Խաչքարեր

Սեպագրեր

Վիմագրեր

You are here

Կորյուն

Մասնակիցը եղի՛ր մեր հետաքրիր արշավներին

Կորյունը հեղինակն է հայերեն առաջին գրքի, որը նվիրված է Մեսրոպ Մաշտոցի կենսագրությանն ու գրերի գյուտի պատմությանը։ Գրքի արժանիքը առավել ևս մեծ է նրա­նով, որ հեղինակը ժամանակակիցն ու մասնակիցն է մշակութային, այդ կարևոր իրադարձության։

Կորյունի մասին կենսագրական որոշ տեղեկություններ պահպանվել են իր երկում։ Հայտնի չեն ոչ նրա ծննդյան տարին և ոչ էլ վայրը, միայն գիտենք, որ եղել է Մաշտոցի ավագ աշակերտ­ներից Վաղարշապատի վարդապետարանում հայկական առաջին, դպրոցում։

Ուսման շրջանն ավարտելուց հետո իր ընկերների հետ ուղարկվել   է   Հայաստանի   գավառները   ուսուցչության    և   քարոզչության, ապա,   424  թ.,    հավանաբար    Մաշտոցի   առաջարկով,   ընկերներից Ղևոնդի   հետ   մեկնել   է   Կոստանդնուպոլիս    հունական   մատենա­գրությանն   ու  հունարենին   հմտանալու,   թարգմանություններ   կատարելու նպատակով։   Այստեղ  նրանք  միացել  են  Մեսրոպ  Մաշտո­ցի ավագ աշակերտներից Հովսեփ  Պաղնացուն և Եզնիկ Կողբացուն, որոնք նույն  նպատակով ուղարկվել էին  այնտեղ,  «...պատահեց, -գրում է Կորյունը,-որ մեր  Հայաստան  աշխարհից  դիմեցինիջան   հունական  կողմերը  մի քանի  եղբայրներորոնց  առաջինի անունը  Ղևոնդես էր, և երկրորդը ես   Կորյունս  էի,   և   Կոստանդինական  քաղաքում   մոտեցան,   հարե­ցին   Եզնիկին,   իբրև   ընտանեգույն   սննդակցի,   և   այնտեղ   միասին կատարեցին  հոգևոր  պիտույքի խնդիրը  {այսինքն թարգմանության գործը} »։

Ավարտելով իրենց կրթությունը, նրանք վերադառնում են հայրենիք։ Այստեղ Կորյունը շարունակում է զբաղվել կրթական, քարոզչական գործով։

Մեսրոպ Մաշտոցի մահից հետո Կորյունը մտորում է գրել իր ուսուցչի կենսագրությունը. «Մինչդեռ ես իմ մտքի մեջ մենակ հո­գում էի իրողությունները հիշելու,գրում է Կորյունը,— ահա եկավ, հասավ ինձ Հովսեփ կոչված մի պատվական մարդու, նրա /Մաշտոցի/ աշակերտի հրամանն այդ անելու համար, դրա հետ  նաև ուրիշների, մեր ուսման աշակերտակիցների քաջալերությունը։ Ուստի և ես, որ բախտ էի ունեցել նրա մասնավոր աշակերտը լի­նելու, թեպետ , և կրտսերագույնն էի նրա աշակերտների մեջ, և այդ մեր ուժից վեր էր, բայց և այնպես բռնադատվելով ինձ հասած անաչառ հրամանից, սկսեցի շտապելով և անհապաղ գրի անցնել առաջադրանքը» ։

Եվ Կորյունը դրում է իր գիրքը «Պատմութիւն վարուց և մահուան առն երանելւոյ սրբոյն Մաշթոցի վարդապետի մերոյ թարգմանչի» /«Երանելի մարդու, մեր թարգմանիչ սուրբ Մեսրոպ Մաշտոց վարդապետի վարքի և կահվան պատմությունը՝ նրա աշակերտ վարդապետից»/, որը համատռոտ կոչվում է «Վարք Մաշտոցի»։

Կորյունի այդ երկի գրության ճիշտ տարեթիվը մեզ հայտնի չէ։ Դա պետք է գրված լինի 443—451 թվականների մեջ։ Կաթողիկոսական տեղապահ Հովսեփը, որ հրամայել է Կորյունին գրել Մաշտոցի կենսագրությունը, Ավարայրի ճակատամարտից (451 թ.) քիչ հետո բռնվել, տարվել է Պարսկաստան և այնտեղ նահատակվել ։ Դարձյալ եթե 451 թվականից հետո գրված լիներ, դժվար թև Կորյունն այնքան մեծ գովեստներ տար Վասակ Սյունի իշխանին, որ Վարդանանց պատերազմի ժամանակ անցել էր պարսիկների կողմը։ Նա չէր՝ անվանի նրան «խելացի ու հանճարեղ և կանխագետ, աստվածային իմաստույան շնորհքով օժտված մի մարդ» Մյուս կողմից՝ այդ երկը գրված է Մաշտոցի մահից ոչ անմիջապես հետո, քանի որ Սահակի համար ասում է. «տարեց տարի էլ հավաքվելով նույն ամսին՝ նրա հիշատակի տոնախմբություն են անում» Մի երեք֊-չորս տարի պետք է այդ հիշատակը կատարված լիներ Սահակի մահից (439 թ.) հետո, որպեսզի այդպես գրել կարելի լիներ, ուրեմն 439+4 =443 թ,։ Ապա՝ նա գրում է, թե Մաշտոցի մահից երեք տարի հետո, ուրեմն 440+3=443 թ., Վահան Ամատունին տաճար է կանգնել տվել Մաշտոցի գերեզմանի վրա։ Հետևաբար, եթե Կորյունն առաջ էլ սկսած լիներ իր աշխատությունը, նա այդ վերջացրել է ոչ վաղ քան 443 թվա­կանը։

«Վարք Մաշտոցի» երկը մեզ է հասել երկու տարբեր խմբագրությամբ՝ ընդարձակ և համառոտ։ ոմանք համառոտն են համարել հարազատ, նախնականը, ուրիշները՝ ընդարձակը։ Այժմ վերջնականապես ապացուցված է, որ Կորյունի գրչին պատկանում է ընպարձակը, իսկ համառոտը հետագա VI—IX դարերում փոփոխու­թյունների ենթարկված մի տարբերակ է, կատարված հիմնակա­նում   Մռվսես   Խորենացու   «Հայոց   պատմության»   ազդեցությամբ։

Ներածական հատվածից հետո Կորյունը գրել է ընդարձակ մի առաջաբան, որտեղ բազմաթիվ օրինակներով, մեջբերումներով ցանկանում է հիմնավորել, թե որքանով է թույլատրելի «կատար­յալ մարդկանց վարքի մասին գրել»։

Առաջին հայացքից թվում է, թե այդ առաջաբանը չի առնչվում բուն նյութի հետ. հավանաբար, այդ է պատճառը, որ համառոտ տարբերակում հանված է։ Սակայն Կորյունն այդ հատվածը գրել է ոչ պատահական, նա ունեցել է իր նպատակադրումը։

Ինչպես հայտնի է, վարքեր գրվում էին միայն սրբերի մասին։ Ընդհանուր քրիստոնեական գրականությունից հայտնի են Բարսեղ Կեսարացու, Հովհան Ոսկեբերանի, Գրիգոր Մազիազանցու, Սեղբեստրոսի և այղոց վարքերը։ Բայց չէ որ Մեսրոպը սուրբ չէր։ Կոր­յունը Մաշտոցին հավասար  է դասում նրանց, քանի որ  նա  հայ  ժո-ղովրդի  համար  կատարել  էր  այնպիսի  մի  բացառիկ   գործ,  ինչպիսին գրերի գյուտն էր։

Հայաստանում, մինչև հայերեն այբուբենի ստեղծումը, եկե­ղեցին երում արարողությունը լինելով ասորերեն և հունարեն, մեծ դիրքի էր հասել օտար, մանավանդ, ասորի հոգևորականությունը, որ վայելում էր պարսից արքունիքի հովանավորությունը։ Գրերի ստեղծումը և հայերեն լեզվով քարոզելը մեծ չափով հեղինակազրկել էր նրանց, բայց և իրենց նախկին իրավունքների համար պայքարի հանել։ Եվ քանի որ նրանց ազդեցությունը մեծ էր, Կոր­յունն էլ ըստ երևույթին ցանկացել է կանխել անխուսափելի հար­ձակումները և գրել է այդ առաջաբանը։

Վերոհիշյալ   հատվածից   հետո   սկսվում    է    գրքի   բուն   մասը՝ Մեսրոպ   Մաշտոցի   վարքը,   ուր   տրվում   է   Մաշտոցի   կենսագրու­թյունը՝   ծննդյան   վայրը,   ում   որդի   լինելը,   կրթություն   ստանալը ,և այլն,   Մաշտոցի   գործունեությունը   արքունիքում,  քարոզչությամբ զբաղվելը Գողթն գավառում, ապա   գրերի գյուտը։

Կորյունը գրերի գյուտը նկարագրել է մանրամասնորեն, լիովին գիտակցելով նրա մշակութային ու քաղաքական մեծ նշանա­կությունը։

Գրերի   ստեզծմամբ   մտահոգված   էր   ոչ   միայն   հոգևոր,   այլև աշխարհիկ իշխանությունը։

Երբ Մեսրոպը և Մահակը Վռամշապուհ թագավորին հայտնում են իրենց մտադրության մասին, թագավորը տեղեկացնում է, թե ,իրեն հաղորդել են, որ Դանիել անունով մի ասորի հոգևորականի մոտ կան հայերեն գրեո։ Վռամշապուհը Վահրիճ անունով մեկին ուղարկում է Հաբել երեցի մոտ, որը Դանիել եպիսկոպոսի մերձավորներից էր, և բերել է տալիս այդ գրերը։ Սակայն, ինչպես պարզ­վում է կարճ ժամանակ այդ գրերով ուսուցանելուց հետո, դրանք չէին բավարարում հայերենի հնչյունական համակարգին։ Եվ Մես­րոպ Մաշտոցը հանձն է առնում ստեղծել հայերեն տառերը։

Այդ նպատակով նա իր աշակերտների հետ մեկնում է Եդեսիա և Սամոսատ, որտեղ ձեռնամուխ է լինում այդ տքնաջան գործին։ Եդեսիայում էլ, ինչպես գրում է Կորյունը, Մաշտոցը «իր սուրբ աջով հայրաբար ծնեց նոր և սքանչելի ծնունդներհայերեն լեզվի նշանագրեր» ։ Սամոսատում էլ Հռոփանոս անունով մի հույն գրագրի հետ միասին «Նշանագրերի բոլոր զանազանությունները՝ բարակնու հաստը, կարճն ու երկայնը, առանձինն ու կրկնավորը ամբողջապես  հորինելուց  և  վերջացնելուց  հետո՝ ձեռնարկեց թարգմանություն   անելու   երկու  մարդու,   իր   աշակերտների   հետ,   որոնց՛ առաջինի   անունը Հովհան   էր,   Եկեղյաց     գավառից  և  երկրորդինը ՀովսեփՊաղնական տնից» ։

Կորյունը հատկապես նկարագրում է Մաշտոցին ցույց տրված այն հանդիսավոր ու ջերմ ընդունելությունը, երբ նա վերադառնում՛ է Սամոսատից՝ բերելով հայերեն նշանագրերը. «Երբ եկավ, մոտե­ցավ թագավորական քաղաքին, իմաց տվեցին թագավորին և սուրբ եպիսկոպոսին։ Նրանք նախարարազունդ ավագանու բոլոր բազմությունն առնելով՝ քաղաքից դուրս եկան, Ռահ գետի ափին դիմավո­րեցին երանելիին; Եվ ցանկալի ողջույնը միմյանց տալուց հետո՝ այնտեղից ցնծության ձայներով և հոգևոր երգերով ու բարձրաձայն օրհնություններով ետ դարձան քաղաքը, և տոնական ուրախու­թյամբ անց կացրին օրերը» ։

Այնուհետև Կորյունը պատմում է Մաշտոցի՝ ինչպես Վաղար֊շապատում, այնպես էլ Հայաստանի գավառներում ծավալած ու­սուցչական գործունեության և թարգմանչական աշխատանքի մա­սին։

Գրերի գյուտից հետո Մաշտոցը նախ ուղևորվում է դեպի Արա­րատ լեռան հյուսիս-արևելյան շրջաններր, ուր բնակիչների համար  գրերի ուսուցումը դժվար մատչելի էր «ոչ միայն իրենց դիվա­կան, սատանայակիր, ճիվաղական բարքի, այլև խեցբեկագույն  կոշտ ոլ կոպիտ լեզվի պատճառով» ։ Հեթանոսության «հայ­րենական սովորություններն» էին իշխունությունում, Սյունիքում և այլ վայրերում։

Ինչպես  երևում է  Կորյունի  այս  վկայությունից, հայ  նոր  դպրությունը   կոչված   է   եղել   ոչ   միայն   ծառայելու   քրիստոնեության– ամրապնդմանը,    այլև   դեռևս    հեթանոսական     հավատք     ունեցող գավառներում նոր կրոնի տարածմանը։

Կորյունը համեմատաբար ընդարձակ է խոսում Մաշտոցի մեծ գործի անմիջական մասնակից Սահակ Պարթև կաթողիկոսի մասին, որը V դարի հայ քաղաքական, հոգևոր և մշակութային կյանքի ականավոր ներկայացուցիչներից է։

Միայն այն փաստը, որ նրա անմիջական աջակցությամբ ու. խրախուսանքով է Մաշտոցը ստեղծել հայոց այբուբենը, հնարա­վորություն է տալիս Սահակին համարելու հայ մշակույթի ռահվիրա։ Նա ունեցել է նաև գրական գործունեություն։ Նրան են վերա­գրվում եկեղեցական կանոններ, երկու թղթեր և մի քանի շարականներ։   Սահակ   Պարթևի և   Մեսրոպ   Մաշտոցի   հետ  միասին   հայ առաջին թարգմանիչներն են Հովսեփ Վայոցձորեցի կաթողիկոսը, Ղևոնդ Երեցը, Հովհան Եկեղեցացին, Եզնիկ Կողբացին, Կորյունը և ուրիշներ։ Սակայն, ըստ երևույթին, թարգմանություններով զբաղ­վել է հիմնականում Սահակ Պարթևը, «Իսկ երանելի Սահակը,գրում է Կորյունը,առաջ հունարեն լեզվից հայերեն էր դարձրել եկեղեցական գրքերի ամբողջությունը և շատ սուր՚բ հա յրապետների իմաստություն։ Մրանից հետո դարձյալ նա Եզնակի հետ միասին սկսեց և առաջվա հանկարծագյուտ շտապովի թարգմա­նությունները հաստատեց բերված ստույգ օրինակներով» ։

Այս նշանավոր դեմքի մասին խոսում են նաև Մովսես Խորենացին, Ղազար Փարպեցին, մի անանուն պատմիչ «Պատմութիւն վասն սրբոյն Սահակայ հայրապետին և Մեսրովբայ վարդապե­տին» երկում և սակավաթիվ այլ հեղինակներ, սակայն մեծ արժեք են ներկայացնում հատկապես այն տվյալները, որ, հաղորդում է նրա ու Մաշտոցի աշակերտ Կորյունը։

Թեև Կորյունի նպատակն է եղել տալ միայն Մաշտոցի կյանքն ու գործունեությունը, սակայն նրա երկում կան կարևոր տեղեկու­թյուններ   Հայաստանի    ներքին    քաղաքական    ու   հասարակական կյանքի մասին։

«Վարքը» վերջանում է ժամանակագրական մի հատվածով։ Սա առաջին ժամանակագրությունն է հայ մատենագրության մեջ։ Այն հաղորդում է տվյալներ Մեսրոպ Մաշտոցի կենսագրության, գրերի գյուտի տարեթվի վերաբերյալ։

Ի՞նչ է իրենից ներկայացնում Կորյունի երկը։ Սովորական վարք է, ձոն ուղղված հանճարեղ Մաշտոցին, թե՞ ուղղակի պատ­մություն։

Թեև նրա երկը կոչվում է «Վարք» և իր մեջ պարունակում է վարքագրական երկերին հատուկ շատ բան, բայց առավել բնորոշը այդ գրքի համար պատմականությունն է, այն պատմությունն է Մաշտոցի և հայ գրերի գյուտի։

Ըստ էության Կորյունի երկը միակ և հավաստի աղբյուրն է հայ գրերի գյուտի և դպրության սկզբնավորության վերաբերյալ, հետագա հեղինակները այդ իրադարձությունների մասին իրենց տեղեկությունները քաղում են հիմնականում նրանից, երբեմն մի­այն մասնակի լրացումներ կատարելով։

Ինչպես արդեն ասվեց, Կորյունը եղել է Մաշտոցի աշակերտնորից  և իր  գիրքը գրել  է  նրա   մահվանից   անմիջապես  հետո,   բոլոր աշակերտների կենդանության օրոք, և նրա հաղորդած տեղե֊ կություններր միանգամայն հավաստի են։

Կորյունի լեզվի մասին մեծանուն հայագետ Մանուկ Աբեղյանը գրում է, որ այն «միակերպ չէ. մերթ կարճ ու հակիրճ է, մերթ երկարաբան ու խրթին։ Նա հորինում է շատ ճոռոմ պատկերավորու­թյամբ, ավելորդ զարդերով ու պաճուճանքներով խճողված, ինչպես ինքն ասում է, «ծաղկեցրած»։ Նրա գրածր հաճախ մութն է նաև անկանոն լեզվի կամ բարդ պարբերույթների պատճառով։ Երբեմն պակասում են անհրաժեշտ բառեր, կամ շատ կան ամբողջ նախադասություններ փոխարինող յուրահատուկ նորահնար բարդ բառեր, այլև բառերի կիրառություն ոչ մեզ ծանոթ սովորական նշանա­կությամբ»։

Այնուամենայնիվ Կորյունի երկր շատ արժեքավոր է լեզվա­բանական տեսակետից, քանի որ այն հայոց լեզվի գրավոր շրրջանի առաջին գործն է։ Հայոց լեզվի պատմության ուսումնասիրու­թյան համար այն կարևոր է թե իր բառապաշարով, թե՛ լեզվա­մտածողությամբ և թե, վերջապես, իբրև դասական գրաբարի ամենահին արտահայտություն։

Կորյունր ուրիշ աշխատություններ գրել է, թե ոչ, հայտնի չէ։ Սակայն այղ միակ երկն էլ բավական է նրան հայ մատենագրու­թյան նշանավոր դեմքերից մեկր համարելու համար։ Եվ իզուր չէ, որ նրան բնութագրել են «Կորյուն սքանչելի», «Կորյուն երանելի»,. «Կորյուն հանճարաբան» և այլ մեծարական խոսքերով։

Դեռևս XVII դ. հայ հրատարակչական գործի մեծ երախտա­վոր Ոսկան Երևանցին Մաշտոցի վարքր թարգմանել է լատիներեն։ Կորյունի երկր ունեցել է բազմաթիվ հրատարակություններ, թարգ­մանվել ռուսերեն և եվրոպական լեզուներով։

 

Գրականություն

Մանուկ Աբեղյան, Երկեր, հ. Գ, Երևան, 1968 թ.:

Ա. Տեր- Ստեփանյան, Կորյուն, Հայ մշակույթի նշանավոր գերծիչները V-VIII դարեր, Երևան,  1976 թ:

Կորյուն Վարք Մաշտոցի, Երևան, 1979թ:

 

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 300110
  • Բոլոր այցելուները: 26309
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 270
  • Ձեր IP-ն: 54.80.227.189
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52