Խաչքարեր

Սեպագրեր

Վիմագրեր

You are here

Հովհան Որոտնեցի

Մասնակիցը եղի՛ր մեր հետաքրիր արշավներին

Փիլիսոփա և մանկավարժ, Տաթևի համալսարանի հիմնադիր Հովհան Որոտնեցին հայ միջնադարյան գիտու­թյան առավել նշանավոր ներկայացուցիչներից է։ Նա խոր հետք է թողել հայ փիլիսոփայական մտքի պատմության մեջ, զարգացնե­լով առաջավոր տենդենցները։ Ոչ պակաս կարևոր նշանակության է ունեցել Հովհան Որոտնեցու մանկավարժական գործունեությունը: Նրա սաներից շատերը դարձել են փայլուն գիտնականներ, ու­սուցիչներ, մատենագիրներ և եկեղնցական-քաղաքական գործիչ­ներ:
                Հովհան Որոտնեցիս ծնվել է 1315 թ. Սյունիքի Վաղուդի գյու­ղում: նա եղել է Սյունիքի աոաջին իշխանների տոհմից սերված մեծ իշխան Իվանեի որդին: Դեռ պատանի հասակում Հովհանն ստացել է հոգևոր աստիճան ե իրեն նվրրել գիտությանը։ Այդ ժա­մանակ երկիրն արդեն մի քանի տասնամյակ հեծում էր թաթար–մոնղոլական զավթիչների լծի տակ։ Սակայն, ի տարբերություն Հայաստանի մյուս մասերի, Սյունիքի իշխաններին հաջողվել էր ձեռք բերել ինջուի իրավունքը՝ այսինքն՝ բնակիչներից իրենք էին հավաքում հարկը և որպես մեծ խանի անմիջական ենթւականեր՝ նրան վճարում էին սահմանված կայուն հարկ։ Շուրջ մեկ դար նահանգը զերծ է մնում մոնղոլ հարկահանների կողոպուտից ու ավե­րածությունից: Երերի ամայացման, բնակչության համընդհանուր տարագրության պայմաններում Սյունիքում, այսպիսով, տիրում էր հարաբերական հանգստություն: Հենց դրանով Է բացատրվում տնտեսական ու մշակութային այն կարճատև վերելքը, որ ապրեց ՚ Սյունիքը XIII—XIV դարերում. աճում է բնակչությունը, ստեղծվումեն   ֆեոդալական  խոշոր   տնտեսություններ,   կառուցվում   եկեղեցիներ    ու   վանքեր։
            Սյունիքում այդ ժամանակ հիմնադրված բարձրագույն դպ֊րոցները՝ Գլաձորի և Տաթևի համալսարանները, դարձան գիտական և ուսումնական խոշոր կենտրոններ:
Հովհան Որոտնեցին իր փիլիսոփայական և աստվածաբանական կրթությունն ստացել Է Գլաձորի համալսարանում՝ նրա ղեկավար, ականավոր գիտնական և մանկավարժ Եսայի Նչեցու ձեռքի տակ: Այստեղ նա հիմնավորապես ուսումնասիրում Է անտիկ և վաղքրիստոնեական մտածողների Պլատոնի, Արիստոտելի, Փիլոն Ալեքսանդրացու, Պորփյուրի, Բարսեղ Կեսարացու, Գրիգոր Աստվածարանի, Նեմեսիոսի և ուրիշների աշխատությունները: Աստվածաբանության և փլիսոփայության հետ միասին համալսարանում մեծ ուշադրություն էր դարձվում քերականությանը, ճարտասանությանը, մաթեմատիկային և բնագիտությանը։
         Գլաձորի համալսարանի փակումից հետո, որ տեղի ունեցավ Եսայի Նչեցու մահվան (1338 թ.) և քաղաքական անբարենպաստ  պայմանների պատճառով, Հովհան Որոտնեցին մի շարք միջոցներ ձեռնարկեց վերականգնելու ուսումնական կենտրոնը և մի քանի  տարի անց, արդեն որպես ճանաչված գիտնական և ուսուցիչ, հիմնադրեց նոր, Տաթևի համալսարանը, որը շուտով գերազանցեց իր նախորդին թե ուսանողների թվով և թե գիտա-մանկավարժական աշխատանքների թափով: Իր լայն գիտելիքների և գիտության զարգացման մեջ մեծ ծառայությունների համար Հովհան Որոտնեցին իր  ժամանակակիցների կողմիդ ստացել է «եռամեծ փիլիսոփա» պատվավոր տիտղոսը, որին արժանացել են միայն միջնադարի այնպիսի խոշորագույն գիտնականներ, ինչպիսիք են Դավիթ Անհաղթը, Հովհաննես   Սարկավագը,   իսկ   այնուհետև     Գրիգոր   Տաթևացին։
           Հովհան Որոտնեցին վիթխարի հեղինակության էր վայելում ոչ  միայն գիտության և եկեղեցական դոգմատիկայի ասպարեզում, այլև Սյունիքի հասաբակական-քադաքական կյանքին վերաբերող հարցերում։ Իր բազմաթիվ աշակերտների ու համախոհների աջակ­ցությամբ Հովհան Որոտնեցին ղեկավարել է այն պայքարը, որ մղվում էր ունիթորների պապական միսիոներների և նրանց հայ հետեորդների դեմ, որոնք ջանում էին հայկական եկեղեցին ձուլել կաթոլիկականի հետ և հայերին ենթարկել Հոոմի պապի գերիշխանությանը: Պետական անկախության բացակայության պամաններում հայոց եկեղեցու ինքնուրույնությունը դիտվում էր որպես ներքին անկախության, ազգային մշակույթի պահապանության մի միջոց։ Հովհան Որոտնեցու և նրա համախոհների պայքարն ավարտվեց եկեղեցու ինքնուրույնության կողմնակիցների հաղթանա­կով:
Իր  լարված    գիտամանկավարժական   գործունեության   երկար տարիների ընթացքում Հովհան Որոտնեցին դասաիարակել է տա­ղանդավոր աշակերտների մի ամբողջ աստղաբույլ, որոնք Հայաս­տանի տարբեր մասերում ձգտում Էին պահպանել գիտական օջախների կյանքը։ Նրանց ջանքերի շնորհիվ մի քանի տասնամյակով հետաձգվեց մշակութային համընդհանուր անկումը։
              Հովհան Որոտնեցին մահացել Է 1386 թվականին Տաթևից ոչ հեռու Ապրականիսի վանքում որտեղ և թաղվել:
Որոտնեցու գրավոր ժառանգությունը հարուստ ու բազմազան է։ Նրա գրչին են պատկանում փիլիսոփայական և աստվածաբանա­կան մի շարք աշխատություններ, քարոզներ և ճառեր։ Դրանցից գի­տական մեծ արժեք են ներկայացնում փիլիսոփայական ստեղծա­գործությոնները «Վերլածաթիւն Ստորոգութեանցն Արիստոտէլի», «Լուծմունք Պերի արմենիաս գրոցն /Աբիստոտէլի/», «Համառօտ վերլուծոլթիւն ներածութեանն Պորփիւրի», «Հաւաքամն Ցայտնաբանաթեան ի Փիլոնէ իմաստնոյ» և ոչ ծավալուն, բայց Հովհան  Որոտնեցու աշխարհայացքն ուսումնասիրելու համար կարևոր «Յաղագս տարերաց» («Հաւաքեալ ի բանից իմաստասիրաց») տրակտատը։
Փիլիսոփայական բոլոր աշխատությունները Տաթևի համալ­սարանում և Ապրակունիսի վանքի ղպրոցում Հովհան Որոտնեցու կարդացած դասախոսաթյունների գրառումներն են, որոնք նրա մահվանից հետո հատկապես մշակվել ու խմբագրվել են Գրիգոր Տաթևացու կողմից։
              Հովհան Որոտնեցին, ինչպես և նրա գաղափարական նախորդ Վահրամ Ռաբունին (XIII դ.) ու աշակերտ Գրիգոր Տաթևացին պատկանել են միջնադարյան այն մտածողների թվին, որոնց ստեղ­ծագործության մեջ փիլիսոփայական հարցադրումները ստացել են աստվածաբանությունից անկախ, ինքնուրույն բնույթ։ Չնայած Հովհան Որոտնեցին իր ներքին համոզմամբ, որպես հոգևորակա­նության ներկայացուցիչ, ձգտել է փիլիսոփայությանը ենթարկել աստվածաբանական պրոբլեմներին, բայց և այնպես նրա իրենց՝ բնույթով սխոլաստիկական աշխատություններում նկատվում են՝ փիլիսոփայական  ինքնուրույն  մտածողության ընձյուղներ՝մատերիալիստական որոշակի միտվածությամր։ Այդ հակասությունը նրա աշխարհայացքի բնորոշ  գծերից մեկն է։
          Հովհան Որոտնեցու համար անվիճելի ճշմարտություն է այն, որ աշխարհը, բնությունը, մատերիան ստեղծված են աստծո կողմից։ Նա հատուկ աշխատություն է գրում («Յաղագս տարերաց»)֊ նվիրված գոյաբանության պրոբլեմներին, ուր մերժում է առաջնա­յինը մատերիան համարող իրեն հայտնի մատերիալիստական բո­լոր ուսմունքները։ Աստված, Հովհան Որոտնեցու կարծիքով, աշ­խարհի առաջացման և գոյության նախապատճառն է՝ «կատարեալ էաթիւն, անսկիզբն և անվախճան»։ բնությունն իր բոլոր հատկա­նիշներով աստվածային էության ստեղծագործությունն Է: Աստծու և բնության նմանությունը այն է միայն, որ բնությունն էլ ունի սաեղծագործելու կարողություն, բայց նա հանդիսանում է, «արարիչ յետ արարչին», որն ստեղծում Է ձևեր, բայց իր արարչության հա­մար կարիք ուներ մատերիայի, որպես բոլոր իրերի հիմքի, մինչ­դեռ արարիչը՝ աստված, ինքն է. ստեղծում և այդ հիմքը՝ մատե­րիան, և բոլոր հնարավոր ձևերը։ Ընդսմին, Հովհան Որոտնեցին՛ իսկական իմաստով արարչություն է անվանում հատկապես այն, երբ ոչնչից ստեղծվում է և՛ նյութական սուբստրատը և՛ տրվում է նրան ցանկացած ձևը, որն ակնհայտորեն նախապես գոյություն ունի ստեղծողի մտքում։ «Նիւթ հասարակն իսկոյն ընդ ստեղծանելն համանգամայն ընդ նմին սաեղծան չորս որակք, այսինքն ջերմ և ցուրտ, գէջ և չոր։ Իսկ որ ի ջերմն հպեալ նիւթ՝ հուր եղև, իսկ որ ի ցուրտ՝ ջուր եղև, իսկ որ ի գէջ՝ օդ եղև, և  որ ի չոր եր­կիր»։ Այսպես առաջացել են չորս տարրերը, որոնք ամբողջ բնու­թյան գոյության հիմքն են։ Նրանցից ստեղծվում են բոլոր իրերը, որոնք գոյություն ունեն ժամանակավորապես, իսկ տարրերն իրենք անապական են։ Հավիտենական է նաև իրերի առաջացման և  ոչնչացման շրջապտույտը։ «Հին էակն լուծանի և լնու զպակասոլթիւն հատեալ, տարրին, և հատեալ տարրն լինի էակ և լնու զպակասու­թիւն անցեալ և շիջեալ էակինԱյսպիսով, համաձայն Հովհան Որոտնեցու, բնությանը կազմող կոնկրետ իրերի բազմու­թյունը ունի սկիզբ և վերջ։ տարրերը, հանդիսանալով նրանը գո­յության նյութական սուբստրատ, ունեն սկիզբ, բայց չունեն վերջ, և  միայն նրանց  ստեղծողը՝  աստված, չունի  ո՛չ սկիզբ,  ո՛չ վերջ.  «զի   նա.միայն  ունի  զգերազանցաթիւն   և նա  է  միայն  կատաիեալ էութիւն»:
          Փիլիսոփայության հիմնական հարցին՝ արդյոք աշխարհն ստեղծված է աստծո՞ւ կողմից, թե՛ գոյություն ունի հավիտյան, Հովհան Որոտնեցին, ինչպես տեսնում ենք, տալիս է աստվածաբանա­կան  խնդիրներին   ենթարկված իդեալիստական  լուծում։
    Մատերիալիստական, զգայապաշտական լուծումների սաղմեր են նկատվում Հովհան Որոտնեցու այնպիսի աշխատություններում, ինչպես «Վերլուծաթիւն Ստորոգաթեանցն Արիստոտելի» և «Լուծ­մունք Պերի արմենիաս գրոցն /Արիստոտէլի, Ուսումնասիրելով ճանաչողության պրոցեսի և ունիվերսալիաների (ընդհանուր հաս­կացությունների) բնույթի հարցը, որ հուզել է միջնադարի ամբողջ տեսական միտքը, Հովհան Որոտնեցին ընդունում ա արտաքին աշ­խարհի գոյության առաջնայնաթյունն ու օբյեկտիվությունը, պնդելով, որ մարդու զգայություններն ու հասկացությունները երկրորդային ու ածանցյալ են։ Նրանց առկայությունը կամ բացակա­յությունը չի կարող ազդել օբյեկտիվ իրականության գոյության վբաւ Ահա թե ինչպես է Հովհան Որոտնեցին շարադրում այդ կարևոր իմացաբանական և ընդհանրապես գիտական-փիլիսոփայական պրոբլեմի իր ըմբռնումը. «Զգայաթիւնն ընդ մարմնոյն Է եղեալ և Է ի մարմնի, որպէս աչքդ։ Իսկ զգալին նախ է քան զքո մարմինդ։ Եւ տես ի յԱդամ, զի նախ ամենայն զգալիքն եղեն և յետոյ մարդն կազմեցաւ: Արդ ի բառնալ ամենայն զգալեաց բառնի և քո մարմինդ և ընդ մարմնոյդ բառնի և զգայութիւնդ. ապա թէպէտ բառնաս զգայութիւնդ դեռ ևս մարմինդ Է, և թէ զմարմինդ բառ­նաս՝ զգալիքն ամենայն գոն»։ Պարզ է, որ ընդունելով զգայաբար ընկալեի արտաքին աշխարհի ռեալությունն ու առաջնայնությունը, Հովհան Որոտնեցին ընդունում է նրա գոյությունը զգայությունից ու ճանաչողությունից դուրս և անկախ։
           Դնելով աշխարհի ճանաչելիության հարցը, Որոտնեցին նրան տալիս Է դրական պատասխան։ Զգայությունն ու միտքը պատճեն­ներ են հանում կոնկրետ վերջավոր իրերից և նրանց արտացոլումն են՝ զուրկ այդ իրերի նյութական սուբստրատից։ Զգայությունն ու միտքն ինքնին չեն կարող ունենալ որևէ բովանդակություն, անկախ արտաքին աշխարհից։ «Միտքն առանց կրելոյ ինչ իմացումն պարզ է  որպէս  հայելի  մաքուր,   որ  տպաւորէ  յինքն  զնմանութիւն  պատ֊կերացն և նովաւ առաւելու ինչ ի մաքրութիւնն իւր, նմանապէս և իմացուած իրին՝ ի վերայ մտացն... Որպէս կնիքն մաըանոյ հարեալ ի բազում մոմս, ամենայն մոմքն լմի և զնոյն պատկեր ունին ձևացեալ յինքեանս, այսպէս մի և նոյն իրն և իմացմունքն աո ամենեսեան»։
        Որոտնեցու իմացաբանության հիմքը սենսուալիզմն է։ նա Հատկապես ընդգծում է զգայության դերը ճանաչողության պրո­ցեսում։ Ճանաչողությանն սկսվում է զգայությունից և զգայական փորձից։ Հենվելով զգայարանների ցուցմունքների վրա, րանականաթյունն ըմբռնում է ամբողջը, ճանաչում է իրերի էությունը և հաստատագրում այն հասկացությունների մեջ։ Ըստ Որոտնեցու, մարդու ընկալումների և մտածողության ճշմարտությունը կախված է  ճանաչվող իրերին  նրանց համապատասխանությունից:
Մեկնելով տրամաբանական կատեգորիաները՝ Որոտնեցին հավատարիմ է մնում Արիստոտելի մշակած կատեգորիաների հաջորդականության, քանակի և նշանակության սխեմային։ Նա գտնում է, որ նրանց մեջ ամենակարևորն առաջնային գոյացության կատեգո­րիան է, որովհետև մյուս բոլոր կատեգորիաները՝ քանակ, որակ, հարաբերության և այլն, կախված են նրանից և արտացոլում են կոնկրետ, եզակի իրերի կեցության տարբեր կողմերը։
            Ուիվերսալիաների, այսինքն ընդհանուր հասկացություն­ների բնույթի հարցի լուծման մեջ Որոտնեցին, շարունակելով իր իմացաբանության էմպիրիկ-֊սենսուալիստակսւն գիծը, կանգնում է նոմինալիզմի դիրքերի վրա։ Ինքնատիպ ձևով առաջադրելով եզակիի և ընդհանուրի ու հատկապես անհատի և մյուս կողմից տեսակի ու սեռի փոխհարաբերության հարցը, Որոտնեցին դրանք դիտամ է երեք տեսանկյունով առաջնության, հավասարության ու առավելության, և վերջին հաշվով նախապատվություն տալիս եզակիին. «Անհատն... զսեո և զտեսակս և զտարբերութիւնք և զայլ ամենայն վերնագոյնս ներգործաթեամբ ունի... Անհատն անկարօտ է սեռից և տեսակաց, զի ստոբոգեսցին ի վերայ նորայ, այլ նոքա կարօտ են ենթակայի,  գի ժողովեսցին և կախեսցին ի նա»։
Այնուհետև   Որոտնեցին   կատարյալ   պարզության   է   մտցնում տվյալ հարցի մեջ՝ ձևակերպելով ունիվերսալիաների խնդրի իր լուծոմը հետևյալ կերպ. «Ի լինելութիւն նոցա ամենեցուն հարկ է; անհատին գոլ, զի ոչ բաղկանայ սեռ առանց տեսակի և. ոչ տեսակ առանց անհատի և ոչ պատահումն առանց գոյացաթեան: Իսկ ի լինելութիւն անհատին ոչ է հարկ նոցա գոլ, զի կարէ զոլ գոյացութիւն առանց պատահման, որպէս աստուած:  Ես անհատ աոանց սեռի և տեսակի, որպէս արեգակն և լուսին և աշխարհ, զի սոքա ոչ ունին զժողովական տեսակն, որ   ի բասում անհատից»
         Հարցի նման ոչ երկիմաստ դրվածքը պարզ է դարձնում, որ Որոտնեցին եզակիի և ընդհանուրի փոխհարաբերությունը դիտում է ոչ միայն որպես մասնակի հասկացությունների և ունիվերսալիաների, այլև որպես մտքի և արտաքին աշխարհի փոխհարաբերություն, անվերապահորեն: Առաջնային համարելով կոնկրետ վերջավոր իրերը և երկրորդային՝ ընդհանուր հասկացությունները։ Հնա­րավոր թյուրիմացություններից խուսափելու համար նա ավելի որո­շակի է պարզաբանում իր միտքը. «Անհատն ծնանի և աճէ և մեոանի, փառք և տանջանք, գով և պարսաւ ընդունի, և ոչ սեռ և տեսակ և այլքն... Այս է, որ ասէ (Արիստոաէլ)՝ իսկապէս և առաջին և մանաւանդ գոյացութիւն անհատին» ։
          Այսպիսով,   ըստ    Որոտնեցու,    եզակին,   անհատը   ունի   իրա­կան,  նյութական  կեցության  և նրա   գոյությամբ պայմանավորված է ընդհանուրի՝ տեսակի և սեռի  աոաջացումր,  Իր հիմքում ընդհա­նուրն   անպայման  պետք  է  ունենա  եզակի  իրերի   ամբողջությունը, որոնցից   էլ   կախված   է,   արդեն   ճանաչողության   պրոցեսում,   սկզբում  մասնսկի   հասկացությունների   առաջացումը,   իսկ   այնու­հետև ճանաչողության բարձր, «բանական» աստիճանում, եզակի իրերի ամենակական հատկանիշների առանձնացման ճանապարհով՝ տեսակի  և  սեռի  հասկացության  առաջացումը,  նոմինալիզմի  դիր­քերից լուծելով եզակիի և ընդհանուրի փոխհարաբերության հարցը, Որոտնեցին բնավ չի նվազեցնում վերջինիս դերն ու նշանակությու­նը։   Ընդհանուրն,  ըստ  Որոտնեցու,  ճանաչողության  կարևորագույն    արդյունքն   է, ընդհանուրի ըմբռնման միջոցով միտքը ճանաչում է     իրերի և երևույթների ամենաէական կողմերը, որոնք գրանցվում են   և տեսակի  և  սեռի  հասկացությունների  մեջ,   դառնալով իրերի  էությունը   արտահայտող  անուններ (nominae այստեղից     էլ  nominalizm, Նոմինալիզմ— անվանապաջտության   տերմինը)
         Հենց այս նոմինալիստական դիրքերից էլ Որոտնեցին լուծել է միջնադարյան ոննիվերսալիաների պրոբլեմը, դրանով իսկ իր ճանաչողաթյան   տեսությանը  տալով  մատերիալիստական  երանգ։
         Հովհան   Որոտնեցու կողմից  միջնադարյան  փլիսոփայության համար  այդ հանգուցային հարցի նոմինալիստական լուծումը վճռսկան  դեր  Է խաղացել Տաթևի  դպրոցի գաղափարական  զարգաց­ման ղործում։ Որոտնեցին մեծապես խթանել Է փորձաոական-զգայապաշտական      հակումները      իմացաբանության,      տրամաբանության և բնագիտության բնագավառներում,   որոնք նախորդ շրջանի հայկական գիտության առաջավոր տենդենցների զարգացման, ինչ­պես և իր ժամանակի սոցիալ-քաղաքական խնդիրներին ծառայելու շնորհիվ Գլաձորի և Տաթևի դպրոցներում մեծ վերելք Էին ապրում։ Նրա   ծաոայությունը   որպես    գիտնականի   և   մտածողի   այն   է,    որ է   նա  իր  իմաստասիրության   մեջ,     մասնավորապես     իմացաբանու֊թյան   և   տրամաբանության  բնագավառում,      փիլիսոփայական   մի շարք պրոբլեմների տվեց աստվածաբանությունից անկախ նշանակություն:   Որոտնեցին,   այնուամենայնիվ,   չկարողացավ  դարս   գալ սխոլաստիկայի  շրջանակներից   և  չփորձեց   հակադրել   փիլիսոձայությունը աստվածաբանությանը, գտնելով, որ փիլիսոփայությունը սոսկ   լրացնում  Է   աստվածաբանությանը   և  օգնում  բանականորեն է ընդունելու այն, «որ ըստ շաւղաց Աստվածաշունչ գրոց ընթանայ... իսկ որ արաաքոյ Է ի շաւղաց Աստուածաշունչ գրոց՝ ոչ ընդունել»  
        Հովհան Որոտնեցու  փիլիսոփայությունը  հայ  տեսական  մտքի պատմության նշանակալից     փուլերից մեկն Է։ Այն համահնչուն է իր դարաշրջանի   առաջավոր  փիլիսոփայական   ուսմունքներին   և    վկայում Է միջնադարյան  Հայաստանում փիլիսոփայության  զարգացման րարձր մակարդակի մասին։

Ս. Արևշատյան, Հայ Մշակույթի նշանավոր գործիչները, V-XVIII դդ, Երևան, 1976, էջ384-391

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 300107
  • Բոլոր այցելուները: 26309
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 270
  • Ձեր IP-ն: 54.80.227.189
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52