
Րաբուն Ներսես Տարօն Մշաց,
Գիտէր զլեզուն և զժամ Յունաց
       Առաքելոցում ստացած իր ուսումը բավարար չհամարելով, Մշեցին այնուհետև սովորում  է այն ժամանակ մեծ հռչակ վայելած Վարդան Արևելցու դպրոցում, որը գտնվել է Խորվիրապում: Այստեղ Մշեցին ուսանում է վեց տարի (1260-1271թթ): Նրան աշակերտակից են եղել հայ մատենագրական այնպիսի ականավոր դեմքեր ինչպիսիքն են պատմիչ  Կիրակոս Գանձակեցին, Հովհաննես Երզնկացին (Պլուզը), գրչության արվեստի տեսաբան Գևորգ Սկևռացին, մատենագիր Մաղաքիա աբեղան և ուրիշները:
        Հաջողությամբ ավարտելով Վարդան Արևելցու դպրոցը, Մշեցին արժանանում է ուսուցչապետի հատուկ ուշադրությանը: Նրան շնորհվում է քարոզչական գաբազամ «բանից սպասաւորի» կոչում և թույլատրվում է ձեռագիր ընդօրինակել: 1271 թվականին Վարդան Արևելցու մահից հետո, նա ստանձնում է դպրոցի ուսուցչապետությունը: Վարքագրության մեջ այդ մասին նշվում է «Յետ փոխման  նորա նստաւ յաթոռին նորին» /, այսինքն Վարդան Արևելցու, մահվանից հետո, փոխարինեց նրան/:
           Մշեցին Խորվիրապում երկար չի մնում, հեռանում է այնտեղից և մի քանի տարի թափառելուց հետո հաստատվում է Ս. Առաքելոցում, ղեկավարում տեղի դպրոցը: Այստեղ նրա ուսուցչապետության  ժամանակ երկու ձեռագիր է ընդոօրինակվել, որոնցից մեկը պարունակում է Փիլոն Եբրայեցու մատենագրությունը, իսկ մյուսը՝ Բարսեղ Կեսարացու աշխատությունները: Երկրորդ ձեռագրի պատվիրատուն  է Ներսես Մշեցին : Այս առիթով հիշատակագիր Բարսեղը տեղեկացնում է, որ ձեռագիրը գրվել է ուսուցման նպատակով:
Որ և Ներսէս հռոտոև կորովաբան,
Յիսուսական տեսարանացն խոհեմ տեսաւղ անվրիպական,
Ես ինձ գրել վասն մանկանց նոր սիոնի, որ հմտանման:
      Մշեցին Առաքելոցում ևս երկար չի մնում: Վանքի վրա հարձակվում են քուրդ ազավազկները և նա հարկադրված իր աշակերտ Եսայի Նչեցու հետ , փախչում և ապաստան է գտնում Քաջբերունիքում, իսկ այնտեղից ՝ 1280 թ. գալիս հաստատվում է Թանահատի վանքում, հիմնելով միջնդադարյան Հայաստանի ամենանշանավոր գիտակրական հաստատությունը՝ Գլաձորի համալսարանը: Թեև Մշեցին Գլաձորի համալսարանը ղեկավարել է ընդամենը երեք տարի, բայց ադ երեք տարվա  գործունեությունն այնքան նշանակալից է եղել, որ նրա անունը կապել են համալսարանի հետ և շնորհել « Գլաձորցի » մականունը:
       Մշեցին մահացել է 1284 թվականին: «Հայսմավուքում» այդ մասին ասվում է . « Յասմն աւուր՝ 11 փետրվարի, հանգեաւ ի Քրիստոս մեծ և անուանի վարդապետ մեր Ներսէս ի վանս Գլաձոր ԷՃԼԳ (1284) թուականին հայոց»
        Ժամանակակիցները Մշեցուն հիշում են բարձր գովեստներով: Համասլարանի առաջին շրջանավարտներից մեկը՝ պատմիչ Ստեփանոս Օրբելյանը, խոսելով իր ուսումնառության մասին գրում է՝ «Ուսանեցի աստցվածեղեն դպրության կրթարանում, մի փոքր զգացի գիտության քաղցր նյութի ճաշակը և աստծով համակված, աշխարհալույս ռաբունապետ Ներսեսից»: Մշեցու մի ուրիշ աշակերը՝ բարսեղը նրան անվանում է «հայր հասարակաց»: Եսայի Նչեցին՝ նրա նվիրված աշակերտը և փոխարինողը իր ուսւցչին անվանում է «Մեծ հռետոր», «մանկավարժ փիլիսոփա», «երջանիկ րաբունի, ուսուցող և վարժապետ, մաքուր անձն ու պայծառ հոգի» Թերևս ամենաբարձր գնահատականը Մշեցուն տվել է վարքագիրը, նրա անվանելով « Հայոց ազգի լուսավորիչ»
 
Ա. Աբրահամյան, Գլաձորի համալսարանը, Երևան, 1983, էջ 84-86:

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 300109
  • Բոլոր այցելուները: 26309
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 270
  • Ձեր IP-ն: 54.80.227.189
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52